Մասնակից:Hayk10/Ավազարկղ6
Hayk10/Ավազարկղ6 ![]() | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Ամբողջական անուն | Բեռնարդ Համֆրի Հոփքինս կրտսեր (անգլ.՝ Bernard Humphrey Hopkins Jr) |
Մականուն | Դահիճ (անգլ.՝ The Executioner) Այլմոլորակային (անգլ.՝ The Alien) Բի Հոփ (անգլ.՝ B-Hop) |
Քաշային կարգ | կիսածանր (մինչև 79,378 կգ) |
Հասակ | 185 սմ |
Թափ | 191 սմ |
ռեյտինգи | |
BoxRec-ի ռեյտինգի տեղ | 2 (778 միավոր) |
-ի ռեյտինգի լավագույն տեղ | 1 (1528) 2010 թվականի հունվար |
Պրոֆեսիոնալ կարիերա | |
Վերջին մարտ | 17 դեկտեմբերի, 2016 |
Չեմպիոնական գոտի | ![]() |
Մարտերի թիվ | 67 |
Հաղթանակների թիվ | 55 |
Հաղթանակ նոկաուտով | 32 |
Պարտություն | 8 |
Ոչ ոքի | 2 |
Տեղի չունեցած | 2 |
Թիմ | Golden Boy Promotions |
boxrec-ի ցանկ |
Բեռնարդ Հոփքինս (անգլ.՝ Bernard Hopkins, ), ամերիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, որը հանդես է գալիս միջին և կիսածանր քաշային կարգերում:
Աշխարհի բացարձակ չեմպիոն, աշխարհի չեմպիոն միջին (IBF վարկածով, 1994-2005, WBC վարկածով, 2001-2005, WBA վարկածով, 2001-2005, WBO վարկածով, 2004-2005) և կիսածանր (IBO վարկածով, 2006, WBC վարկածով, 2011-2012, IBF վարկածով, 2013-2014, WBA super վարկածով, 2014) քաշային կարգերում։ Լավագույն բռնցքամարտիկը անկախ քաշային կարգից՝ ըստ «Ռինգ» ամսագրի (2002, 2004):
Առաջին բռնցքամարտիկն է, որը դարձել է աշխարհի չեմպիոն 4 հիմնական վարկածներով, ինչպես նաև «Ռինգ» ամսագրի վարկածով։ Աշխարհիտարիքով ամենամեծ եռակի չեմպիոնն ամբողջ պատմության ընթացքում, որը տիտղոս է նվաճել հիմնական վարկածներից մեկով 46, 47 և 49 տարեկանում: 49 տարեկանում միավորել է երկու չեմպիոնական տիտղոսներ։
Վաղ տարիներ
Բերնարդ Հոփքինսը ծնվել է 1965 թվականի հունվարի 5-ին Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա)։ Վաղ տարիքում սկսել է հանցավոր կյանք վարել։ Տասներեք տարեկանում մասնակցել է մարդկանց վրա հարձակման և արդեն ստացել էր դանակի երեք վնասվածք: Տասնյոթ տարեկանում ինը հանցագործությունների համար դատապարտվել է 18 տարվա ազատազրկման: 1988 թվականին՝ գրեթե հինգ տարվա ազատազրկումից հետո, Բեռնարդ Հոփքինսն ազատ է արձակվել: Նա ընդունել է իսլամ[1] ու երդվել հեռու մնալ հանցավոր աշխարհից։ Դրա համար նա ընտրել է բռնցքամարտը[2]:
Պրոֆեսիոնալ կարիերա
1988 թվականի հոկտեմբերին նշել է նորամուտը կիսածանր քաշային կարգում։ Առաջին իսկ մարտում պարտվել է Քլինթոն Միտչելին։ Դրանից հետո մեկուկես տարով հեռացել է բռնցքամարտից։
Երկրորդ միջին քաշ
1990 թվականի փետրվարին Հոփքինսը, իջնելով 2-րդ միջին քաշ, վերադարձել է ռինգ։
1992 թվականի հունվարին տեղի է ունեցել Բեռնարդ Հոփքինսի և միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի նախկին հավակնորդ Դենիս Միլթոնի մենամարտը։ Առաջին փուլի կեսին Հոփքինսը կատարել է աջ հուք գլխին։ Միլթոնը ծնկի է իջել։ Մարտն անցկացվել է կլինչների առաջությամբ: 4-րդ և 5-րդ ռաունդների միջև եղած ընդմիջման ժամանակ Միլթոնի անկյունը դադարեցրել է մարտը։ Հոփքինսը հաղթել է տեխնիկական նոկաուտով։
1992 թվականի ապրիլին Հոփքինսը ռինգ է դուրս եկել Ռենդի Սմիթի դեմ։ Հոփքինսն առավելություն է ունեցել ամբողջ մարտի ընթացքում: Մարտից հետո բոլոր մրցավարները դրել են նույն միավորը՝ 100-90 հօգուտ Հոփքինսի։
1993 թվականի փետրվարին Հոփքինսը ռինգ է դուրս եկել Գիլբերտ Բեփթիստի դեմ։ Մարտը տեղի է ունեցել Հոփքինսի առավելությամբ, որը ավելի շատ է շարժվել, ավելի հաճախ և ավելի դիպում է խփել: 12 ռաունդներից հետո նրան հաղթանակ է շնորհվել միաձայն որոշմամբ։
Մարտ Ռոյ Ջոնս կրտսերի դեմ
1993 թվականի մայիսին տեղի է ունեցել IBF վարկածով միջին քաշային կարգում թափուր տիտղոսի համար մենամարտը Բեռնարդ Հոփքինսի և անպարտելի Ռոյ Ջոնսի միջև: Արագության գերազանցության շնորհիվ Ջոնսը կատարել է ճշգրիտ հարվածներ, որոնց հակառակորդը չէր հասցնում պատասխանել։ 12 ռաունդների արդյունքում բոլոր մրցավարները 116-112 հաշվով հաղթանակը վերապահել են Ռոյ Ջոնսին: HBO հեռուստաալիքի մրցավար Հարոլդ Լեդերմանը նշել է, որ Ջոնսը հաղթել է մեծ առավելությամբ՝ 118-110: Այդ պահին երկու բռնցքամարտիկներն էլ դեռ չունեին աստղի կարգավիճակ, այդ պատճառով էլ նրանց մարտն անցկացվել է Ռիդիգ Բոուի և Ջեսի Ֆերգյուսոնի մարտի անդերքարթում։
1993 թվականի օգոստոսին Հոփքինսը ռինգ է դուրս եկել Ռոյ Ռիչիի դեմ։ 7-րդ փուլի վերջում Հոփքինսը հակառակորդին սեղմել է ճոպաններին և սկսել է «ռմբակոծել» քրոսներով և հուքներով: Ռիչին չի պատասխանել դրանց՝ բաց թողնելով գլխին հարվածների զգալի մասը։ Տեսնելով միակողմանի ծեծը՝ մրցավար Ռիչարդ Սթիլը դադարեցրել է մարտը: Հանրությունը դժգոհություն է արտահայտել։ Ռիչին նույնպես համաձայն չի եղել մրցավարի որոշման հետ։
1993 թվականի նոյեմբերին Հոփքինսը հանդիպել է Ուենդել Հոլլի հետ։ 2-րդ փուլի կեսին նա ծնոտին հարվածել է երկյակով։ Հոլլն ընկել է, բայց անմիջապես վեր է կացել: Հոփքինսը չի կարողացել միանգամից զարգացնել հաջողությունը։ Երրորդ ռաունդում փոխանակման ժամանակ Հոլլի անկյունից սպիտակ սրբիչ են նետել։ Մրցավարը վերցրել է այն ու նետել մի կողմ։ Այդ ժամանակ Հոփքինսը կատարել է ևս մեկ ձախ հուք։ Հոլլն ընկել է հատակին: Նա բարձրացել է: Մրցավարը սկսել է հաշվել նրա նոկդաունը։ Այդ ժամանակ Հոլլի մարզիչը մրցավարին նշան է արել, որ մարտը դադարեցվի։
IBF վարկածով չեմպիոնական տիտղոսի նվաճում
1994 թվականի դեկտեմբերին Հոփքինսը 2-րդ փորձն է ձեռնարկել տիտղոսը նվաճելու համար։ Այս անգամ նա մեկնել է Էկվադոր՝ մասնակցելու մարտի տեղացի բռնցքամարտիկ Սեգունդո Մերկադոյի դեմ: 5-րդ ռաունդի վերջում Մերկադոն կատարել է ստույգ աջ հուք ծնոտին։ Հոփքինսը ցնցվել է, էկվադորցին հրել է նրան, ու Հոփքինսն ընկել է։ Մրցավարը սկսել է հաշվել նոկդաունը։ Դժգոհ մրցավարի որոշումից՝ Հոփքինս բարձրացել է։ Էկվադորցին չի կարողացել հաղթել մրցակցին մինչև ռաունդի ավարտը։ 9-րդ ռաունդի վերջում բռնցքամարտիկները մտել են անկյուն, որտեղ Մերկադոն կատարել է ձախ ապպերկոտ մրցակցի ծնոտին։ Հոփքինսը ցնցվել է։ Մերկադոն կատարել է աջ հուք գլխին, ապա ձախ հուք նույն տեղում: Վերջին հարվածից հետո Հոփքինսն ընկել է ճոպանների միջև։ Նա կրկին դժգոհ է եղել նրանից, որ մրցավարը բացել է հաշիվը։ Մինչև ռաունդի ավարտը մնացած ժամանակում Մերկադոն անհաջող կերպով փորձել է ջախջախել մրցակցին, սակայն Հոփքինսը կատարել է կլինչներ։ 12 ռաունդից հետո մրցավարների կարծիքները բաժանվել են, և գրանցվել է ոչ ոքի։ Դահլիճը որոշումը սուլել է:
1995 թվականի ապրիլին տեղի է ունեցել ռևանշ Բեռնարդ Հոփքինսի և Սեգունդո Մերկադոյի միջև։ Այս անգամ Մերկադոն Միացյալ Նահանգներում հյուր է եկել Հոփքինսին, որն առավելություն է ունեցել ամբողջ մարտի ընթացքում։ Նա հաճախ է կատարել ճշգրիտ հարվածներ, իսկ էկվադորցի հաճախ վրիպել է: 7-րդ ռաունդի սկզբում Հոփքինսը կատարել է երկյակ ծնոտին։ Էկվադորցին դողացել է և մտել կլինչի։ Մրցավարը բաժանել է նրանց։ Հոփքինսը կատարել է ձախ հուք ծնոտին և մոտ տարածությունում մի շարք հարվածներ է հասցրել հակառակորդի իրանին։ Մերկադոն կրկին կլինչ է արել հակառակորդին։ Մրցավարը դժվարությամբ բաժանել է նրանց և տեսնելով, որ էկվադորցին ոչ ադեկվատ վիճակում է, դադարեցրել է մարտը։ Մերկադոն զարմացած տարածել է ձեռքերը։
1996 թվականի հունվարին կայացել է Բեռնարդ Հոփքինսի և Սթիվ Ֆրենկի մարտը։ Ֆրենկը վերջին պահին փոխարինել է Ջո Լիպսիին, որը չի կարողացել ռինգ դուրս գալ։ Հոփքինսը հենց առաջին հարվածով դիպել է թիրախին. նա կատարել է աջ հուք ծնոտին։ Հոփքինսը կատարել է երկու կարճ ձախ հուքեր գլխին, իսկ հետո ավելացրել աջը։ Ֆրենկն ընկել է ու հազիվ է կանգնել 10 հաշվին: Մրցավարը նայել է նրան և դադարեցրել մարտը: Հոփքինսը մոտեցել է հակառակորդին, և դժգոհ նայելով նրան՝ գնացել իր անկյունը։ Դա եղել է ամենաարագ նոկաուտը IBF-ի պատմության մեջ։
Մարտ Գլեն Ջոնսոնի դեմ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bb/Glen_Johnson_%28boxer%29_2.jpg/210px-Glen_Johnson_%28boxer%29_2.jpg)
1997 թվականի հուլիսին կայացել է Բեռնարդ Հոփքինսի և անպարտելի Գլեն Ջոնսոնի մենամարտը։ Հոփքինսն առավելություն է ունեցել ամբողջ մարտի ընթացքում: Ջոնսոնը կաշկանդված է եղել և չի արագացրել իրադարձությունները։ 11-րդ ռաունդի կեսին Հոփքինսը մրցակցի գլխին մի քանի երկյակ է կատարել։ Մրցավարը, տեսնելով, որ Ջոնսոնը չի պատասխանում, միջամտել է և դադարեցրել մարտը: Հավակնորդը գոհ չի եղել մարտը դադարեցնելուց։
Մարտեր Ռոբերտ Ալենի դեմ
1998 թվականի օգոստոսին Բեռնարդ Հոփքինսը ռինգ դուրս եկավ Ռոբերտ Ալենի դեմ։ 4-րդ ռաունդի վերջում բռնցքամարտիկները կլինչ են արել։ Մրցավար Միլս Լեյնը, նրանց միջև մխրճվելով, նրանց հեռացրել է իրարից։ Հոփքինսը, չդիմանալով, դուրս է թռել ռինգից։ Նա չի կարողացել բարձրանալ՝ վնասելով աջ ոտքը։ Մարտը գրանցվել է որպես չկայացած։
1999 թվականի փետրվարին կայացել է 2-րդ մարտը Բեռնարդ Հոփքինսի և Ռոբերտ Ալենի միջև։ 2-րդ ռաունդի սկզբում Հոփքինսը աջ հուքով հարվածել է մրցակցի կզակին։ Ալենը ընկել է հատակին, բայց անմիջապես բարձրացել է: Հոփքինսը չի կարողացել հաղթել մրցակցին։ 4-րդ ռաունդի սկզբում Հոփքինսը աջ ապերկոտ է կատարել աճուկին։ Ալենը ընկել է հատակին։ Մրցավարը նրան շունչ քաշելու ժամանակ է տվել։ 4-րդ փուլի կեսերին չեմպիոնը մրցակցին սեղմել է ճոպաններին և նորից կատարել աջ ապերկոտ գոտկատեղից ներքև: Ալենը կրկին ընկել է։ Մրցավարը նրան վերականգնման ժամանակ է տվել։ 4-րդ ռաունդի վերջում բռնցքամարտիկները կլինչ են արել։ Մրցավարը դադարի հրահանգ է տվել և սկսել է նրանց բաժանել։ Այդ ժամանակ Ալենը աջ ապերկոտը է կատարել ծնոտին։ Հոփքինսը հետ է քաշվել։ Մրցավարը դիտողություն է արել հավակնորդին։ 4-րդ ռաունդի ամենավերջում բռնցքամարտիկները կրկին կլինչ են արել Մրցավարը սկսել է նրանց բաժանել, և այդ ժամանակ հնչել է կոչնազանգը։ Հոփքինսը, տարված լինելով, աջ ապերկոտ է կատարել կզակին։ Ալենը ընկել է։ Մրցավարը նրան ասել է, որ բարձրանա։ Հավակնորդը ռինգում մնացել է մի քանի վայրկյան, բայց հետո վեր է կացել ու գնացել իր անկյունը։ 6-րդ փուլի վերջում Հոփքինսը հակառակորդին անկյուն է մղել և սկսել «ռմբակոծել»։ Ալենը չի պատասխանել: Չեմպիոնը գլխին հարվածել է աջ քրոսով։ Հավակնորդը ընկել է, բայց անմիջապես վեր կացել: 7-րդ փուլի կեսերին Հոփքինսը ծնոտին մի քանի երկյակ է կատարել։ Ալենը օրորվել է: Չեմպիոնը նրան սեղմել է ճոպաներին և սկսել հարվածներ տեղալ։ Ալենը պարբերաբար պատասխանել է և կարողացել է հեռանալ պարաններից, սակայն Հոփքինսը հասել է նրան և կատարել աջ հուք գլխին, և նույն հարվածը՝ իրանին: Մրցավարը միջամտել է և դադարեցրել մենամարտը, թեև Ալենը անմիջապես փորձել է պատասխան հարված կատարել: Հավակնորդը մրցավարի որոշման հետ չի վիճել։
Միավորիչ մարտ Քիթ Հոլմսի հետ
2001 թվականի ապրիլին կայացել է միջին քաշային կարգում միավորիչ մենամարտ՝ IBF-ի չեմպիոն Բեռնարդ Հոփքինսի և WBCչեմպիոն Քիթ Հոլմսի միջև: 5-րդ փուլի վերջում Հոփքինսը գոտկատեղից ներքև կատարել է ձախ հուք։ Մրցավարը դադար է տվել Հոլմսին։ 12 ռաունդների արդյունքում մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են IBF գոտու տիրակալին[3]:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/f/f6/Felix_Tito_Trinidad.jpg/210px-Felix_Tito_Trinidad.jpg)
Միավորիչ մարտ Ֆելիքս Տրինիդադի հետ
2001 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցլե միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մարտը Բեռնարդ Հոփքինսի և Ֆելիքս Տրինիդադի միջև։ Հոփքինսն առավելություն է ունեցել ամբողջ մարտի ընթացքում։ Վերջին ռաունդներում Տրինիդադ սկսել է շատ բաց թողնել: 12-րդ ռաունդում Հոփքինսը, աջ հուքով հարվածելով ուղիղ պուերտոռիկացու ծնոտին, նրան նոկդաուն է ուղարկել։ Տրինիդադը հազիվ է կանգնել 9 հաշվին։ Մրցավար Սթիվ Սմուգերը կասկածներ ուներ՝ շարունակի արդյոք մարտը։ Սակայն ռինգ է դուրս եկել Տրինիդադի մարզիչը, և մրցավարը դադարեցրել է մարտը[4][5][6][7]:
2002 թվականի փետրվարին Հոփքինսը ռինգ դուրս է դուրս եկել Կարլ Դենիելսի դեմ։ Հոփքինսն առավելություն է ունեցլել ամբողջ մարտի ընթացքում: 10-րդ և 11-րդ ռաունդների միջև ընդմիջման ժամանակ Դենիելսի անկյունն իր բռնցքամարտիկին հանել է պայքարից: Դահլիճը դժգոհություն է հայտնել[8]:
2003 թվականի մարտին Հոփքինսը ռինգ է դուրս եկել ֆրանսիացի Մորրադ Հաքքարի դեմ։ 1-ին ռաունդում Հաքքարը հանդիսատեսի դժգոհությունների ներքո խուսափլե է մրցակցից։ Այնուհետև ֆրանսիացին դադարել է խույս տալ՝ ներգրավվելով մարտի մեջ։ Հոփքինսը հաճախ հարվածել է թիրախին, իսկ Հաքքարը մշտապես վրիպել է։ 6-րդ ռաունդի կեսին չեմպիոնը կատարել է աջ հուք հակառակորդի ծնոտին։ Ֆրանսիացին օրորվել է, բայց չի ընկել։ Հոփքինսը, որոշակի դադար տալով, շտապել է ջախջախել նրան։ Հաքքարը, տեսնելով վտանգը, ինքն է ծնկի իջել։ Նա կանգնել է ինը հաշվին։ Մենամարտի վերսկսումից հետո չեմպիոնը չի կարողացել ջախջախել մրցակցին։ 8-րդ և 9-րդ ռաունդների միջև եղած դադարի ժամանակ Հաքքարի անկյունը դադարեցրել է մարտը[9][10]:
Մարտ Վիլյամ Ջոպիի դեմ
2003 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցլե Բեռնարդ Հոփքինսի և Ուիլյամ Ջոպիի մարտը։ Հոփքինսը առավելություն է ունեցել մարտում։ 12 ռաունդից հետո բոլոր մրցավարները մեծ առավելությամբ հաղթանակը տվել են բացարձակ չեմպիոնին[11][12]:
Մարտ Ռոբերտ Ալլեն III-ի դեմ
2004 թվականի հունիսին Հոփքինսը 3-րդ անգամ ռինգ է դուրս եկել Ռոբերտ Ալենի դեմ: 5-րդ ռաունդի սկզբում Ալենը ձախ հուք է կատարել աճուկում։ Դրա համար մրցավարը տուգանել է նրան մեկ միավորով։ 7-րդ ռաունդի սկզբում Հոփքինսը խփել է հակառակորդի ծնոտին աջ քրոսով։ Ալենը ընկել է, բայց բարձրացել է հինգ հաշվին։ Մարտի վերսկսումից հետո Հոփքինսը շտապել է ջախջախել հավակնորդին։ Ալենն անցել է պաշտպանության և կարողացել է դիմանալ երկարատև հարձակմանը։ 12 ռաունդներից հետո մրցավարները մեծ առավելությամբ հաղթանակը տվել են չեմպիոնին։ Մարտը տեղի է ունեցել HBO հեռուստաալիքի կազմակերպած շոուի շրջանակներում, որի գլխավոր իրադարձությունը եղել է Օսկար Դե Լա Հոյայի ու Ֆելիքս Շտուրմի մարտը[13][14][15][16][17][18][19]:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/59/Oscar_De_La_Hoya_at_Morongo_Casino.jpg/180px-Oscar_De_La_Hoya_at_Morongo_Casino.jpg)
Միավորիչ մարտ Օսկար Դե Լա Հոյայի հետ
2004 թվականի սեպտեմբերին միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Բեռնարդ Հոփքինսը ռինգ է դուրս եկել միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Օսկար Դե Լա Հոյայի դեմ։ 9-րդ ռաունդի կեսին Հոփքինսը ձախ հուքով հարվածել է լյարդին: Դե Լա Հոյան իջել է կանվաս։ Ցավից կռանալով՝ նա մնացել է կանվաս մոտ մեկ րոպե։ Մրցավարն արձանագրել է նոկաուտ։ Հոփքինսը դարձել է առաջին բռնցքամարտիկը, որը տիրացել է բոլոր չորս հիմնական գոտիներին[20][21][22][23][24][24][25][26][27][28][29][30][31]:
2005 թվականի փետրվարին Հոփքինսը ռինգ է դուրս եկել բրիտանացի Հովարդ Իստմանի դեմ։ Հոփքինսը գերիշխել է ամբողջ մարտի ընթացքում. նա գերազանցեց մրցակցին հարվածների ճշգրտությամբ, ինչպես նաև հաջողության է հասել պաշտպանությունում: Մարտից հետո մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են չեմպիոնին[32][33][34]:
Առաջին մարտը Ջերմեն Թեյլորի հետ
2005 թվականի հուլիսին Բեռնարդ Հոփքինսը ռինգ է դուրս եկել անպարտելի Ջերմեն Թեյլորի դեմ։ Հավակնորդն առավելություն է ունեցել մարտի սկզբում, իսկ չեմպիոնը՝ վերջում։ Հավասար մարտում մրցավարները առանձին որոշմամբ հաղթանակը տվել են Թեյլորին։ Որոշումը եղել է վիճելի։ HBO-ի փորձագետներ Հարոլդ Լեդերմանը և Լարրի Մերչանտը համարել են, որ հաղթել է հավակնորդը: Հոփքինսը համարել է, որ հաղթել է ինքը։ Մրցավար Դուեյն Ֆորդը Վերջին ռաունդում հաղթանակը տվել է Թեյլորին, չնայած Հոփքինսի առավելությանը: HBO-ի մեկնաբան Ջիմ Լեմպլին ասել է, որ եթե Ֆորդը 12-րդ ռաունդում հաղթանակը տար Հոփքինսին, ապա կլիներ ոչ-ոքի[35][36][37]:
Երկրորդ մարտ Ջերմեն Թեյլորի հետ
2005 թվականի դեկտեմբերին տեղի է ունեցել ռևանշ Բեռնարդ Հոփքինսի և Ջերման Թեյլորի միջև։ Թեյլորը կրկին գերիշխել է մարտի սկզբում, իսկ Հոփքինսը՝ վերջում։ Այս անգամ չեմպիոնն ստացել է ոչ վիճելի հաղթանակ արդեն մրցավարների միաձայն որոշմամբ։ HBO-ի փորձագետների կարծիքները տարբեր են եղել. Հարոլդ Լեդերմանը կրկին հաղթող է համարել Թեյլորին, իսկ Լարրի Մերչանտը համարել է, որ մարտն ավարտվել է ոչ-ոքի արդյունքով: Հոփքինսը համարել է, որ հաղթել է ինքը[38][39][40][41]:
Կիսածանր քաշային կարգ
Մարտ Անտոնիո Տարվերի հետ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/7/7d/AntonioTarverRaiseJuly2011.jpg/180px-AntonioTarverRaiseJuly2011.jpg)
2006 թվականի հունիսին Հոփքինսը բարձրացել է կիսածանր քաշային կարգ և հանդիպել Անտոնիո Տարվերի հետ։ Հոփքինսն առավելություն է ունեցել ամբողջ մարտի ընթացքում: 5-րդ ռաունդի կեսին նա կատարել է հակընդդեմ աջ հուք մրցակցի ծնոտին։ Տարվերը օրորվել է ու ձախ ձեռնոցով դիպել հատակին։ Մրցավարը նրան նոկդաուն է հաշվել։ Հանդիպման ավարտին բոլոր մրցավարները ջախջախիչ հաշվով հաղթանակ են գրանցել Բեռնարդ Հոփքինսի օգտին[42][43][44][45]:
Մարտ Ռոնալդ Ռայթի դեմ
2007 թվականի հուլիսին Հոփքինսը ռինգ է դուրս եկել Ռոնալդ «Ուինկի» Ռայթիի դեմ։ Մարտն անցկացվել է միջանկյալ կատեգորիայում՝ 2-րդ միջին քաշի և կիսածանրի միջև: Մարտը եղել է հավասար։ 3-րդ ռաւնդի սկզբում Հոփքինսը, մղվելով ճոպաններից, գլխով հարվածել է մրցակցի ձախ հոնքին։ Ռայթի մոտ անմիջապես արյունահոսություն է սկսվել։ Մրցավարը դադարեցրել է մենամարտը և Ռայթին ուղարկել է բժշկի մոտ: Բժիշկը թույլ է տվել շարունակել պայքարը: Հոփքինսը մարտի ամբողջ ընթացքում գործել է ֆոլի եզրին՝ կլինչ անելով և գլխով հարվածելով։ Մրցավարը բանավոր դիտողություններ է արել, բայց ոչ մի անգամ չի տուգանել նրան։ Մարտից հետո մրցավարները միաձայն որոշմամբ հաղթանակը տվել են Բեռնարդ Հոփքինսին: HBO հեռուստաալիքի ոչ պաշտոնական մրցավար Հարոլդ Լեդերմանը համարել է, որ մենամարտն ավարտվել է ոչ-ոքի[46][47]:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a5/JoeCalzaghe-July2007.jpg/210px-JoeCalzaghe-July2007.jpg)
Մարտ Ջո Կալզագեի հետ
2008 թվականի ապրիլին կայացել է Բեռնարդ Հոփքինսի և Ջո Կալզագեի մարտը։ Առաջին ռաունդի կեսին Հոփքինսը հանդիպակաց աջ քրոսով հարվածել է հակառակորդի գլխին, և նա հայտնվել է նոկդաունում: Կալզագեն անմիջապես բարձրացել է։ Նա ցնցված չէր, ուստի Հոփքինսը չի շտապել ջախջախել նրան: Մոտ մարտում մրցավարները հաղթանակը տվել են բրիտանացուն առանձին որոշմամբ։ Հոփքինսի օգտին գնահատական հրապարակելիս դահլիճը դժգոհել է։ Մյուս երկու գնահատականներին դահլիճն արձագանքել է է ցնծությամբ:
Մարտ Քելլի Պավլիկի հետ
2008 թվականի հոկտեմբերին կայացել է Բեռնարդ Հոփքինսի և Քելլի Պավլիկի մարտը։ Մրցամարտն անցկացվել է միջանկյալ քաշային կարգում, այդ պատճառով ոչ մի տիտղոս չի շահարկվել։ Հոփքինսը գերակշռել է պայքարի ողջ ընթացքում: Նա ավելի հաճախ է հարվածել, ու հարվածների արդյունավետությունը եղել է ավելի բարձր: 12-րդ ռաունդի վերջում Հոփքինսը մի շարք հարվածներ է հասցրել հակառակորդի գլխին։ Կոչնազանգի հնչելուց հետո Հոփքինսը շարունակել է գրոհել։ Մրցավարը միջամտել է, բայց բռնցքամարտիկները չեն ցանկացել կանգ առնել։ Նրանց կարողացել են բաժանել միայն մարզիչները[48][49][50][51][52]:
Երկրորդ մարտ Ռոյ Ջոնսի հետ
2010 թվականի ապրիլին ռևանշ է տեղի ունեցել Բեռնարդ Հոփքինսի և Ռոյ Ջոնսի միջև։ Մարտն ընթացել է ոչ բարձր տեմպով։ Մարտի մեծ մասը բռնցքամարտիկները կանգնած էին միմյանց դիմաց և փորձում էին հակառակորդին հրահրել հարձակման։ Այս մարտում առավել հիշարժան գործողություններ են դարձել կլինչներն ու ֆոլերը: Մարտի կեսից մինչև վերջ հանդիսատեսը ռինգում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր վերաբերմունքն արտահայտել է խլացուցիչ սուլոցներով: Արդյունքում Բեռնարդ Հոփքինսը Ռոյ Ջոնսին հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ ռևանշ վերցնելով 17 տարվա վաղեմության պարտության համար:
Մարտ Ժան Պասկալի հետ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/d/d8/Pascal_vs_Hopkins_5081.jpg/210px-Pascal_vs_Hopkins_5081.jpg)
2010 թվականի դեկտեմբերին Հոփքինսը հանդիպել է կիսածանր քաշային կարգում WBC և IBO տիտղոսներ ունեցող կանադացի Ժան Պասկալի հետ: Շահարկվել է նաև WBC թափուր Դիամանտային գոտին։ 1-ին ռաունդի վերջում Պասկալը կարողացել Հոփքինսին հատակին գցել գլխին աջ հարվածով։ Պասկալի պայքարի ագրեսիվ ոճը կրկին առավելություն է բերել նրան 3-րդ ռաունդում, երբ Հոփքինսը նորից հայտնվել է նոկդաունում, այս անգամ՝ ձախ կողային հարվածից: Սակայն 4-րդ ռաունդում Բեռնարդին հաջողվել է հավասարեցնել հանդիպման ընթացքն իր օգտին։ 6-րդ ռաունդից սկսած սկսեցին ազդել Հոփքինսի հարվածները հակառակորդի իրանին, և Պասկալն զգալիորեն նվազեցրել է տեմպը: Եզրափակիչ երեք րոպեներն անցկացվել են բաց մրցակցային պայքարում, որի արդյունքում մրցավարները ձայների մեծամասնությամբ ոչ-ոքի են հաշվել: Հաղթանակի դեպքում Հոփքինսը կարող էր գերազանցել Ջորջ Ֆորմանի ռեկորդը և դառնալ պատմության մեջ աշխարհի ամենատարեց չեմպիոնը:
Երկրրոդ մարտ Ժան Պասկալի հետ
2011 թվականի մայիսին տեղի է ունեցել ռևանշ Բեռնարդ Հոփքինսի և կիսածանր քաշային կարգում WBC և IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Ժան Պասկալի միջև: Հոփքինսի հաղթանակի դեպքում IBO տիտղոսը կմնար թափուր։ Ինչպես և առաջին մարտում, շահարկվում էր նաև WBC ադամանդե գոտին։ Մենամարտի սկիզբն անցել է հանգիստ պայքարում, սակայն 3-րդ ռաունդից սկսած ռինգում «թեժ» էր: Ակտիվ գործողությունների նախաձեռնողը եղել է Պասկալն, սակայն Հոփքինսը պասիվ չի մնացել՝ պատասխանելով մրցակցի յուրաքանչյուր հարձակմանը։ Նախաձեռնությունը ձեռքից ձեռք է անցել, 3-րդ ռաունդը վերցրել է Հոփքինսը, իսկ 4-րդը՝ ավելի ակտիվ Պասկալը։ Սակայն 5-րդ ռաունդից սկսած պայմաններն արդեն թելադրել է Հոփքինսը։ Ինչ-որ պահի նույնիսկ թվացել է, որ Բերնարդը կոտրել է մրցակցին: Այնուամենայնիվ, Պասկալին հաջողվել է «վերադառնալ» մենամարտին և հաղթել 8-րդ ռաունդում: Սակայն մարտի եզրափակիչ հատվածն անցել է Հոփքինսի թելադրանքով, որը վստահ հաղթանակ է տարել միավորներով միաձայն որոշմամբ և դարձել պատմության մեջ ամենատարեց բռնցքամարտիկը, որը կարողացել է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը 46 տարեկան և 4 ամսական հասակում հիմնական վարկածներից մեկում: Նախորդ ռեկորդը պատկանում էր գերծանր քաշային Ջորջ Ֆորմանին, որին հաջողվել էր նվաճել տիտղոսը 45 տարեկան և 9 ամսական հասակում:
Մարտ Չեդ Դոուսոնի հետ
2011 թվականի հոկտեմբերին Հոփքինսը ռինգ է դուրս եկել աշխարհի նախկին չեմպիոն Չեդ Դոուսոնի դեմ։ Առաջին ռաունդն անցել է գրոհում ավելի ակտիվ Դոուսոնի առավելությամբ, որը մի քանի ջեբեր է հասցրել Հոփքինսի գլխին և աչքի ընկել ճոպանների մոտ հակառակորդին հասցված երեք հարվածով: 2-րդ ռաունդում մարտը հարթվել է, բայց միայն այն պատճառով, որ Հոփքինսը մրցակցի կամ սեփական գրոհի ամեն մի հարված հանգեցրել է կլինչի։ Նմանատիպ դրվագներից մեկից հետո, երբ Բեռնարդը աջից հարվածելիս վրիպել է Դոուսոնի կռանալու պատճառով և անմիջապես նրա վրա է ընկել մարմնի ամբողջ զանգվածով, սակայն Դոուսոնը կտրուկ ուղղվել է՝ Հոփքինսին ցած նետելով իր վրայից: Հոփքինսը չափազանց անհաջող վայրէջք է կատարել՝ վնասելով ձախ ձեռքը և չի կարողացել շարունակել հանդիպումը: Մրցակիցների թիմերի վեճը շարունակվել է և՛ մրցավարի որոշումից առաջ, և՛ դրանից հետո, որը 2-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթանակը տվել է Դոուսոնին: Մարտի արդյունքը մեծ թվով վեճերի տեղիք է տվել, քանի որ այդ դեպքում, շատերի կարծիքով, մարտը պետք է ճանաչվեր չկայացած: Մարտից մեկ շաբաթ անց WBC կոմիտեն տիտղոսը Հոփքինսին վերադարձրել է, իսկ մարտի արդյունքը փոխարինվել է տեխնիկական ոչ-ոքիով:
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Dawson_Harding136.jpg/230px-Dawson_Harding136.jpg)
Երկրորդ մարտ Չեդ Դոուսոնի հետ
2012 թվականի ապրիլին կայացել է Բեռնարդ Հոփքինսի և Չեդ Դոուսոնի ռևանշը։ Հակառակ սպասումներին, Դաուսոնի առավելությունը էական չի եղել։ Հոփքինսը բռնցքամարտել է իր ֆիրմային ոճով՝ կատարելով հարվածներ որոշակի տարածությունից և կլինչներ։ Դրվագների մեծ մասում ռինգում ընթացել է հավասար պայքար, երբեմն Չեդին հաջղվել է կշեռքի առավելոթյունը թեքել իր կողմը ավելի մեծ ակտիվության շնորհիվ։ 4-րդ ռաունդում գլուխների բախումից հետո Դոուսոնը պատռվածք է ստացել ձախ աչքի վերևում, իսկ մարտի երկրորդ կեսին բռնցքամարտիկների գրոհները սկսել են ավելի հաճախ վերածվել կլինչների: Մենամարտի վերջնամասում Հոփքինսը սրման է գնացել և հավասարեցրել ռինգում տիրող իրավիճակը, սակայն 12 ռաունդանոց դիմակայության արդյունքում դատավորների ձայների մեծամասնությամբ հաղթանակը բաժին է հասել Դոուսոնին՝ 114-114 և 2 անգամ՝ 117-111:
Չեմպիոնական մարտ Թևորիս Կլաուդի հետ
2013 թվականի մարտին Հոփքինսը հանդիպել է կիսածանր քաշային կարգում IBF տիտղոսակիր Թևորիս Կլաուդի հետ։ Այդ ժամանակ Բեռնարդը եղել է 48 տարեկան, 1 ամսական և 25 օրական: Կլաուդի միօրինակ և ոչ մշտական ագրեսիան նրան ցանկալի արդյունք չի տվել։ Չնայած իր տարիքին՝ Հոփքինսը ոչ միայն ավելի ճշգրիտ էր, այլև ավելի ակտիվ, քան մրցակիցը ռաունդների մեծ մասում, ինչպես միշտ գերազանց է գործել պաշտպանությունում և ժամանակին թիրախին դիպցնելով հիմնականում ծանր հարվածները: Մրցավարների վերջնական որոշմամբ՝ երկու անգամ 116-112 և 117-111 Հոփքինսի օգտին, վերջինս հերթական անգամ նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ սահմանելով տարիքային նոր ռեկորդ և գերազանցելով գրեթե 2 տարվա վաղեմության սեփական ռեկորդը:
Մարտ Կարո Մուրատի հետ
Կարո Մուրատի հետ 2013 թվականի հուլիսի 13-ին նախատեսված մարտը չեղարկվել է Կարո Մուրատի՝ ամերիկյան վիզայի հետ կապված խնդիրների պատճառով[53]: Մարտը կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 26-ին Ատլանտիկ Սիթիում։ Հոփքինսը հաղթել է և դարձել ամենատարեց բռնցքամարտիկը, որը կարողացել է պաշտպանել աշխարհի չեմպիոնի կոչումը (48 տարի և 9 ամիս)։ Նախորդ ռեկորդը պատկանում էր Ջորջ Ֆորմանին, որը պաշտպանել է գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը 46տարեկան և 3 ամական հասակում[54]
Միավորիչ մարտ Բեյբութ Շումենովի հետ
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/96/Beibut_Shumenov_vs._Gabriel_Campillo_%281%29.jpg/230px-Beibut_Shumenov_vs._Gabriel_Campillo_%281%29.jpg)
Golden Boy Promotions-ի գործադիր տնօրեն Ռիչարդ Շաֆերը հայտնել է, որ կիսածանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Բեռնարդ Հոփքինսն իր հաջորդ մարտը, ամենայն հավանականությամբ, կանցկացնի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Բեյբութ Շումենովի հետ: Այս մասին Շաֆերը Հոփքինսին հայտնել է հունվարի 15-ին՝ նրա ծննդյան 49-րդ տարեդարձի օրը։ Ապրիլի 19-ին Վաշինգտոնում (ԱՄՆ) 49-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփքինսը միավորել է կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը IBF վարկածով իր տիտղոսի հետ՝ ավելացնելով նաև WBA (Super) վարկածով տիտղոսը՝ հաղթելով արդեն նախկին WBA տիտղոսակիր 30-ամյա ղազախստանցի Բեյբուտ Շումենովին առանձին որոշմամբ։ Հոփքինսը լիովին վերահսկել է մարտի ամբողջ ընթացքը։ 11-րդ ռաունդում Հոփքինսը Շումենովին ուղարկել է նոկդաուն։ Հոփքինսը թարմացրել է իր իսկ ռեկորդը՝ բարձրացնելով աշխարհի ամենատարեց չեմպիոնի նշաձողը, ինչպես նաև նոր ռեկորդ է սահմանել՝ դառնալով պատմության մեջ ամենատարեց բռնցքամարտիկը, որը կարողացել է միավորել աշխարհի չեմպիոնի տիտղոսները: Հաշիվը՝ 116-111, 116-111 Հոփքինսի օգտին, երրորդ մարտը մրցավարը տվել է Շումենովին՝ 114-113:
Միավորիչ մարտ Սերգեյ Կովալյովի հետ
[[Պաեկեր:Sergey Kovalev boxer with fan.jpg|230px|մինի|Սերգեյ Կովալյով2014 թվականի նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայացել է IBF և WBA (Super) վարկածներով կիսածանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն, 49-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփքինսի և նույն քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն, 31-ամյա ռուսաստանցի Սերգեյ Կովալյովի մարտը: Մարտն սկսվել է միջին տեմպով, բռնցքամարտիկները հսկում էին միմյանց և պահպանում հեռավորությունը, սակայն արդեն առաջին ռաունդում Կովալյովը հարվածել է աջից, և Հոփքինսն ընկել է: Այնուհետև Սերգեյը վստահորեն տիրապետել է նախաձեռնությանը, լավ է շարժվել և հարվածել տարածությունից։ Հոփքինսը մտածում էր միայն պաշտպանության մասին և երբեմն փորձել է հարձակվել։ Մարտի առաջին կեսն ամբողջությամբ անցել է ռուս բռնցքամարտիկի թելադրանքով, որը վերահսկել է մարտի ընթացքը, տեմպը և հեռավորությունը:
Մարտի երկրորդ կեսին Սերգեյը շարունակել է պահել առավելությունը և ութերորդ ռաունդում Հոփքինսին խփել աջ հարվածով: Վերջին ռաունդներում մարտի պատկերը չի փոխվել, Սերգեյը ավելի ակտիվ է եղել, վերահսկել է ռինգը ևեղել ավելի դիպում: Վերջին հատվածում Սերգեյը շատ մոտ է եղել վաղաժամ հաղթանակին, սակայն Հոփքինսին հաջողվել է դիմադրել և ավարտել մենամարտը ոտքերի վրա: Դատավորների վճիռը տասներկու փուլերից հետո՝ 120-107, 120-107 և 120-106:
Մարտ Ջո Սմիթ կրտսերի հետ
2016 թվականի դեկտեմբերի 17-ին ԱՄՆ-ում կայացել է բռնցքամարտի լեգենդ, աշխարհի նախկին չեմպիոն, 51-ամյա ամերիկացի Բեռնարդ Հոփքինսի և Ջո Սմիթ կրտսերի մարտը: Մարտն անցկացվել է Սմիթի փոքր առավելությամբ, որը ծանր հարվածներ է հասցրել ու ավելի ակտիվ է եղել։ 8-րդ ռաունդում Սմիթը մի շարք հարվածներ է կատարել, որից հետո Հոփքինսը ընկել է ռինգից՝ հայտնվելով ճոպանների արանքում։ Հոփքինսը կարողացել է բարձրանալ ռինգ, սակայն մարտը դադարեցվել է և նոկաուտով հաղթանակը շնորհվել է Սմիթին։