Մասնակից:Մելինե 12/Ավազարկղ2

Մելինե 12/Ավազարկղ2

https://www.search.com.vn/wiki/zh/%E5%BC%A0%E5%AE%B6%E7%95%8C%E5%B8%82

Ճանծիածիե, (չինարեն՝ 张家界市, փինյին zhāngjiājiè shì), նախկինում հայտնի էր Տայոն անունով, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հունան նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքային շրջան։ Արևելքում սահմանակից է Չանդե քաղաքին, հարավում՝ Հուայհուա քաղաքին, հարավ-արևմուտքում՝ Սիանսի ինքնավար շրջանին, հյուսիս-արևմուտքում՝ Հուպեյ նահանգի Ընշի ինքնավար շրջանին։ Գտնվելով Ուլիըն լեռների ստորին հատվածում, ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Ռելիեֆով պայմանավորված՝ կլիման հիմնականում լեռնային է և տարածքում մեծ տարածում ունեն կարստային երևույթները։ Ամբողջ տարածքով հոսում է Լիշըվեյ և Լոուշըվեյ գետերը ինչպես նաև մի շարք վտակներ։ Քաղաքային շրջանի ընդհանուր տարածքը կազմում է 9534 կմ², բնակչության թիվը՝ 1524 միլիոն, որի 60% կազմում է Թուծիա ազգությունը։ Քաղաքային շրջանի կառավարությունը գտնվում է Յոնտիըն շրջանում։ Ճանծիածիեն զբոսաշրջային կենտրոն է և հայտնի է «երեք հազար գագաթներ և ութ հարյուր ջրեր» անվանմամբ։ Այստեղ է գտնվում Ուլիընյուանը (Ուլիընշան լեռնաշղթայի մի հատված), որը 1992 թվականի դեկտեմբերին ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Պատմություն

Ճանծիածիեն անվանակոչվել է Հան դինաստիայի հայտնի պաշտոնյա Ճան Լիանի պատվին, որն էլ այստեղ մենակյացի կյանք էր վարում։ Ներկայիս տարածքը Ցին դինաստիայի օրոք գտնվել է Ցիգու շրջանի իրավասության ներքո,Հան դինաստիայի օրոք՝ Ուլիըն շրջանի ներքո, Եռաթագավորության ժամանակաշրջանում՝ Թիենմըն շրջանի ներքո, Թան դինաստիայի օրոք՝ Ցիլի քաղաքի ներքո։ Հինգ դինաստիայի և Տասը թագավորություն օրոք տարածքը կառավարվել է Չու թագավորության կողմից։ Սոն դինաստիայի օրոք ամբողջ տարածքը գտնվում էր Լիյան շրջանի իրավասության ներքո, իսկ Յուան դինաստիայի օրոք՝ Լիճոուի շրջանի ներքո։

Մին դինաստիայի Հոնուի կառավարման երկրորդ տարում (1969 թվական) Ցիլի քաղաքը միավորվեց ներկայիս Ճանծիածիեի տարածքի հետ և ենթարկվեց Լիճոու շրջանին։

Չինաստանի Հանրապետության հինգերորդ տարում (1916 թվական) Հունան նահանգը իր իրավասության ներքո վերցրեց Ուլիըն շրջանը, իսկ Չենյուան տարածքի հետ միացվեցին Տայոնի, Սանճի և Ցիլի քաղաքները։ Հետագահում Հունան նահանգը կառավարել է տասը շրջաններ։ Տայոնը և Սանճին կառավարվող չորրորդ քաղաքներն էին, իսկ հանձնակատարի գրասենյակը գտնվում էր Չանդը շրջանում։ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրումից մինչև 1988 թվականը, Ցիլի քաղաքը գտնվում էր Չանդը շրջանի իրավասության ներքո։ Տայոնը, Սանճին 1642-1952 թվականներին եղել են Յոնշուըն ինքնավար շրջանի իրավասության ներքո, իսկ ավելի ուշ անցել են Սիանսիում Միաո ազգի իրավասության ներքո։

1985 թվականի մայիսին, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհուրդը Տայոն քաղաքային շրջանի առանձնացումը, որը դեռևս գտնվում էր Սիանսիի կառավարման ներքո։ Նույն թվականի հոկտեմբերի 16-ին Տայոն քաղաքային շրջանը առանձնացվեց։1988 թվականի մայիսին Պետական խորհուրդը հավանություն տվեց Տայոն քաղաքային շրջանի արդիականացմանը[1]։ Այդ նպատակով Հունան նահանգի վարչական բաժանումները վերաճշգրտվեցին։ Սիանսի-Թուծիածու-Միաոծու ինքնավար շրջաններից առանձնացվեցին Սանճին և Տայոնը քաղաքները, Չանդը շրջանից առանձնացվեց Ցիլի քաղաքը, որոնց պետք է միանային Տայոն քաղաքային շրջանին։ Այսպիսով Տայոն քաղաքային շրջանի մեջ են մտնում Յոնտիըն ու Ուլիընյուան շրջանները, Ցիլի և Սանճի քաղաքները։ Քանի որ Տայոն անունը Չինաստանի սահմանից դուրս հայտնի չէր, ուստի 1994 թվականի ապրիլի 4-ին որոշվեց քաղաքային շրջանը վերանվանել Ճանծիածիե անվամբ, ինչն էլ հայտնիություն բերեց նրան[2]։

Կլիմա և տեղակայում

Ճանծիածիե քաղաքային շրջանի արբանյակային պատկերը

Ճանծիածիեյում կլիման մերձարևադարձային մուսոնային է։ Միջին ջերմաստիճանը կազմում է 16°C, տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 1440մմ, իսկ տարվա մեջ ցրտահարության օրերը կազմում են 216-269 օր։ Լանդաշաֆտի և այլ գործոնների ազդեցությամբ պայմանավորված՝ կլիման բարդ և փոփոխական բնույթ ունի։ Հաճախակի են բնական աղետները․ երաշտ, ջրհեղեղ, կարկուտ։

Ճանծիածիեն տեղակայված է Յուընկուեյ-Կաոյուեն սարահարթի և Տոնթիըն լճի միացման վայրում, որտեղ կորդինատների տվյալները արևելյան լայնությունում կազմում են 109°- ից մինչև 111°, հյուսիսում երկարությունում՝ 28°- ից մինչև 29°։ Արևելքում սահմանակից է Շիմըն քաղաքին և Թաոյուան շրջանին, հարավում՝ Յուանլիըն շրջանին, հյուսիսում՝ Հուպեյ նահանգի Հըֆըն շրջանին։ Քաղաքի երկարությունից արևելքից արևմուտք կազմում է 167 կիլոմետր լայնություն, իսկ հյուսիսից հարավ՝ 96 կիլոմետր լայնություն՝ ընդգրկելով 9653 կմ² տարածք։

Ճանծիածիեն հարուստ է լեռներով, կարստերով, բլուրներով և հարթավայրերով։ Լեռնային տարածքը կազմում է ընդհանուր տարածքի 76%-ը։ Ամենաբարձր կետը գտնվում է տարածքի հյուսիս-արտմուտքում և թեքվում է դեպի Լիշուեով գետի երկայնքով։ Գետի կենտրոնական հատվածը հոսում է հյուսիս-արևելյան ուղղությամբ, իսկ հարավում լեռները ձգվում են մինչև Յուանշուեյ գետը։ Ուլիըն լեռները քաղաքային շրջան են մտնում Կուեյճոու նահանգի Յունու լեռան հատվածից և բաժանվում են երեք հատվածների։ Հյուսիսային հատվածը կազմում է Հուպեյ նահանգի Լայֆընլոն լեռները, Ինշան շրջան և Ցիընլոն լեռներ։ Կենտրոնական հատվածը կազմում է Թիենսիըն, Հոնսի, Չաոթիեն, Ցիընյան լեռների շրջանը։ Հարավային հատվածը կազմում է Լիշուեյ և Յուանշուեյ գետերի միջև (Ցիսիըն, Չոնշան և Թիենմըն լեռներ)։ Երեք հատվածներն էլ հասնում են մինչև Տոնթիըն լիճ։ Տարածքի ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարտակից 1890,4 մետր բարձրության վրա, իսկ ամենացածրը՝ 75 մետր բարձրության վրա։ Քաղաքային շրջանը ծովի մակարդակից բարձր է 183 մետրով, իսկ տեսարժան վայրերը՝ 1000 մետրով։

Կառավարություն

Ներկայիս կառավարություն

Ճանծիածիե քաղաքային շրջանի չորս խոշոր կազմակերպությունների ներկայիս ղեկավարները
Կազմակերպություն


ՉԿԿ Ճանծիածիեի
Քաղաքային Կոմիտե

Ճանծիածիեի Ժողովրդական
Կոնգրես
Մշտական ​​կոմիտե

Ճանծիածիեի
Ժողովրդական Կառավարություն

Ճանծիածիեի Քաղաքային
կոմիտե
ՊաշտոնՔարտուղարՆերկայացուցիչՔաղաքապետՆերկայացուցիչ
ԱնունԼիո Լիվեյ[3]Թիեն Հուայու[4]Վան Հոնպիըն[5]Օու Յանպիըն[6]
ԱզգությունՀանԹուծիաՀանՀան
ԾննդավայրՀունան նահանգ Անսիան շրջանՀունան նահանգ Ցիլի քաղաքՀունան նահանգ Հուարոն շրջանՀունան նահանգ Հընան շրջան
Ծննդյան ամսաթիվՀոկտեմբերի 1966 (57 տարեկան)Մայիսի 1973 (51 տարեկան)Հունվարի 1967 (57 տարեկան)Օգոստոսի  1965 (58 տարեկան)
Պաշտոնակատարման ամսաթիվ2022 թվականի հունվար2021 թվականի ապրիլ2022 թվականի հունվար

Ղեկավար անձնակազմ

Քաղաքային հանձնաժողովի քարտուղար
  • Ճաո Ծիեպիըն(1989 թվական մարտ - 1992 թվական սեպտեմբեր)
  • Սիաո Ծընլոն(1992 թվական սեպտեմբեր - 1998 թվական փետրվար)
  • Լիո Լիվեյ(1998 թվական փետրվար-2007 թվական ապրիլ)
  • Հու Պոծուըն(2007 թվական ապրիլ-2013 թվական մարտ)
  • Յան Կուանրոն(2013 տարի մարտ-2016 թվական դեկտեմբեր)
  • Կուո Ճընկուեյ(2016 թվական դեկտեմբեր-2021 թվական մարտ)
  • Լիո Կըան(2021 թվական մարտ-)
Քաղաքապետ
  • Սիա Ծընլոն(1989 թվական հուլիս-1994 թվական մարտ)
  • Լի Կանտիըն(1994 թվական մարտ-1998 թվական 12 դեկտեմբեր)
  • Լու Փիընի(1998 թվական դեկտեմբեր-2003 թվական դեկտեմբեր)
  • Հու Պոծուըն(2003 թվական դեկտեմբեր-2007 թվական ապրիլ)
  • Ճաո Սիամիըն(2007 թվական ապրիլ-2013 թվական մարտ)
  • Սու Սիանհուեյ(2013 թվական ապրիլ-2015 թվական մայիս)
  • Վան Ճիկան(2015 մարտ մայիս-2017 թվական սեպտեմբեր)
  • Լիո Գըան(2017 թվական սեպտեմբեր-2021 թվական մարտ)
  • Վան Հոնպիըն(2021 թվական ապրիլ-)

Վարչական բաժանում

Ճանծիածիեի իրավասության տակ են գտնվում 2 քաղաքային ստորաբաժանում, 2 շրջան

  • Շրջան։ Յոնտիըն, Ուլիընյուան
  • Քաղաք։ Ցիլի, Սանճի

Ներկայումս Յոնտիընը, Ուլիընյուան, Սանճի համարվում են ինքնավար քաղաքներ, իսկ Ցիլի քաղաքը համարվում է ազգային փոքրամասնությամբ բնակեցված տարածք։ [7]։

Ճանծիածեի քաղաքի վարչական բաժանման քարտեզ
Յոնտիըն
Ուլիընյուան
Ցիլի
Սանճի
Տարածքի կոդ[8]Տարածքի

անվանում

ՓինինՄակերես[9]
(կմ²)
Բնակչության թիվ[10]
(2020 թվականի տվյալներ)
Կառավարման

նստավայր

Փոստային

դասիչ

Վարչական բաժանում[11]
ԳրասենյակԱվանԳյուղԱզգային

փոքրամասնու-թյուններ

430800ՃանծիածիեZhāngjiājiè Shì9,533.771,517,027Յոնտիըն քաղաք4270008343012
430802ՅոնտիընYǒngdìng Qū2,169.03517,595Սիսիփիըն փողոց427300677
430811ՈւլիընյուանWǔlíngyuán Qū397.5360,857Ծուընդիփիըն փողոց42740022
430821ՑիլիCílì Xiàn3,492.02562,493Լիընյան ավան42720015107
430822ՍանճիSāngzhí Xiàn3,475.19376,082Լիյուեն ավան42710012115

Բնակչություն

2010 թվականի բնակչության վեցերորդ մարդաահամարի արդյունքները ցույց են տվել, որ Ճանծիածիեի բնակչությունը թիվը կազմում է 1 միլիոն 476 հազար 521 մարդ։ Ցուցանիշը կազմում է Հունան նահանգի բնակչության 2,25%-ը, որն էլ բնակչության թվով զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ Գերակշռում է արական սեռը։ Բնակչության 6,47%-ը ունի բարձրագույն կրթություն, 55,37%-ը ունի միջին մասնագիտական կրթություն, իսկ անգրագիտության ցուցանիշը կազմում է 4,74%։ Տնային տնտեսությունների թիվը կազմում է 438 հազար 419, իսկ դրանցով զբաղվող մարդկանց թիվը՝ 1 միլիոն 388 հազար 420 մարդ, որն էլ կազմում է ընդհանուր բնակչության 94,03%-ը։ Մինչև 14 տարեկան մարդանց թիվը կազմում է 262 հազար մարդ, որը կազմում է ընդհանուր բնակչության17,75%-ը, 15-64 տարեկան՝ 1 միլիոն 49 հազար 596 մարդ, որն էլ կազմում է ընդհանուր բնակչության 71,09%-ը։ 65-ից բարձր տարիք ունեցող մարդկանց թիվը կազմում է 164 հազար 840 մարդ, որը կազմում է ընդհանուր բնակչության 11,16%-ը[12]։

2016 թվականին կատարված մարդահամարի արդյունքների համաձայն ընդհանուր գրացված մարդկանց թիվը կազմել է 1 միլիոն 708 հազար 700 մարդ, իսկ մշտական ապրողների թիվը՝ 1 միլիոն 529 հազար 100 մարդ։ Քաղաքաբնակների թիվը կազմել է 704 հազար 300 մարդ, որը կազմել է ընդհանուր բնակչության 46,1%-ը։ Գյուղաբնակների թիվը կազմել է 824 հազար 800 մարդ՝ կազմելով ընդհանուր բնակչության 53,9%-ը։ Տղամարդկանց թիվը կազմել է 77 հազար 300, կանանց՝ 75 հազար 610, 0-17 տարեկան՝ 335 հազար 200, 18-34 տարեկան՝ 374 հազար 700, 35-59 տարեկան՝ 649 հազար 100 և 60 տարեկանից բարձր՝ 349 հազար 700: Ծնելիություն կազմել է 9,71%՝ 2015 թվականի համեմատ նվազելով 1,29%-ով։ Մահացությունը կազմել է 6,91%, իսկ բնական աճի տեմպը՝ 2,8%։ Ուրբանիզացման ցուցանիշը կազմել է 46,1%, 1,45% գերազանցելով 2015 թվականի ցուցանիշը[13]։

Ազգային փոքրամասնություն

Ազգային տարազ կրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ

Ճանծիածիե թվով ամենաշատը տարբեր ազգային փոքրամասնություններով բնակեցված տարածքն է Հունան նահանգում։ Քաղաքային շրջանում կա 1 միլիոն 152 հազար 480 ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, որոնք կազմում են ընդհանուր բնակչության 75,28%-ը։ Ազգային փոքրամասնությունների թվով Հունան նահանգը զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ ունենալով 364 հազար 996 Հան ազգի ներկայացուցիչ, որն էլ կազմում է 24,72 %։ Քաղաքային շրջանում մեծ թիվ են կազմում նաև Թուծիա, Պայ և Միաո ազգությունները։ Հունան նահանգը Պայ և Միաո ազգությունների հիմնական բնակավայրն է։ 2010 թվականին «Լիո փու» ծրագրի ամփոփիչ տվյալների համաձայն՝ քաղաքային շրջանում ապրում են 980 հազար 852 Թուծիա ազգի ներկայացուցիչ, որը կազմում է քաղաքային շրջանի բնակչության 66,43%-ը, 95 հազար 235 Պայ ազգի ներկայացուցիչ, որն էլ կազմում է քաղաքային շրջանի բնակչության 6,45%-ը[12]։

Համաձայն 2000 թվականի հինգերորդ մարդահամարի վերլուծության տվյալների՝ Ճանծիածիեում կա 1 միլիոն 152 հազար 480 ազգային փոքրամասնության ներկայացուցիչներ, որը կազմում է Հունան նահանգի ազգային փոքրամասնությունների 17,98%-ը։ Քաղաքային շրջանում կա 1 միլիոն 21 հազար 238 Թուծիա ազգի ներկայացուցիչ, որն էլ կազմում է քաղաքային շրջանի բնակչության 68,40%-ը, Հունան նահանգում Թուծիա ազգի 38,69%-ը և Երկրի Թուծիա բնակչության 12,71%-ը։ Պայ ազգի բնակչությունը թիվը կազմում է 104 հազար 163 մարդ, որը կազմում է քաղաքային շրջանի բնակչության 6,98%-ը։ Հունան նահանգում Պայ ազգի թիվը կազմում է 82,93%-ը, որի արդյունքում էլ Հունան նահանգում զբաղեցնում են թվով ամենաշատ ազգային փոքրամասնության առաջին հորիզոնականը։ Միաո ազգի բնակչության թիվը Ճանծիածիեում կազմում է 23 հազար 883 մարդ, ինչը կազմում է քաղաքային շրջանի բնակչության 1,60%-ը, Հունան նահանգում՝ 1,24%՝ զբաղեցնելով նահանգում ազգային փոքրամասնության չորրորդ հորիզոնականը[14]։

Ճանծիածիեի էթնիկ կազմը(2010 թվական նոյեմբեր)[15]
Ազգային փոքրամասնության անվանումԹուծիաՀանՊայՄիաոՀուեյԹուՏոնՃուանՄընկուՂազախԱյլ
Բնակչության թիվ9873713654969537223982141012705884584283541420
Ընդհանուր բնակչության

համամասնություն(%)

66.8024.736.451.620.100.090.040.030.030.020.10
Ընդհանուր ազգի

բնակչության համամասնություն(%)

88.74---8.572.160.130.110.050.040.040.030.13

Տնտեսություն

Հիմնական մշակաբույսերն են բրինձը, եգիպտացորենը, քաղցր կարտոֆիլը, չինական կաղամբը և լոբին։ Հիմնական օգտակար հանածոներն են քարածուխը, երկաթը, նիկելը և մոլիբդենը։ Արդյունաբերությունը ներառում է գյուղատնտեսական մեքենաների, ցեմենտի, ազոտական պարարտանյութի, բամբակի և բրդյա գործվածքների արտադրանք։

Զբոսաշրջություն

Ճանծիածիեն, շնորհիվ իր բնական ռեսուրեների և ռելիֆի և ազգային մշակույթի, համարվում է զբոսաշրջային քաղաք։ Քաղաքային շրջանը ունի գեղատեսիլ տեսարժան վայրեր, կարևոր մշակութային կառույցների պահպանման ստորաբաժանումներ։

Գլխավոր տեսարժան վայրը համարվում է Ուլիընյուանը, որը բաղկացած է «Ճանծիածիեի ազգային, անտառային պարկ»-ից «Թիենծըշան»-ի բնական արգելոցից, «Սուոսիյու» արգելոցից։ 1982 թվականի սեպտեմբերին «Ճանծիածիեի ազգային, անտառային պարկ»-ը դարձավ Չինաստանի առաջին ազգային, անտառային պարկը։ 1988 թվականի օգոստոսին «Ճանծիածիե ազգային, անտառային պարկ»-ը ներառվել է «Ազգային գեղատեսիլ վայրեր» ցուցակը։ 1992 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ 2004 թվականին «Ճանծիածիեի ազգային, անտառային պարկ»-ը դարձավ համաշխարհային երկրաբանական պարկերից մեկը, իսկ 2007 թվականին այն դարձավ ազգային զբոսաշրջային վայրերից մեկը։

Զբոսաշրջությունը նպաստում է քաղաքային շրջանի տնտեսական զարգացմանը։ Գեղարվեստական կատարողական նախագծերը, ինչպիսիք են «Թիենմըն հուսիեն» (Թիենմընի մարդագայլը)-ը, «Մեյլի Սիանսի» (Սիանսիի հմայքը)-ը, Ճանծիածիեի մշակութի ներկայացման գլխավոր տարրերից են։ Քաղաքային ժողովրդական կառավարության կողմից կազմակերպվող «Ճանծիածիեի միջազգային երաժշտական շաբաթ»-ը դարձել է քաղաքային շրջանի երկամյա երաժշտական միջոցառումը։

Հիմնական տեսարժան վայրեր

  • Յոնտիըն շրջան։ «Թիենմընշան» բնական արգելոց, «Թիենմընշան» տաճար, «Փուկուան» տաճար, «Յուհուան» քարանձավ, «Թուծիա» այգի, «Հուեյլոն» պուրակ, Հունան, Հուպեյ, Սիչուան, Կուեյճու հեղափոխական կոմիտե
  • Ուլիըն շրջան։ «Հուանլոն» քարանձավ, «Պաոֆըն» լիճ, «Ծըսիա» տաճար, «Սիպու» փողոց
  • Ցիլի քաղաք։ «Նանուտան» լեռներ, Ճանծիածիեի Հսկայական կիրճ, «Ծիանյա» տաք ջրեր
  • Սանճի քաղաք։ «Հելոն» տուն-թանգարան, «Պատակոն» ազգային արգելոց, Մաոյան գետի «Ծիոթիենտոն» զբոսաշրջային կենտրոն

Հատուկ հսկողության տակ գտնվող վայրեր

  • «Հըլոն» տուն-թանգարան
  • Հունան, Հուպեյ, Սիչուան, Կուեյճու հեղափոխական կոմիտե
  • Ցիլոնկանի շիրիմ
  • «Փուկուան» տաճար
  • «Թուծիա» այգի
  • «Շիենփիըն» ճարտարապետական հնագույն կառույց
  • Կարմիր բանակի նախկին 2-րդ և 6-րդ ստորաբաժանումների հին հասցե

Զբոսաշրջության առաջխաղացում

Զբոսաշրջության խթանման և գեղատեսիլ վայրերի հանրաճանաչությունը մեծազցնելու նպատակով 1999 թվականին Տիենշընում անցկացվել է օդային ակրոբատիկայի մրցույթը իսկ 2006 թվականին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ակրոբատիկական ներկայացումը։ Նախկին քաղաքապետի կատարած մի շարք քայլերը, որոնցից մեկն էր Նանթիեն Յիճուն գագաթը անվանափոխելով Հալելուա, արժանացել է լրատվամիջոցների քննադատությանը[16]։

Տեսարժան վայրերի գերշահարկում

Ուլիընյուանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից երկու անգամ (1998 և 2013 թվականներին) նախազգուշացման է ենթարկվել տեսարժան վայրի գերշահարկման և հանրության համար երկրային գիտությունների մասին անբավարար գիտելիքների պատճառով։ Իշխանությունները մեծ ներդրումներ կատարեցին ապօրինի կառույցների ապամոնտաժման համար։ Իրականացվեցին վերականգնողական աշխատանքներ[17]։ Հիմնադրվեց «Ճանծիածիե գեոպարկ» թանգարանը[18]։ Տիենմըն լեռան տարածքը քննադատության է ենթարկվել լրատվական միջոցների կողմից՝ տարածքի զարգացման խոչընդելու և շահարկման պատճառով։ Տիենմընի լեռնային ճոպանուղու չարտոնված վերակառուցումը վնաս է հասցրել անտառային ռեսուրսներին և Թիենմըն լեռանը[19]։

Տրանսպորտ

Ավիացիա

Ճանծիածիեի «Հըհուա» միջազգային օդնավակայանը Հունան նահանգի երկրորդ ամենամեծ օդանավակայանն է։ Այն զբաղեցնում է 24 հազար 749 կմ² տարածք։ Թռիչքուղին ունի 2600 մետր երկարություն, 45 մետր լայնություն, 19 կայանատեղի։ 2012 թվականի տվյալներով ուղևորների քանակը կազմել է 41 հազար 529 մարդ[20]։

Երկաթուղի

Ծիալիո երկաթուղին, որը անցնում է Յոնտիըն շրջանով և Ցիլի քաղաքով, միակողմանի էլեկտրաֆիկացված երկաթուղի է։ Երկաթուղին ունի երկու արագընթաց կայաններ՝ Ճանծիածիե և Ցիլի։ Ցիենչան երկաթուղու շինարարությունը մեկնարվել է 2014 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2019 թվականին։ «Zhangjiajie West» կայանը գտնվում է քաղաքային շրջանի հյուսիսային արվարձանում։ 2021 թվականի դեկտեմբերին շահագործման կհանձնվի Ճանծիհուայ արագընթաց երկաթուղին։

Մայրուղի

Հյուսիսարևմտյան Հունանի լեռնային հատվածում ճանապարհային ենթևեկության դանդաղ զարգացման պատճառով տարածքում բացակայում է ազգային մայրուղին։ Ներկայումս կան երկու արագընթաց մայրուղիներ, որոնք կապում են Ճանսան և Ճանհուա արագընթաց մայրուղիները։ Ճանսան արագընթաց մայրուղու շինարարությունը, որը միացնում է քաղաքային շրջանը և Սանճի քաղաքը, սկսվել է 2014 թվականին և շահագործման է հանձնվել 2017 թվականին[21]։ Անցի արագընթաց մայրուղու շինարարությունը սկսվել է 2017 թվականին և շահագործման է ենթարկել 2020 թվականին[22]։

Հասարակական տրանսպորտ

Ճանծիածիե քաղաքային շրջանում հասարական տրանսպորտ կազմում են ավտոբուսները և տաքսիները։ Կառավարության վատ քաղաքականության պատճառով որոշ ժամանակաշրջանում հասարակական տրասպորտը գտնվում էր քաոսային իրավիճակում, սակայն վերջին տարիներին իրավիճակը բավարարվել է։ Յոնտիըն շրջանում գործում է 13 ավտոբուսային գիծ։ Տրանսպորտային միջողները համեմատաբար նոր են, սակայն կան մի շարք խնդիրներ, ինչպիսիք են օրինակ գիշերային ժամերին հասարակական տրանսպորտի բացակայությունը։ Գլխավոր ճանապարհների կանգառները նախագծված են ազգային ոճով։

Հասարակություն

Մշակույթ

Ճանծիածիեում ապրում են մեծ թվով ազգային փոքրամասնություններ, քաղաքային շրջանի ունի հարուստ ու բազմազան մշակույթ։ Ճանծիածիեում ապրող Թուծիա ազգի կրոնը բաժանվում է 3 կատեգորիաների՝ ութ մեծ տիրակալների հավատք, Թիմայի հավատք, բնության պաշտանմունք։ Թուվան տաճարը նվիրված է ութ մեծ տիրակալներին՝ դուքս Փըն, երկնքի որդի Սիան, Թան աստված և այլն։ Թիման բնության փերին է, ով պայքարում է չար ոգիների դեմ, բուժում է մարդկանց տարբեր հիվանդություններից, կանխում է աղետները։ Պաշտվող աստվածների ցանկի մեջ են մտնում նաև Երկրի աստվածը, Սպիտակ վագրի աստվածը, Որսի աստվածը, Ծառերի աստվածը, Հինգ հովիտների աստվածը։ Թուծիա ազգը պաշտում է վագրերին, այս ամենը վկայում է Սպիտակ վագրի աստծո պաշտանմունքի առակայությունը, ինչպես նաև պեղումների արդյունքում հայտնաբերված վագրի ականջները։

  • Թուծիա ազգի Նոր տարվա տոնակատարություն

Թուծիա ազգը տարվա մեջ երեք անգամ նշում է Նոր տարին․ լուսնային օրացույցի 12-րդ ամվա 28-ին կամ 29-ին (Չինական Նոր տարի), լուսնային օրացույցի 6-րդ ամսվա 25-ին (Հունիսյան Նոր տարի), 10-րդ ամսվա առաջին կեսին (Հոկտենբերյան Նոր տարի)։ Չինական Նոր տարվա երեկոյան Թուծիա ազգը կրակ է վառում, պարում է և երգում։ Չինական Նոր տարին բոլոր տոնակատարություններից ամենագլխավորն է։ Ըստ ավանդույթի Թուծիա ազգը Չինական Նոր տարին նշում է Հան ազգից մեկ օր առաջ։

  • Տիաոծիաո

Տիաոծիաո շենքերը հիմնականում կառուցված են փայտից։ Որպես կանոն այն բաժանվում է երկու հատվածի՝ վերին և ստորին հարկերի։ Վերին հատվածը օդափոխվող է, չոր և խոնավակայուն, իսկ ստորին հատվածը օգտագործվում է ընտանի կենդաների կամ զանազան իրեր պահելու համար։

  • Սիանսի խոզապուխտ

Ճանծիածիե բնակիչները դեռ հին ժամանակներից սկսած ծխեցրել են խոզապուխտ, ուստի այս սովորույթը ունի շուրջ 2000 տարվա պատմություն։ Արևմտյան Հունանի ագարակները հարուստ են կրակահորերով, որտեղ էլ ապխտում են խոզապուխտը։ Արևմտյան Հունանը բավականին ցուրտ տարածք է, ուստի խոզապուխտը կարելի է երկար պահել։

  • Թուծիա ազգի խոհանոց

Թուծիա ազգի խոհանոցը բաղկացած է եգիպտացորենից, բրնձից, քաղցր կարտոֆիլից, տարբեր տեսակի լոբիներից։ Նրանք նախընտրում են կծու-թթու ուտեսներ։ Մեծ պահանջարկ ունի կծու կարմիր պղպեղը։

Հիվանդանոցներ

Ճանծիածիեի հանրապետական հիվանդանոց

Ճանծիածիեի ավանդական չինական բժշկության հիվանդանոց

Ցիլի քաղաքի հանրապետական հիվանդանոց

Ցիլի քաղաքի ավանդական չինական բժշկության հիվանդանոց

Սանճի քաղաքի հանրապետական հիվանդանոց

Ուլիընյուան շրջանի հանրապետական հիվանդանոց

Կրթություն

Բարձրագույն կրթություն

  • Ծիշոու համալսարանի Ճանծիածիեի մասնաճյուղ
  • Ծիշոու համալսարանի Ճանծիածիեի քոլեջ
  • Ճանծիածիեի ավիացիոն արդյունաբերության քոլեջ

Դպրոցներ

  • Ճանծիածիեի ազգային փոքրամասնությունների միջնակարգ դպրոց
  • Ճանծիածիեի թիվ 1 միջնակարգ դպրոց
  • Ճանծիածիեի Թիենմըն միջնակարգ դպրոց
  • Ճանծիածիեի Ծինհայ միջնակարգ դպրոց
  • Ցիլի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց
  • Ցիլի շրջանի թիվ 2 միջնակարգ դպրոց
  • Սանճի քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց
  • Ուլիընյուան շրջանի թիվ 1 միջնակարգ դպրոց
  • Ճանծիածիեի տուրզմի դպրոց (միջին մասնագիտական դպրոց)

Լրատվամիջոցներ

Ճանծիածիեի լրատվամիջոցները զարգացած չեն։ Դրանք համարվում են պետական սեփականության լրատվամիջոցներ։ Դրանք են՝ «Ճանծիածիե» օրաթերթը (հանգստյան օրերին թողարկում է «Ճանապարհորդկան նոթատետր» և «Կենսամակարդակ» թերթերը), հանրային հեռուստաալիք (նախկին՝Յոնտիըն հեռուստաալիք), ճանապարհորդական հեռուստաալիք (նախկին՝ Ուլիընյուան հեռուստաալիք), քաղաքականության և իրավունքի հեռուստաալիք և այլն։

Քույր քաղաքներ

Ծանոթագրություններ

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝

Արտաքին հղում