Մարգարիտ Շամպենդալ

շվեյցարացի բժշկուհի

Մարգարիտ Շամպենդալ (ֆր.՝ Marguerite Champendal, հունիսի 2, 1870(1870-06-02)[1], Petit-Saconnex, Ժնև, Շվեյցարիա[2] - հոկտեմբերի 25, 1928(1928-10-25)[1], Ժնև, Շվեյցարիա[1]), Ժնևի համալսարանից բժշկագիտության դոկտորի կոչում ստացած առաջին կինը (1900 թվական)։ Հիմնադրել է պաստերացված կաթի բաշխման կենտրոն նորածինների համար, ինչպես նաև մանկաբարձության դպրոց[3]։

Մարգարիտ Շամպենդալ
Ծնվել էհունիսի 2, 1870(1870-06-02)[1]
ԾննդավայրPetit-Saconnex, Ժնև, Շվեյցարիա[2]
Մահացել էհոկտեմբերի 25, 1928(1928-10-25)[1] (58 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[1]
Մահվան պատճառՍրտի կանգ
Քաղաքացիություն Շվեյցարիա
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն

Շամպենդալը ծնվել է 1870 թվականի հունիսի 2-ին Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի Petit-Saconnex թաղամասում, քահանա Ժակ Հենրի Սամուելի և նրա կնոջ` Քրիստիան Էլիզաբետ Ռոքի ընտանիքում։ Եղել է ընտանիքի երրորդ երեխան[3]։

Մարգարիտը դասավանդել է Փարիզում և Բեռլինում, ապա ծնողների կամքին հակառակ սկսել է բժշկական ուսումնասիրություններ կատարել Ժնևում։ 1900 թվականին նա դարձել է առաջին կինը, ով ավարտելով Ժնևի համալսարանը, ստացել է դոկտորի աստիճան[4] (Մինչ այդ 34 այլ կանայք ևս ստացել էին դոկտորի աստիճան, սակայն նրանք Ժնևի բնակիչներ չէին)։ Նրա դոկտորական թեզի թեման է եղել «Des varices congénitales» (Բնածին վարիկոզային երակներ)[4]։

Շամպենդալը Ժնևում եղել է բժիշկ Հենրիետ Սալոզ Ջուդրայի ժամանակակիցներից (1855–1928), ով 1883 թվականին ստացել է դոկտորի աստիճան, և եղել է առաջին կինը, ով հիմնել է իր սեփական բժշկական կենտրոնը[5]։

Բժշկական պրակտիկա

Ուսման ավարտից հետո Շամպենդալը պրակտիկա է անցել քաղաքի ամենահայտնի թաղամասերում[3]։ Հիմնվելով Փարիզ կատարած այցի ժամանակ ունեցած փորձառության վրա` մասնավորապես բժիշկ Գաստոն Վարիոտի մշակած նախագծի վրա, որը կոչվում էր «Կաթի մի կումը» (La Goutte de Lait)[6], 1901 թվականին Շամպենդալը ստեղծել է իր սեփական բժշկական կենտրոնը նույն անվամբ։ Այնտեղ նա կատարել է պաստերացված կաթի բաշխում և երիտասարդ մայրերին մատուցել խորհրդատվական ծառայություններ[7]։ 1916 թվականին մայրերին օգնություն ցուցաբերելու նպատակով նա հրապարակել է «Փոքրիկ ուղեցույց մայրերի համար» աշխատությունը` առաջնահերթությունը տալով երեխաների շահերին և բարեկեցությանը[3][7]։

1905 թվականին, մեկուկես տարի անցկացնելով ծննդաբերող կանանց մոտ, Շամպենդալը որոշել է հիմնել ծննդաբերության ողջ ընթացքին վերաբերող դպրոց` «Le Bon Secours»[7]: Նա ղեկավարել է դպրոցը մինչև իր վաղաժամ մահը` 1928 թվականը։ Շամպենդալը իր իսկ կենտրոնում մինչ օրս հիշվում է որպես «տեսիլք և ժամանակակից կին»[8][9]։

1913-1919 թվականներին Շամպենդալը Բժշկական դպրոցում եղել է մասնավոր բժիշկ[7][10]։

1918 թվականին Շամպենդալը Ժնևի համալսարանում ստացել է բժշկի լիարժեք մասնագիտական կոչում նման գործունեություն վարելու կապակցությամբ[9]։

Մահ

Բժիշկ Շամպենդալը մահացել է 1928 թվականի հոկտեմբերի 25-ին, Ժնևում` 58 տարեկան հասակում, սրտի կանգից[6]։

Պարգևներ

Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնևի փողոցներից մեկը կրում է բժիշկ Շամպենդալի անունը[3][11] :

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ