Մասնակից:Սվետլանա1/Ավազարկղ

Շնչառական ձայներ, հայտնի են նաև որպես թոքային ձայներ կամ շնչառության ձայներ, վերաբերում են շնչառական համակարգի միջոցով օդի շարժման արդյունքում առաջացած հատուկ ձայներին[1]: Դրանք կարող են հեշտությամբ լսելի լինել թոքերի դաշտերի աուսկուլտացիայով ստետոսկոպի միջոցով[2]: Դրանք ներառում են նորմալ շնչառական հնչյուններ և լրացուցիչ կամ «ավելացված» հնչյուններ, ինչպիսիք են ճռճռոցը, սուլոցը, պլևրալ քսման աղմուկը, ստերտոր և ստրիդորը:

Ձայնների նկարագրությունը և դասակարգումը սովորաբար ներառում է ներշնչման և արտաշնչման փուլերի լսումը՝ նշելով և՛ բարձրությունը (սովորաբար նկարագրվում է որպես ցածր (≤200 Հց), միջին կամ բարձր (≥400 Հց)), և՛ ինտենսիվությունը (փափուկ, միջին, բարձր կամ շատ բարձր) լսվող հնչյունների:

Նորմալ շնչառական ձայներ

Նորմալ շնչառական ձայները դասակարգվում են որպես վեզիկուլյար, բրոնխովեզիկուլյար, բրոնխիալ կամ տրախեալ՝ ելնելով աուսկուլտացիայի անատոմիական դիրքից[3][4]: Նորմալ շնչառական հնչյունները կարող են ճանաչվել նաև ձայնի տևողությամբ և ձայնի որակով, ինչպես նկարագրված է ստորև բերված աղյուսակում:

ԱնունԳտնվելու վայրը, որտեղ սովորաբար լսվում էՁայնի որակՁայնի տևողությունըExample
տրախեալշնչափողի շրջանումշատ բարձրարտաշնչման ձայնի տևողությունը հավասար է ներշնչման ձայնին
բրոնխիալկրծոսկրի կոթի շրջանումբարձր, բարձր ձայնովարտաշնչման ձայնի տևողությունը ավելի երկար է, քան ներշնչող ձայնը
բրոնխովեզիկուլյար1-ին և 2-րդ միջկողային տարածության առջևում

հետևում` միջթիակային տարածություն

ընդհատվող ձայնարտաշնչման ձայնի տևողությունը մոտավորապես հավասար է ներշնչման ձայնին
վեզիկուլյարերկու թոքերի մեծ մասի վրափափուկ, ցածր ձայնովարտաշնչման ձայնի տևողությունը ավելի կարճ է, քան ներշնչող ձայնը

Անոմալ շնչառական հնչյուններ

Անոմալ շնչառական հնչյունների ընդհանուր տեսակները ներառում են հետևյալը[5]:

Անունանընդհատ/ընդհատվողՀաճախականություն / բարձրությունՆերշնչական/արտաշնչականՈրակԸնդհանուր պատճառներՕրինակ
Սուլողանընդհատբարձր կամ ցածրարտաշնչական կամ ներշնչականսուլող կամ ֆշշացողՊայմանավորված է շնչուղիների նեղացումով, օրինակ՝ ասթմայի, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության կամ շնչուղիներում օտար մարմնի առկայության դեպքում

Ստրիդորանընդհատբարձրներշնչող, արտաշնչող կամ երկուսն էլ[6]սուլող կամ ֆշշացողէպիգլոտիտ, օտար մարմնի առկայության դեպքում, կոկորդի այտուց, կռուպ

Ներշնչական հևոցանընդհատբարձրներշնչականճիչպերտուսիս (կապույտ հազ)Տես Նոր անգլիական բժշկական ամսագիրը, Classic Whooping Cough sound file
Խզզոցանընդհատբարձր (նուրբ) կամ ցածր (կոպիտ)ներշնչականխզզոց/խռռոց[7]թոքաբորբ, թոքի այտուց, տուբերկուլյոզ, բրոնխիտ, սրտային անբավարարություն

Պլևրալ քսման աղմուկընդհատվողցածրներշնչական և արտաշնչականկրկնվող ռիթմիկ ձայներպլևրայի բորբոքում(պլևրիտ) կամ թոքի քաղցկեղ
Համմանի նշան (կամ մեդիաստինալ աղմուկ)ընդհատվողոչ մեկը (սրտի բաբախյուն)ճռճռոց, հևոցպնևմոմեդիաստինիում, պնևմոպերիկարդիում
Հոգոցընդհատվողցածրարտաշնչականխռմփոցսուրֆակտանտի անբավարարություն, թոքաբորբ, սրտի արատներ[8]

Շարունակություն

  • Խզզոց․ թոքերում փոքր կտտոցներ կամ դղրդոցներ: Նրանք լսվում են, երբ մարդը ներշնչում է: Ենթադրվում է, որ դրանք առաջանում են, երբ օդը բացում է ալվեոլները: խզզոցները կարող են նկարագրվել նաև որպես խոնավ, չոր, նուրբ և կոպիտ[9]:
  • Ռոնխիներ․ շնչառական կոպիտ թրթռացող ձայներ են, որոնք սովորաբար առաջանում են բրոնխային ուղիներում սեկրեցիայի հետևանքով: Հնչյունները խռմփոց են հիշեցնում[8]:
  • Ստրիդոր. հոգոցի նման ձայներ որոնք առաջանում են շնչառության ժամանակ:Սովորաբար դա պայմանավորված է շնչուղիներում՝ շնչափողում կամ կոկորդում օդի հոսքի խցանմամբ[10]։
  • Սուլոց. բարձր հնչյուններ, որոնք առաջանում են նեղացած շնչուղիներից: Դրանք առավել հաճախ լսվում են, երբ մարդը արտաշնչում է (արտաշնչում): Սուլոցը և այլ աննորմալ ձայները երբեմն կարող են լսել առանց ստետոսկոպի[11]։

Աուսկուլտացիայի այլ թեստեր

Բժիշկը, որը իրականացնում է թոքերի աուսկուլտացիա

Պեկտորալոկուիան, էգոֆոնիան և բրոնխոֆոնիան լսողական թեստեր են, որոնք հիմնված են ձայնի ռեզոնանսի ֆենոմենի վրա: Բժիշկները կարող են օգտագործել այս թեստերը ֆիզիկական քննության ժամանակ՝ թոքերի պաթոլոգիական հիվանդությունը հայտանաբերելու համար: Օրինակ, պեկտորալոկուիայի ժամանակ հետազոտվող անձը շշնջում է երկվանկ թիվ, երբ բժիշկը լսում է թոքերի դաշտերը:Նորմայում ձայն չի լսվում թոքերը հետազոտելիս, բայց եթե լսվում է, դա կարող է վկայել այդ հատվածում թոքային կոնսոլիդացիա մասին: Դա պայմանավորված է նրանով, որ ձայնը տարբեր կերպ է տարածվում ավելի խիտ (հեղուկ կամ պինդ) միջավայրով, քան օդով, որը սովորաբար գերակշռում է թոքերի հյուսվածքում: Էգոֆոնիայի մեջ հետազոտվող անձը անընդհատ արտասանում է անգլերեն երկարաձայն «E» (/i/): Թոքերը սովորաբար օդով են լցված, բայց եթե վարակի, հեղուկի կամ ուռուցքի պատճառով աննորմալ պինդ բաղադրիչ կա, «E» ձայնի ավելի բարձր հաճախականությունները կնվազեն: Սա փոխում է լսվող ձայնը՝ երկար «E» ձայնից մինչև երկար «A» ձայն (/eɪ/):

Պատմություն

1957թ.-ին Ռոբերտսոնը և Քուփը առաջարկեցին լրացուցիչ (ավելացված) թոքային հնչյունների երկու հիմնական կատեգորիաները: Այդ կատեգորիաներն էին «Շարունակական» և «Ընդհատված» (կամ ոչ շարունակական): 1976 թվականին Թոքերի ձայնի միջազգային ասոցիացիան պարզեցրեց ենթակատեգորիաները հետևյալ կերպ.

Շարունակական
Սուլոցներ (>400 Հց)
Ռոնխիներ (<200 Հց)
Անընդհատ
Նուրբ խզզոցներ
Կոպիտ խզզոցներ[12][13]
Մի քանի աղբյուրներ կանդրադառնան նաև «միջին» ճռճռոցին, որպես ճռճռոցի ձայն, որը կարծես թե ընկնում է կոպիտ և նուրբ թրթռոցների միջև: Ճռճռոցները սահմանվում են որպես դիսկրետ հնչյուններ, որոնք տևում են 250 մվ-ից պակաս, մինչդեռ շարունակական ձայները (ռոնխի և սուլոցներ) տևում են մոտավորապես 250 մվ: Ռոնխին սովորաբար առաջանում է վերին շնչուղիների խցանման հետևանքով: Սրանք տարբերվում են ստրիդորից։

Ծանոթագրություներ