Մարզադաշտ
սպորտային կառույց
Մարզադաշտ, ստադիոն, մարզական բացօթյա կառույցների համալիր, որը խմբավորվում է բացօդյա թիմային սպորտաձևի (սովորաբար՝ ֆուտբոլի) դաշտից, վազքուղուց, թեթև աթլետիկական և մարմնամարզական հրապարակներից բաղկացած, մեկ կամ մի քանի կողմից հանդիսականների տրիբունաներով երիզված սպորտային միջուկի շուրջը։
![Սանտիագո Բերնաբեու մարզադաշտը Իսպանիայում](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f0/Campo_del_Santiago_Bernabeu.jpg/220px-Campo_del_Santiago_Bernabeu.jpg)
Առաջին մարզադաշտերը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում՝ Օլիմպոսում (մ. թ. ա. 7-րդ դարում), Դելփիքում, Աթենքում։ Օլիմպիական խաղերի վերսկսումը (1896) նոր զարկ է տվել մարզադաշտերի շինարարությանը։ Արդի մարզադաշտերը բարդ և տեխնիկապես հագեցված կառույցներ են՝ մարզիկի և հանդիսականի սպասարկման բոլոր հարմարություններով (հանդերձարան, ցնցուղարան, մերսման, բուժական և հանգստի սենյակներ, տրիբունաներ, ճեմասրահներ, բուֆետներ և այլն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 310)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարզադաշտ» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա