Մարեկ Բելկա

Մարեկ Մարիան Բելկա, լեհ տնտեսագետ և պետական գործիչ։

Մարեկ Բելկա
 
Կուսակցություն՝Democratic Left Alliance?, Democratic Party – demokraci.pl? և Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն
Կրթություն՝Լոձի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց, Կոլումբիայի համալսարան և IV Liceum Ogólnokształcące in Łódź?
Գիտական աստիճան՝scientific professorship degree?[1] (հունվարի 14, 1994)
Մասնագիտություն՝տնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
Ծննդյան օրհունվարի 9, 1952(1952-01-09)[2][3] (72 տարեկան)
ԾննդավայրԼոձ, Łódzkie Voivodeship, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Լեհաստան
 
Պարգևներ

Կենսագրություն

Սովորել է Լոձի համալսարանում, որն ավարտել է 1972 թվականին, իսկ հետագայում ուսումը շարունակել է Կոլումբիայի համալսարանում, Չիկագոյի համալսարանում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում[5]։ Լեհաստանի Ժողովրդական Հանրապետության օրոք եղել է Լեհ ուսանողների ասոցիացիայի, Լեհ սոցիալիստական երիտասարդության միության ղեկավարը և Լոձի համալսարանի Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցության համալսարանական կոմիտեի քարտուղարը։ Պրոֆեսոր։

1990-1996 թվականներին Լեհաստանի ֆինանսների նախարարության խորհրդատուն էր։ 1997 թվականին Վլոձիմեժ Ցիմոշևիչի կառավարությունում եղել է Լեհաստանի ֆինանսների նախարարը։ 1997-2001 թվականներին եղել է Ալբանիայի վարչապետի օգնականը[5][6]։ 2001-2002 թվականներին կրկին եղել է Լեհաստանի ֆինանսների նախարարը Լեշեկ Միլլերի կառավարությունում։ 2002-2003 թվականներին «Ջեյ Փի Մորգան Չեյս ընդ կո.» ամերիկյան անդրազգային դրամագործական և ֆինանսային հոլդինգային ընկերությունում աշխատել է որպես խորհրդատու-կոնսուլտանտ։ 2003-2004 թվականներին եղել է Իրաքի ժամանակավոր վարչակազմի պատասխանատու աշխատակից։

2004-2005 թվականներին եղել է Լեհաստանի վարչապետը։ Մարեկ Բելկիի թեկնածությունը Սեյմում քաղաքական գործչի եվրոպամետ դիրքորոշման պատճառով բերեց կատաղի դիմադրության, և երբ նախագահ Ալեքսանդր Կվասնևսկին առաջին անգամ հանձնարարեց նրան կառավարություն ձևավորել, միայն երրորդ փորձի ժամանակ էր, որ խորհրդարանը հաստատեց նրան այս պաշտոնում։ 2005 թվականին նա միացել է լիբերալ Դեմոկրատական կուսակցությանը՝ «demokraci.pl»-ին, սակայն չի ընտրվել։

2006-2008 թվականնեին եղել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարը։ 2007 թվականին Մարեկ Բելկին Լեհաստանի կառավարության կողմից առաջադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր քարտուղարի պաշտոնում, սակայն չի ստացել համապատասխան աջակցություն։

2008 թվականից ԱՄՀ եվրոպական դեպարտամենտի տնօրենն է։

2010-2016 թվականներին զբաղեցնում էր Լեհաստանի Ազգային բանկի նախագահի պաշտոնը։

2019 թվականին նա ընտրվել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր[7]։

Ծանոթագրություններ