Մարգիտա Ֆիգուլի
Մարգիտա Ֆիգուլի (սլովակ.՝ Margita Figuli, 2 հոկտեմբերի, 1909, Վիշնի Կուբին,Ավստրո-Հունգարիա – 27 մարտի, 1995, Բրատիսլավա, Սլովակիա), 20-րդ դարի սլովակ գրող, բանաստեղծուհի։
Մարգիտա Ֆիգուլի սլովակ.՝ Margita Figuli | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 2, 1909[1][2] |
Ծննդավայր | Վիշնի Կուբին, Dolný Kubín District, Ժիլինայի շրջան |
Վախճանվել է | մարտի 27, 1995[1][2] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Բրատիսլավա, Սլովակիա[3] |
Գերեզման | Slávičie údolie cemetery |
Գրական անուն | Oľga Morena[4] և Morena[4] |
Մասնագիտություն | թարգմանչուհի, բանաստեղծուհի, գրող, մանկագիր և արձակագիր |
Քաղաքացիություն | Սլովակիա |
Պարգևներ | |
Margita Figuli Վիքիպահեստում |
Կենսագրություն
Մարգիտա Ֆիգուլին ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 2-ին Ավստրո-Հունգարական կայսրությունում՝ Վիշնի Կուբին գյուղում (ներկայում գտնվում է Սլովակիայի Ժիլինայի երկրամասի տարածքում)։ 1924 թվականին Դոլնի Կուբինում ավարտել է գիմնազիան։ 1928 թվականին Մարգիտա Ֆիգուլին Բանսկա Բիստրիցայում ավարտել է Առևտրական ակադեմիան և որպես քարտուղար սկսել է աշխատել Բրատիսլավայում՝ Տատրա բանկում։
Բանկում աշխատելու ընթացքում Մարգիտա Ֆիգուլին կոնսերատորիայում հաճախել է դաշնամուրի դասերի։ Սկսել է զբաղվել գրական գործունեությամբ, հրատարակել իր առաջին բանաստեղծությունները. նրա առաջին ստեղծագործությունները տպագրվել 1930-ական թվականների սկզբին[5]։
Իր առաջին նովելները Մարգիտա Ֆիգուլին տպագրել է Տարտա բանկի «Օրացույցում», «Slovenské pohľady», «Ժիվենա», «Էլան» («Ոգի») ամսագրերում։ 1941 թվականին Մարգիտա Ֆիգուլին հրատարակել է «Կապարե թռչուն» հակապատերազմական պատմվածքը, որի պատճառով հեռացվել է աշխատանքից։ Դրանից հետո նա զբաղվել է միայն գրական գործունեությամբ։
Մարգիտա Ֆիգուլայի «Բաբելոն» և «Երեք աշխետ ձիեր» վեպերը թարգմանվել են աշխարհի տասնյակ լեզուներով (անգլերեն, գերմաներեն, լեհերեն, ռուսերեն և այլն)։
Մարգիտա Ֆիգուլին մահացել է 1995 թվականի մարտի 27-ին Բրատիսլավայում։ Թաղված է «Սլավիչե ուդոլիի» («Սոխակի հովիտ») գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
- Նամակ հորից (List od otca, 1932)
- Սև ցուլ (Čierny býk, 1938)
- Կապարե թռչուն (Olovený vták, 1940)
- Երեք գիշեր և երեք երազ (Tri noci a tri sny, 1942)
- Բաբելոն (1943, հրատարակվել է 1946 թվականին)
- Երեք աշխետ ձիեր (Tri gaštanové kone, 1940, գրաքննության պահանջով վերամշակվել է 1958 թվականին)
- Զուզանա
- Ռեբեկա (1973)
- Հողմ մեր մեջ (Vietor v nás, 1974)
Մանկական երկեր
- Իմ առաջին նամակը (Môj prvý list, 1963)
- Արիադնայի թելը (Ariadnina niť, 1964)
- Բալլադ Յուրո Յանոշիկի մասին (Balada o Jurovi Jánošíkovi, 1980)
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարգիտա Ֆիգուլի» հոդվածին։ |