Մատակարարման շղթա

Մատակարարման շղթա անգլ.՝ supply chain, կազմակերպությունների, մարդկանց, գործունեությունների, ինֆորմացիայի և ռեսուրսների ամբողջությունն է, որոնք ներառված են ապրանքը կամ ծառայությունը արտադրողից սպառողին հասցնելու գործընթացում։ Մատակարարման շղթայի գործառույթների մեջ է մտնում բնական ռեսուրսների, հումքի և սպառողին մատակարավող վերջնական ապրանքի բաղադրիչ մասերի տեղափոխումը։ Ավելի բարդ և ճյուղավորված մատակարարման շղթաներում օգտագործված ապրանքները կարող են վերամշակվել և նորից մտնել արտադրական գործընթաց։ Մատակարարման շղթաները կապվում են արժեշղթաների հետ[1]։

Մատակարարման շղթան բարդ և դինամիկ առաջարկի և պահանջարկի ցանց է.[2]

Ընդհանուր պատկերացում

Մատակարարման շղթան սովորաբար սկսվում է բնական ռեսուրսների էկոլոգիական, բնագիտական և քաղաքական կառավարումից, որին հաջորդում է դրանց սպառումը մարդկանց կողմից, ներառում է նաև բազմաթիվ արտադրական կապեր որոնց հաջորդում են պահպանման գործառույթները և տարածաշրջանային տեղակայումը և վերջապես ավարտվում է սպառողներով։

Մատակարարման շղթայում տեղի ունեցող բազմաթիվ փոխանակություններ տեղի են ունենում տարբեր կազմակերպությունների միջև, որոնց նպատակն է առավելագույնի հասցնել իրենց շահույթը իրենց հետաքրքրությունների շրջանակներում։ Այս կազմակերպությունները սովորաբար քիչ տեղեկություններ են ունենում մատակարարման շղթայում իրենցից հետո տեղ գտնող կազմակերպությունների մասին։ Որևէ ընկերություն, որը ընդլայնում է իր գործառույթի սահմանները` ստեղծելով ինքն իր համար մատակարարման շղթա, կոչվում է ընդլայնված ձեռնարկություն։

Բազմաթիվ մեծ կազմակերպություններ և միջազգային բրենդներ կիրառում են էթիկայի կանոնների համակարգ, կորպորատիվ հասարակության իրազեկման մեխանիզմներ և կառավարման համակարգեր, որոնցով նրանք ստեղծում են պահանջարկ իրենց մատակարարողների նկատմամբ`ցուցադրելով իրենց համապատասխանությունը պահանջվող ստանդարտին։ Մատակարարման շղթայում թափանցիկության բացակայությունը համարվում է մոլորեցման մեխանիզմ, ինչը զրկում է սպառողին իր գնած ապրանքի ծագման մասին տեղեկատվությունից, որն էլ իր հերթին կարող է ստեղծել սոցիալապես անպատասխանատու պահվածք։

Omnichannel մատակարարման շղթան նոր հասկացություն է, որը ներկայացնում է այն հնարավորությունը, որ մարդիկ կարող են գնում կատարել յուրաքանչյուր տեղից յուրաքանչյուր պահի։

Մատակարարման շղթայի նախագծում

Մատակարարման շղթայի դիագրամ: Սև սլաքը ներկայացնում է արտադրանքի և ինֆորմացիայի հոսքը դեպի սպառող, իսկ մոխրագույնը՝ հակառակը։ Բաղկացուցիչներն են (a) սկզբնական մատակարար, (b) մատակարար, (c) արտադրող, (d) գնորդ, (e) վերջնական սպառող:

Մատակարարման շղթաների բազում տեսակներ կան, որոնք ներկայացնում են արտադրողից սպառողին և հակառակ ուղղությունները։ SCOR մոդելը, որը ներկայացվել է կառավարման խորհրդատվական PRTM ընկերության կողմից, հաստատվել է Մատակարարման Շղթա Խորհուրդ-ի կողմից և դարձել է մատակարարման շղթայի կառավարման հետազոտման հիմնական ստանդարտը։ Այն մատակարարման շղթայի կառավարման մոդել է, որը սկսվում է մատակարարից, որը արտադրողին մատակարարում է ռեսուրսներ, և հասնում է մինչև սպառողին[3]։ Մատակարարման շղթայի հիմնական արդյունավետությունը չափելիս, այս մոդելը ներառում է առաքման և այլ կատարողական գործոններ, արտադրական ճկունություն, երաշխիքներ և արտադրական ծախսերի էֆֆեկտիվություն։

Միջազգային մատակարարման շղթայի ֆորումը ներկայացրել է մեկ այլ մատակարարման շղթայի մոդել[4]։ Այն բաղկացած է ութ հիմնական գործարարական պրոցեսսներից, որոնք իրենց բնույթով միջգործառնական և միջկազմակերպական են։ Յուրաքանչյուր գործընթաց կառավարվում է միջգործառնական թիմի կողմից, որն ընդգրկում է ներկայացուցիչներ լոգիստիկայի, արտադրության, գնման, ֆինանսական, շուկայական և հետազոտության ու զարգացման ոլորտից։ Յուրաքանչյուր գործառույթ առնչվում է հիմնական սպառողի և մատակարարի հետ, իսկ սպառողների և մատակարարների հետ կապերի կառավարումը արտահայտվում է մատակարարման շղթայի վրա։

Ամերիկյան արտադրողականության և որակի կենտորոնի կողմից առաջարկվող գործընթացի դասակարգման ծրագիրը բարձր մակարդակի ձեռնարկային գործընթացների մոդել է, որը հնարավորություն է տալիս կազմակերպություններին տեսնել իրենց ձեռնարկատիրական գործունեությունը խաչաձև արդյունաբերության տեսանկյունից։ Այս մոդելը ստեղծվել է Ամերիկյան արտադրողականության և որակի կենտորոնի և նրա անդամ մի շարք կազմակերպությունների կողմից, որպես ստանդարտ, որի միջոցով կխթանվի ձեռնարկության զարգացումը գործընթացների կառավարման և համեմատության ասպարեզում՝ անկախ տնտեսության չափերից և աշխարհագրական առանձնահատկություններից։ Այս մոդելը կարգավորում է 12 կատեգորիաների ձեռնարկատիրությունների արտադրական կառավարումը։

2013 թվականին Մատակարարման շղթայի քարտեզը ներկայացվեց։ Սա մի մեթոդ է, որի շնորհիվ որևէ կազմակերպության մատակարարման շղթան կարող է ուսումնասիրվել համակարգված և սիստեմատիկ ձևով, որպեսզի հաստատվի մատակարարման շղթայի և բիզնես ծրագրի փոխկապակցվածությունը։ Այս մեթոդը համարվում է վստահելի և արտահայտություն է գտել բազմաթիվ ճանաչված տեսական և գործնական քննադատություններում։ Մեթոդը թույլ է տալիս կառուցել մատակարարման շղթան՝ հաշվի առնելով 42 գործոններ, որոնք ներկայացվում են «Քարտեզ» կոչվող համակարգի միջոցով։ Այն թույլ է տալիս համեմատություն անցկացնել մատակարարման շղթայի 6 նախատիպերի միջև (արագ, արդյունավետ, անդադար մատակարարում, ճկուն, նախասիրությունները բավարարող), որի միջոցով հնարավոր է գտնել նախատիպերի միջև եղած բացերը։ Մեթոդը իրականացվում է 4 քայլով (ոլորտի ընտրություն, վերլուծում, գնահատում, վերափոխում)։ Մեթոդը մշակվել է Էռնան Դևիդ Պերեսի կողմից, ով մատակարարման շղթայի փորձառու կառավարիչ է բազմաթիվ արտադրական սեկտորներում, պրոֆեսոր և մատակարարման շղթայի ստրատեգիայի միջազգային մասնագետ[5]։

Մատակարարման շղթայի կառավարում

Գերմանական գործարանը ընդունում է իր օրական 75 տոննա վերամշակելի թղթի քանակությունը որպես հումք:

1980-ականներին մատակարարման շղթայի կառավարում եզրույթը սկիզբ է առել հիմնական բիզնես և արտադրական գործընթացները սկզբնական մատակարարների միջոցով վերջնական սպառողին հասցնելու ընթացքը ներկայացնելու համար[6]։ Սկզբնական մատակարարները նրանք են, ովքեր ապահովում են ապրանքներ, ծառայություններ և ինֆորմացիա սպառողների համար։ Մատակարարման շղթայի կառավարման հիմքում ընկած գաղափարը այն է, որ կազմակերպությունները ներգրավվում են մատակարարման շղթայում` փոխանակելով ինֆորմացիա շուկայական տատանումների և արտադրական հնարավորությունների մասին։ Կեյթ Օլիվերը, Booz Allen Hamilton-ի խորհրդատու, համարվում է այս տերմինի հեղինակը, որը առաջին անգամ օգտագործել է Financial Times -ի հետ հարցազրույցում 1982 թ.ին[7][8][9]։

Եթե համապատասխան ընկերությունները ապահովված լինեն համապատասխան տեղեկատվությամբ, նրանք կարող են օգնել օպտիմալացնել ամբողջական մատակարարման շղթան մասնավորի փոխարեն։ Սա իր հերթին կբերի ավելի լավ պլանավորված և համակարգված արտադրություն և հասանելիություն, ինչն էլ կօգնի կրճատել ծախսերը, ստանալ ավելի գրավիչ արտադրանք, վաճառքի ծավալների մեծացում և ավելի լավ արդյունք ներառվող կազմակերպությունների համար։

Մատակարարման շղթայի ճիշտ և հաջող կառավարումը կարող է հանգեցնել միջազգայի շուկայում նոր մրցակցության առաջացման։ Կազմակերպությունների միջև ընթացող մրցակցությունը կփոխվի մատակարարման շղթաների միջև ընթացող մրցակցության։

Մատակարարման շղթայի կառավարման հիմնական նպատակն է բավարարել սպառողների պահանջները ռեսուրսների ամենաարդյունավետ օտագործմամաբ։ Տեսականորեն մատակարարման շղթան փորձում է համատեղել պաանջարկը և առաջարկը` օգտագործելով ամենաքիչ ռեսուրսները։ Մատակարարման շղթայի օպտիմալացումը ենթադրում է համագործակցում մատակարարների հետ, <<Ճիշտ ժամանակին>> քաղաքականության կիրառում, որը ենթադրում է գործարանների և պահեստների ճիշտ տեղակայում և համագործակցություն, որը թույլ կտա ավելի արագ և արդյունավետ սպասարկել շուկան, տեղանքի բաժանման կիրառում, երթուղայնացման վերլուծություն, դինամիկ ծրագրավորման և ավանդական լոգիստիկայի բարելավում, որը կօգնի բարելավել բաշխման արդյունավետությունը։

Լոգիստիկա տերմինը որևէ կազմակերպության ներսում ներառում է ապրանքի բաշխման գործուղությունը։ Մատակարարման շղթայի դեպքում այն ավելի լայն հասկացողություն է և ընդգրկում է արտադրությունը և գնումները։ Այդ իսկ պատճառով լոգիստիկան ներառում է տարբեր ձեռնակրկներին, որոնք աշխատում են միասին սպառողների պահանջարկը բավարարելու համար[10]։

1990-ականներից բազմաթիվ կազմակերպություններ փորձել են դուրս թողնել լոգիստիկան մատակարարման շղթայի շրջանակներից` համագործակցելով երրորդ կողմ հանդիսացող կազմակերպությունների հետ որոնք ապահովել են լոգիստկայի կառավարումը։ Որոշ կազմակերպություններ նաև փորձում են դուրս բերել արտադրությունը` համագործակցելով պայմանագրային արտադրողների հետ[11]։ Տեխնոլոգիական կազմակերպությունները ստեղծվել են նման բարդ համակարգերի կառավարումը խթանելու համար։

Կան 4 հիմնական մատակարարման շղթայի մոդելներ։ Վերը նշված երեքից բացի կա նաև Մատակարարման շղթայի լավագույն գործունեության համակարգը։

Մատակարարման շղթայի ճկունություն

Վերջին ուսումնասիրություններում ճկունությունը ներկայացնում է մատակարարման շղթայի` փոփոխությունների հետ համապատասխանելու գործընթացը[12]։ Այն զարգացման հաջորդ մակարդակն է, որը ավանդական տեղայնացված ձեռնարկությունները փոխարինում է մեծապես վիրտուալացված ձեռնարկությունների, որը թույլ է տալիս մարդկանց աշխատել ցանկացած տեղ ցանկացած պահի[13]։

Ճկուն մատակարարման շղթան ունակ է փոփոխել իր գործողությունների գրաֆիկը և ռազմավարությունն այնպես, որը թույլ կտա ադապտացվել այն ռիսկերին, որը կարող է ազդել նրա հնարավորությունների վրա[14]։ Կա մատակարարման շղթայի ճկունության 4 մակարդակ։ Առաջին մակարդակը ռեակտիվ մատակարարման շղթայի կառավարումն է։ Երկրորդը ներքին մատակարարման շղթայի ինտեգրումն է պլանավորված բուֆերներով։ Այնուհետև ավելի լայնածավալ համագործակցությունն է մատակարարման շղթայի ներսում։ Չորրորդը մատակարարման շղթայի դինամիկ ադապտացումն է[15]։

Մատակարարման շղթայի ճկունությունը ներկայացնում է մատակարարման շղթայի պատասխանը շարունակական կրիզիներին և դժվար ժամանակաշրջաններին։ Վերջին ուսումնասիրություւները առաջարկում են մի վարկած, ըստ որի մատակարարման շղթաները կարող են ազդել նաև կազմակերպության ճկունության վրա[16]։

Ծանոթագրություն