Մասկարենյան կղզիներ

Մասկարենյան կղզիներ (անգլ. Mascarene Islands), կղզիների խումբ Հնդկական օվկիանոսում, Մադագասկար կղզուց արևելք։ Բաղկացած են Ռեյունիոն (ֆրանսիական տիրույթ), Ռոդրիգես և Մավրիկիոս (պատկանում է Մավրիկիային) կղզիներից։ Կազմված է հրաբխային ապարներից, բարձրությունը՝ մինչև 3069 մ։ Կան գործող հրաբուխներ։ Կլիման արևադարձային է, պասսատային, հողմակողմ լանջերին տարածված են մշտականաչ արևադարձային անտառներ, հողմատակ լանջերին՝ սավաննաներ։ Կան շաքարեղեգի, կոկոսյան արմավենու, թեյի, հալվեի, սուրճի, վանիլի պլանտացիաներ։ Հայտնաբերել է պորտուգալացի Պեդրու դը Մասկարենհասը՝ 1507 թվականին։

Մասկարենյան կղզիներ
Mascarene Islands / Mascareignes / Ilhas Mascarenhas

'
Կոորդինատներ20°21′51″ հվ. լ. 57°31′17″ ավ. ե.HGЯO
ԵրկիրՄավրիկիոս Մավրիկիոս
Ֆրանսիա Ֆրանսիա
Կղզիների քանակը3
Ամենամեծ կղզինՌեյունյոն
Ընդհանուր մակերեսը4481 կմ2
Ամենաբարձր կետը3069 մ
ՋրատարածությունՀնդկական օվկիանոս
Բնակչություն (2010)2 123 126 մարդ
Բնակչության խտությունը473,806 մարդ/կմ2
Մասկարենյան կղզիներ (Հնդկական օվկիանոս)##
Մասկարենյան կղզիներ (Հնդկական օվկիանոս)
Վիքիպահեստում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մասկարենյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 270