Մարգար Եսայան

Թուրքիայի մեջլիսի պատգամավոր
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մարգար Եսայան (փետրվարի 4, 1969(1969-02-04)[1], Ստամբուլ, Թուրքիա[1] - հոկտեմբերի 16, 2020(2020-10-16)[2], Ստամբուլ, Թուրքիա), հայազգի թուրքական քաղաքական և կուսակցական գործիչ, գրող[3], լրագրող, հրապարակախոս[3], վերլուծաբան, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ, 26-րդ[3] և 27-րդ[4] գումարման պատգամավոր 2015 թվականի նոյեմբերի 1-ից, Արդարություն և զարգացում կուսակցության անդամ, կուսակցության ղեկավար խորհրդի անդամ[3]։

Մարգար Եսայան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ, 26-րդ և 27-րդ գումարման պատգամավոր
նոյեմբերի 1, 2015 -
 
Կուսակցություն՝Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝Անատոլիական համալսարան (1995)
Մասնագիտություն՝գրող, լրագրող և քաղաքական գործիչ
Ծննդյան օրփետրվարի 4, 1969(1969-02-04)[1]
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա[1]
Վախճանի օրհոկտեմբերի 16, 2020(2020-10-16)[2] (51 տարեկան)
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա

Կենսագրություն

Մարգար Եսայանը ծնվել է 1969 թվականի փետրվարի 11-ին Ստամբուլ քաղաքում։ Սովորել է Կեդրոնական վարժարանում, այնուհետև Ստամբուլի Բիլիջի համալսարանում։ 1997-2008 թվականներին հոդվածներ է գրել «Ակոս» շաբաթաթերթի համար, 2008 թվականից իր առանձին սյունակն է ունեցել թուրքական «Թարաֆ» օրաթերթում[5]։ Աշխատել «Ենի Շաֆաք» պարբերականում, որպես լրագրող։

2018 թվականի հունիսի 24-ին Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կողմից Ստամբուլի 2-րդ ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Մարգար Եսայանը դարձել է խորհրդարանի պատգամավոր[4]։

Մարգար Եսայանը մահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին[6]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ