Մաշենկա (վեպ)

«Մաշենկա» (ռուս.՝ Машенька), Վլադիմիր Նաբոկովի առաջին վեպը, որ գրվել է ռուսերենով[1] 1926 թվականին՝ բեռլինյան ժամանակաշրջանում։

Մաշենկա
ռուս.՝ Машенька
ՀեղինակՎլադիմիր Նաբոկով
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն և անգլերեն
Ստեղծման տարեթիվ1926
Նկարագրում էԲեռլին
ՀաջորդKing, Queen, Knave?
Երկիր Վայմարյան Հանրապետություն
Հրատարակման տարեթիվ1926
OCLC19920697

Սյուժե

Գլխավոր հերոս Գանինն ապրում է Բեռլինի ռուսական պանսիոնում։ Հարևաններից մեկը՝ Ալֆյորովը, ամբողջ ժամանակ խոսում է իր կնոջ՝ Մաշենկայի՝ շաբաթվա վերջում Խորհրդային Ռուսաստանից գալու մասին։ Նկարով Գանինը ճանաչում է իր նախկին սիրուն և որոշում է առևանգել նրան կայարանից։ Ամբողջ շաբաթ Գանինն ապրում է հիշողություններով։ Մաշենկայի ժամանելու նախօրյակին Գանինը հարբեցնում է Ալֆյորովին և սխալ զարթուցիչ դնում։ Այնուամենայնիվ, վերջին պահին Գանինը որոշում է, որ հին կերպարը չես վերադարձնի և գնում ուրիշ կայարան՝ ընդմիշտ հեռանալով Բեռլինից։ Մաշենկան գրքում հայտնվում է միայն Գանինի հիշողություններում։

Մաշենկան և նրա ամուսինը հետագայում հայտնվում եմ Նաբոկովի «Լճակի պաշտպանությունը» վեպում (13-րդ գլուխ)։

Էկրանավորում

1987 թվականին Մեծ Բրիտանիայում գրքի հիման վրա նկարահանվեց համանուն ֆիլմը[2], որի ռեժիսորը Ջոն Գոլդշմիդտն է։

Դերերում

  • Մաշենկա՝ Իրինա Բրուկ
  • Գանին՝ Կերի Էլվես
  • Լիլի՝ Սանի Մալես
  • Պոդտյագին՝ Ֆրեդի Ջոնս
  • Հայրը՝ Մայքլ Գոֆ
  • Քոլին՝ Ժան֊Կլոդ Բրիալի

Ծանոթագրություններ

Աղբյուրներ