Մարատ Ակբարով

Մարատ Ակբարով (ռուս.՝ Акбаров, Марат Фагимович, փետրվարի 3, 1961(1961-02-03), Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ). խորհրդային գեղասահորդ, հանդես է եկել տղամարդկանց մենասահք ձևում։ Վերոնիկա Պերշինայի հետ՝ ԽՍՀՄ պատմության մեջ առաջին չեմպիոնը Աշխարհի առաջնության պատանիների կարգում, Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր և ԽՍՀՄ չեմպիոն։ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ։ Ներկայումս մարզիչ է։

Մարատ Ակբարով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝գեղասահորդ և գեղասահքի մարզիչ
Երկիր՝ Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 3, 1961(1961-02-03) (63 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ

Սպորտային կարիերա

Գեղասահքով սկսել է զբաղվել 1968 թվականից «Լոկոմոտիվ» սպորտկոմպլեքսում՝ Ալեքսանդր Ռոժինի ղեկավարությամբ։ 1975 թվականին զույգ է կազմում Վերոնիկա Պերշինայի հետ, ում հետ էլ 1977 թվականին հաղթում է ԽՍՀՄ-ում պատանիների կարգում անցկացվող բոլոր մրցույթները։ 1978 թվականին զույգը տեղափոխվել է Մոսկվա՝ մարզվելու Ստանիսլավ Ժուկի ղեկավարությամբ, ով էլ 1979 թվականին պատրաստեց նրանց ԽՍՀՄ զուգասահքի պատմության մեջ առաջին անգամ պատանիների կարգում Աշխարհի առաջնության հաղթանակին։ 1982 թվականին Ակբարով/Պերշինա զույգը Ս. Ժուկի մոտից տեղափոխվեց մարզվելու Ի. Ռոդնինայի մոտ, ում ղեկավարությամբ 1985 թվականին նրանք դարձան Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիրներ։

1986 թվականին սպորտային կարիերան ավարտելուց հետո սկսել է աշխատել Տատյանա Տարասովայի «Բոլոր աստղերը» սառցե թատրոնում։ 1997 թվականից՝ «Disney on Ice» շոուի մենակատար։

Ներկա պահին «Rockville Ice Arena»-ում աշխատում է որպես մարզիչ[1]։

Ընտանիք

Ամուսնացած է գեղասահորդուհի Մարինա Պեստովայի հետ։ 1986 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Անժելան։

Սպորտային ձեռքբերումներ

  • Վ. Պերշինայի հետ
Մրցումներ1978—19791979—19801980—19811981—19821982—19831983—19841984—19851985—1986
Գեղասահքի աշխարհի առաջնություն665866
Գեղասահքի Եվրոպայի առաջնություն5443
Գեղասահքի աշխարհի առաջնություն պատանիների կարգում1
Գեղասահքի ԽՍՀՄ առաջնություն12233
Skate Canada International2
[[NHK Trophy412
2222

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ