Մարգ

Մարգ, բանջարանոցներում ակոսներով առանձնացված և որոշակի մշակաբույսի տեսակի համար նախատեսված հողակտոր[1]։ Մարգերում աճեցվում են բանջար-բոստանային և պտղատու մշակաբույսեր։

Մարգեր

Մարգի վերածված հողակտորը փոքր-ինչ բարձրացվում է գետնից՝ մշակաբույսերն առավել խորը, լավ թուլացած և տաքացվող հողաշերտով ապահովելու, ինչպես նաև խնամքը հեշտացնելու համար։ Կախված հողից, տեղանքից և ցանվող մշակաբույսերից, մարգերը բանջարանոցներում սովորաբար պատրաստվում են 70-100 սմ լայնությամբ, 10-25 սմ բարձրությամբ, իսկ միջմարգային հեռավորությունը կազմում է 30-40 սմ[2]։


Գրականություն

  • Այվազյան, Հովհաննես (2015). «Գյուղատնտեսական հանրագիտարան». Երևան: ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա. էջ 1096. ISBN 9785897000418.. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ