Մանուելա Մալեևա

Մանուելա Գեորգիևա Մալեևա-Ֆրանիեր (բուլղար․՝ Мануела Георгиева Малеева, ֆր.՝ Manuela Georgieva Maleeva-Fragniere, փետրվարի 14, 1967(1967-02-14)[2], Սոֆիա, Բուլղարիա[2]), բուլղարացի և շվեյցարացի նախկին պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 1994 թվականի ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարի հաղթող, 1988 թվականի Օլիմպիական խաղերի մենախաղի մրցաշարի բրոնզե մեդալակիր։ Բուլղարիայի կանանց թենիսի պատմության մեջ եղել է ամենաբարձր համաշխարհային վարկանիշ ունեցած թենիսիստուհին։

Մանուելա Մալեևա
Սեռիգական
ՔաղաքացիությունԲուլղարիա Բուլղարիա
Շվեյցարիա Շվեյցարիա
Բնակվելու վայրԼա Տուր դե Պեյլց
Ծննդյան ամսաթիվփետրվարի 14, 1967 (57 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Հասակ173 սմ
Քաշ58 կգ
Կարիերայի սկիզբ1982 թվական
Կարիերայի ավարտ1994 թվական
Աշխատող ձեռքաջ
Հարված ձախիցերկձեռքանի
ՄարզիչՅուլիա Բերբերյան
Ֆրանսուա Ֆրանիեր (1987-ից)
Պարգևավճար, USD3 191 557
Մենախաղ
Խաղեր Հ/Պ475–187[1]
Ամենաբարձր վարկանիշ3 (1985 փետրվարի 4)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա1/4 եզրափակիչ (1985, 1992, 1994)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1985, 1987, 1989, 1990)
Ուիմբլդոն1/4 եզրափակիչ (1984)
ԱՄՆ1/2 եզրափակիչ (1992, 1993)
Օլիմպիական խաղեր
Զուգախաղ
Խաղեր Հ/Պ129–131[1]
Ամենաբարձր վարկանիշ11 (1993 օգոստոսի 2)
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիա3-րդ շրջան (1991, 1992, 1994)
Ֆրանսիա1/4 եզրափակիչ (1986)
Ուիմբլդոն3-րդ շրջան (1993)
ԱՄՆ2-րդ շրջան (1985, 1989)
Ավարտել է կարիերան

Անձնական տվյալներ

Մանուելա Մալեևան 1960-ական թվականների Բուլղարիայի առաջատար թենիսիստուհի Յուլիա Բերբերյանի և մասնագիտությամբ ինժեներ Գեորգի Մալեևի դուստրերից ավագն է։ Մանուելայի երկու կրտսեր քույրերը՝ Կատերինան և Մագդալենան, նույնպես Բուլղարիան էին ներկայացնում թենիսի միջազգային մրցաշարերում։

1987 թվականին Մանուելա Մալեևան ամուսնացել է շվեյցարացի նախկին թենիսիստ Ֆրանսուա Ֆրանիերի հետ, ով դարձել է նրա մարզիչը և կարիերայի վերջին տարիներին հանդես է եկել կրկնակի ազգանվան տակ և Շվեյցարիայի դրոշի ներքո։

Մարզական կարիերա

Կարիերայի սկիզբ

Մանուելա Մալեևան թենիս սկսել է խաղալ 6 տարեկան հասակից, նրա առաջին մարզիչը դարձել է մայրը՝ Յուլիա Բերբերյանը։ 1981 թվականի վերջին Մանուելան հաղթել է «Orange Bowl» միջազգայի պատանեկական մրցաշարի մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում, իսկ հաջորդ տարի՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում և մինչև 18 տարեկանների աղջիկների Եվրոպայի առաջնությունում։ Նույն թվականին նա սկսել է ելույթները պրոֆեսիոնալ թենիսային մրցաշարերում, հասնելով ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջան և քառորդ եզրափակիչ Բրիսբենի մրցաշարում, որտեղ հաղթանակ է տարել երկու դասակարգված մրցակցուհիների նկատմամբ և պարտվել է ապագա հաղթող Վենդի Տյորնբուլին։ Հաջորդ տարի նա երրորդ շրջան է հասել ինչպես Ֆրանսիայի բաց առաջնությունում, այնպես էլ ԱՄՆ բաց առաջնությունում։

1984 թվականի հունվարին Հյուսթոնում Մանուելան առաջին անգամ դուրս է եկել պրոֆեսիոնալ մրցաշարի եզրափակիչ, ճանապարհին հաղթելով Զինա Գարիսոնին և Վենդի Տյորնբուլին։ Հետագայում նա զարգացրել է իր հաջողությունը՝ մրցաշրջանի ընթացքում հաղթանակ տանելով հինգ մրցաշարերում, այդ թվում Իտալիայի բաց առաջնությունում, որի եզրափակիչում նա առավելության է հասել Քրիս Էվերտի նկատմամբ։ Ֆրանսիայի բաց առաջնությունում նրան չորրորդ շրջանում պայքարից դուրս է թողել Քրիս Էվերտը, իսկ Ուիմբլդոնի մրցաշարի քառորդ եզրափակիչում՝ Մարտինա Նավրատիլովան։ Դրանից հետո նա հաղթանակ է տարել ԱՄՆ բաց առաջնության խառը զուգախաղի մրցաշարում՝ Թոմ Գալիկսոնի հետ զույգով։ Մրցաշրջանի արդյունքներով Մանուելան մտել է աշխարհի տաս լավագույն թենիսիստուհիների ցանկի մեջ և արժանացել է WTA մրցանակի, «Տարվա նորեկ» անվանակարգում։

1985—1990 թվականներ

1985 թվականի մրցաշրջանի սկզբում, դուրս գալով Վաշինգտոնի մրցաշարի եզրափակիչ, 19-ամյա Մանուելան աշխարհի առաջատար թենիսիտուհիների վարկանիշում բարձրացել է 3-րդ հորիզոնական, հասնելով կարիերայում բարձրագույն ցուցանիշին։ Սակայն նրան չի հաջողվել ամրապնդվել այդ դիրքում, չնայած մրցաշրջանի ընթացքում նա հինգ անգամ խաղացել է եզրափակիչներում, հաղթել նրան հաջողվել է միայն մեկ մրցաշարում։ Այնուամենայնիվ, մրցաշրջանի ընթացքում առաջին հաջողություններն է ունեցել կանանց զուգախաղերում։ Սկզբում նա Հելենա Սուկովայի հետ զույգով հասել է մինչև Հյուսթոնի մրցաշարի եզրափակիչ, իսկ այնուհետև քրոջ՝ Կատերինա Մալեևայի հետ, հաղթել է Ինդիանապոլիսի ԱՄՆ գրունտային ծածկույթի վրա առաջնությունում։ Հետագայում նա Կատերինայի հետ միասին հաղթանակ են տարել հայրենի Սոֆիայի ITF մրցաշարում, իսկ հոկտեմբերին Բուլղարիայի հավաքականը դուրս են բերել Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ նրանց հաղթարշավը կանգնեցրել է Չեխոսլովակիայի հավաքականը։

Հաջորդ տարի Մանուելա Մալեևան երել անգաս դուրբ է եկել մենախաղի մրցաշարերի եզրափակիչ, սակայն չի կարողացել հաղթանակի հասնել։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նրա լավագույն արդյունքը եղել է քառորդ եզրափակիչին մասնակցությունը ԱՄՆ բաց առաջնությունում, որտեղ նա պարտվել է 2-րդ դասկարգված Քրիս Էվերտին։ Նույնպես քառորդ եզրափակիչ է նա հասել նաև Ֆրանսիայի բաց առաջնության կանանց զուգախաղի մրցաշարում՝ կրկին Կատերինա Մալեևայի հետ։ Այնտեղ նրանց կանգնեցրել են միասին հանդես եկող Շտեֆի Գրաֆը և Գաբրիելա Սաբատինին։

1987 թվականը դարձել է Մանուելայի վերադարձի տարին։ Նա յոթ անգամ դուրս է եկել մրցաշարերի եզրափակիչներ՝ հինգ անգամ մենախաղի և երկու անգամ զուգախաղի, և շահել է երեք տիտղոս։ Նա հասել է մինչև Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին, և Virginia Slims Championships-ի՝ կանանց թենիսի տարվա ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Գաբրիելա Սաբատինիին։ Նա, Բուլղարիայի հավաքականի պատմության մեջ երկրորդ և վերջին անգամ, հավաքականին դուրս է բերել Ֆեդերացիայի գավաթի կիսաեզրափակիչ։ 1988 թվականին Մանուելան հաղթանակ է տարել երկու մրցաշարում և ևս երկու անգամ հասել է մինչև եզրափակիչ։ Սեուլի Օլիմպիադայում նա հանդես է եկել և զուգախաղում (որտեղ նա և Կատերինան դուրս են մնացել առաջին իսկ շրջանում), և մենախաղում, որտեղ լինելով 7-րդ դասակարգված, հասել է մինչև կիսաեզրափակիչ և պարտություն կրելով Գաբրիելա Սաբատինիից, արժանացել է բրոնզե մեդալի։ Մեծ Սաղավարտի մրցաշարերում նա կրկին հասել է մինչև ԱՄՆ բաց առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ պարտություն է կրել Քրիս Էվերտից։

1989 թվականին Մանուելան հաղթել է ևս երկու մրցաշարերում և երկու անգամ՝ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում, դուրս է եկել Մեծ Սաղավարտի մրցաշարերի քառորդ եզրափակիչ։ Այդ նույն փուլին նա նույն մրցաշարերում հասել է նաև 1990 թվականին, ընդ որոււմ ԱՄՆ բաց առաջնությունում նա չորրորդ շրջանում հաղթել է 2-րդ դասակարգված Մարտինա Նավրատիլովային՝ առաջին անգամ նրանց միջև կայացած ութ հանդիպումների ընթացքում։ Նա ևս երկու անգամ հասել է մինչև մրցաշարերի եզրափակիչ, այդ թվում Չիկագոյի I մակարդակի մրցաշարում։

1991—1994 թվականներ. Կարիերայի ավարտ

1991 թվականին Մանուելան հաղթանակ է տարել մենախաղի երեք մրցաշարերում և մեկ անգամ զուգախաղի մրցաշարում։ Հաջորդ տարին նա սկսել է Հոպմանի գավաթի հեղինակավոր ցուցադրական մրցաշարում հաղթանակով, որտեղ Յակոբ Հլասեկի հետ միասին կազմավորել էին Շվեյցարիայի հավաքականը, և շարունակել է Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ դուրս գալով, իսկ հուլիսին հասել է նույն փուլին Բարսելոնայի Օլիմպիադայում։ Զուգախաղի մրցաշարում նրան և Էմանուելա Զարդոյին երկրորդ շրջանում պայքարից դուրս են թողել եզրափակիչի ապագա մասնակիցներ Արանչա Սանչես-Վիկարիոն և Կոնչիտա Մարտինեսը։ Օգոստոսին նա կիսաեզրափակիչ է դուրս եկել ԱՄՆ բաց առաջնությունում՝ նրա բարձրագույն նվաճումը Մեծ Սաղավարտի մենախաղի մրցաշարերում։ Խառորդ եզրափակիչի ճանապարհին նա հաղթանակ է տարել կրտսեր քույր Մագդալենա Մալեևայի նկատմամբ։ Մրցաշրջանի արդյունքնեով նա շահել է «Թենիս» ամսագրի մրցանակը՝ «Տարվա վերադարձ» անվանակարգում։

1993 թվականը Մալեևա-Ֆրանիերի համար դարձել է ամենահաջողակը կանանց զուգախաղի կարիերայում։ Մրցաշրջանի ընթացքում նա չորս անգամ դուրս է եկել զուգախաղի մրցաշարերի եզրափակիչներ և հաղթանակ է տարել նրանցից մեկում՝ Ամելիա Այլենդի II մակարդակի մրցաշարում, որտեղ նրա խաղընկերուհին Լեյլա Մեսխին էր։ Արդյունքում, օգոստոսին նա զուգախաղի թենիսիստուհիների վարկանիշային աղյուսակում բարձրացել է 11-րդ հորիզոնական։ Նա նաև հաղթանակ է տարել մենախաղի երկու մրցաշարերում, ներառյալ I մակարդակի Ցյուրիխի մրցաշարում, որտեղ եզրափակիչում առավելության է հասել Մարտինա Նավրատիլովայի նկատմամբ և երկրորդ տարին անընդմեջ դուրս է եկել ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվել է Շտեֆի Գրաֆին։

Մանուելան հաջող է սկսել 1994 թվականի մրցաշրջանը, դուրս գալով սկզբում Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ, իսկ այնուհետև հաղթանակ տանելով Օսակայի մրցաշարում, սակայն 27 տարեկան հասակում հայտարարել է պրոֆեսիոնալ թենիսից հեռանալու մասին։ Չնայած նրան, որ իր վերջին մրցաշարը նա անց է կացրել փետրվարին, մայիսին նա, համաձայն WTA վարկանիշի, դեռևս մտնում էր աշխարհի ուժեղագույն 10 թենիսիստուհիների մեջ[3]։

Անձամբ Մանուելա Մալեևան իր կարիերայի ամենափայլուն հաջողությունը համարում է Օլիմպիական բրոնզե մեդալը և առաջին հաղթանակը Մարտինա Նավրատիլովայի նկատմամբ։ Իր կարիայի ընթացքում նրան այդպես էլ չի հաջողվել հաղթանակ տանել Շտեֆի Գրաֆի նկատմամբ, ում նա պարտվել է 17 անգամ[4]։

Հետաքրքիր փաստեր

Մալեևաների ընտանիքին են պատկանում մի շարք նվաճումներ, կապված նրա անդամների միաժամանակյա մասնակցությամբ տարբեր թենիսի մրցաշարերում.

  • 1987 թվականին Բուլղարիայի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթում ելույթ էին ունենում ոչ միայն Մանուելա և Մագդալենա Մալեևաները, այլ նաև նրանց մայրը՝ Յուլիա Բերբերյանը, ով այդ պահին 43 տարեկան էր և հանդես էր գալիս Դորա Ռանգելովայի հետ զույգով[5]։
  • 1989 թվականին Ֆեդերացիայի գավաթում Բուլղարիան ներկայացնում էին Մալեևա բոլոր երեք քույրերը[5]։
  • 1990 թվականի Ֆրանսիայի բաց առաջնությունում, պատմության մեջ առաջին անգամ, երեք քույրերը միաժամանակ ներկայացված էին Մեծ Սաղավարտի մրցաշարի հիմնական ցանցում, իսկ 1993 թվականին, պատմության մեջ առաջին անգամ, երեք քույրերը Մեծ Սաղավարտի մրցաշարում եղել են դասակարգվածների շարքում[6]։
  • 1992 թվականին Մալեևաները դարձել են պատմության մեջ առաջին երեք քույրերը, որոնցից յուրաքանչյուրին հաջողվել է հաղթանակ տանել թենիսի պրոֆեսիոնալ մրցաշարում[6]։
  • Ընդհանուր առմամբ Մալեևա քույրերը ինն անգամ հաղթել են աշխարհի նախկին թիվ 1 ռակետների[5]։
  • Բուլղարիան յոթերորդ հորիզոնականում է գտնվում այն երկրների ցանկում, ովքեր WTA վարկանիշի պատմության մեջ առավել քանակի ներկայացուցիչներ են ունեցել կականց թենիսի առաջին տասնյակում[5]։

Մրցակցություն

Մանուելա Մալեևան ընդդեմ Նավրատիլովայի

Մանուելա Մալեևայի և Մարտինա Նավրատիլովայի միջև 1985-1993 թվականների ընթացքում կայացած 14 հանդիպումներում Մանուելան առավելության է հասել ընդամենը երեք անգամ՝ 3-11։ Ընդ որում նա պարտվել է առաջին յոթ հանդիպումներում, այդ թվում Վաշինգտոնի և Չիկագոյի մրցաշարերի եզրափակիչներում։ Դրան հետևել են Մանուելայի երկու հաղթանակները 1990 թվականի մրցաշրջանի ընթացքում, որոնցից առաջինը տեղի է ունեցել ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, իսկ մյուսը Տոկիոյի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Մյուս հանդիպումը կայացել է կրկին ԱՄՆ բաց առաջնությունում և կրկին չորրորդ շրջանում, սակայն այս անգամ Նավրատիլովան ռևանշի է հասել, որին հետևել են Մանուելայի ևս երկու պարտությունները։ Նավրատիլովայի նկատմամբ վերջին հաղթանակը կայացել է 1993 թվականի Ցյուրիխի մրցաշարի եզրափակիչում։ Նրանց միջև վերջին հանդիպումը կայացել է 1994 թվականի Տոկիոյի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Մանուելան պարտություն է կրել։

Մանուելա Մալեևան ընդդեմ Գրաֆի

Մանուելա Մալեևան և Շտեֆի Գրաֆը միմյանց հեի հանդիպել են 17 անգամ և բոլոր հանդիպումներում հաղթանակ է տարել Գրաֆը՝ 0-17, ընդ որում դրանցից չորսը եզրափակիչ փուլում։ Տասնմեկ հանդիպումներում Գրաֆն առավելության է հասել երկու սեթում, Մանուելային զիջելով ընդամենը վեց սեթ։ Առաջին հանդիպումը կայացել է 1985 թվականի ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանում, իսկ վերջինը՝ 1993 թվականի ԱՄՆ բաց առաջնության կիսաեզրափակիչում։ Եվս մեկ անգամ նրանք հանդիպել են Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ 1987 թվականի Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում։ Երկու անգամ Մանուելան Գրաֆին զիջել է «Վիրջինիա Սլիմս» ամփոփիչ մրցաշարերում՝ 1986 և 1988 թվականներին, քառորդ եզրափակիչում։ Վեց դեպքերում Մանուելան Գրաֆին պարտվել է մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլում։

Մանուելա Մալեևան ընդդեմ Կատերինա Մալեևայի

Մանուելա Մալեևան և նրա կրտսեր քույր Կատերինա Մալեևան միմյանց հետ հանդիպել են 9 անգամ և առավելությունը Մանուելայի կողմն է 8-1։ Առաջին հանդիպումը կայացել է 1985 թվականի Իսթբորնի մրցաշարում, որտեղ Մանուելան առավելության է հասել երկու սեթում։ Այնուհետև հետևել են ևս վեց հաղթանակներ։ Միակ պարտությունը գրանցվել է 1991 թվականի Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակիչում, որտեղ Մանուելան պայքարից հրաժարվել է երկրորդ սեթում։ Վերջին հանդիպումը կայացել է 1993 թվականի նույն Տորոնտոյի մրցաշարում, որտեղ Մանուելան ռևանշի է հասել՝ չորրորդ շրջանում առավելության հասնելով երեք սեթում, նրանց միջև կայացած միակ երեք սեթից բաղկացած հանդիպումում։ Մանուելան քրոջ նկատմամբ առավելության է հասել բոլոր չորս ծածկույթների վրա։

Մասնակցություն եզրափակիչներին

Մեծ Սաղավարտի մրցաշարերի եզրափակիչներ

Խառը զուգախաղ 1 (1 տիտղոս, 0 պարտություն)

ԱրդյունքԹվականՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Հաղթանակ1984ԱՄՆ բաց առաջնությունՀարդ Թոմ Գուլիկսոն Էլիզաբեթ Սմայլի
Ջոն Ֆիցջերալդ
2–6, 7–5, 6–4

WTA մրցաշարերի եզրափակիչներ

Մենախաղ 37 (19–18)

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (1–1)
Մակարդակ II (0–0)
Մակարդակ III (3–4)
Մակարդակ IV (3–2)
Մակարդակ V (4–0)
Վիրջինիա Սլիմս (8–11)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (4–2)
Խոտածածկ (0–1)
Գրունտ (6–6)
Գորգ (9–9)
ԱրդյունքNo.ԱմսաթիվՄրցաշարԾածկույթՄրցակիցՀաշիվ
Պարտություն1.1984 հունվարի 30Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գորգ (I) Հանա Մանդլիկովա4–6, 2–6
Հաղթանակ1.1984 մայիսի 7European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ Իվա Բուդարովա6–1, 6–1
Հաղթանակ2.1984 մայիսի 21Italian Open
Պերուջա, Իտալիա
Գրունտ Քրիս Էվերտ6–3, 6–3
Հաղթանակ3.1984 օգոստոսի 6U.S. Open Clay Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ Լիզա Բոնդեր6–4, 6–3
Հաղթանակ4.1984 նոյեմբերի 12Lion's Cup
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Հանա Մանդլիկովա6–1, 1–6, 6–4
Հաղթանակ5.1984 դեկտեմբերի 10Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Կլաուդիա Կոդե Կիլշ3–6, 6–4, 6–4
Պարտություն2.1985 հունվարի 7Virginia Slims of Washington
Վաշինգտոն, ԱՄՆ
Գորգ (I) Մարտինա Նավրատիլովա3–6, 2–6
Պարտություն3.1985 մայիսի 20European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ Բոննի Գադուշեկ4–6, 2–6
Պարտություն4.1985 հոկտեմբերի 21Brighton International
Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (I) Քրիս Էվերտ5–7, 3–6
Պարտություն5.1985 նոյեմբերի 11Lion's Cup
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Քրիս Էվերտ5–7, 0–6
Հաղթանակ6.1985 դեկտեմբերի 9Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Բոննի Գադուշեկ7–6(7–2), 3–6, 7–5
Պարտություն6.1986 մայիսի 19European Open
Լուգանո, Շվեյցարիա
Գրունտ Ռաֆաելա Ռեջի7–5, 3–6, 6–7(6–8)
Պարտություն7.1986 հունիսի 9AEGON Classic
Բիրմինգհեմ, Մեծ Բրիտանիա
Խոտածածկ Պեմ Շրայվեր2–6, 6–7(0–7)
Պարտություն8.1986 սեպտեմբերի 8Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Շտեֆի Գրաֆ4–6, 2–6
Հաղթանակ7.1987 մարտի 30WTA South Carolina
Ուայլդ Դանս, ԱՄՆ
Գրունտ Ռաֆաելա Ռեջի5–7, 6–2, 6–3
Պարտություն9.1987 ապրիլի 6Family Circle Cup
Հիլթոն Հեդ, ԱՄՆ
Գրունտ Շտեֆի Գրաֆ2–6, 6–4, 3–6
Պարտություն10.1987 մայիսի 18European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Քրիս Էվերտ3–6, 6–4, 2–6
Հաղթանակ8.1987 օգոստոսի 24WTA New Jersey
Մահվահ, ԱՄՆ
Հարդ Սիլվիա Հանիկա1–6, 6–4, 6–1
Պարտություն11.1987 սեպտեմբերի 14Toray Pan Pacific Open Tennis Tournament
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Գաբրիելա Սաբատինի4–6, 6–7(6–8)
Հաղթանակ9.1988 փետրվարի 29Virginia Slims of Kansas
Վիչիտա, ԱՄՆ
Հարդ (I) Սիլվիա Հանիկա7–6(7–5), 7–5
Հաղթանակ10.1988 սեպտեմբերի 12Virginia Slims of Arizona
Ֆինիքս, ԱՄՆ
Հարդ Դինկի վան Ռենսբուրգ6–3, 4–6, 6–2
Պարտություն12.1988 հոկտեմբերի 17Zurich Open
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ (I) Պեմ Շրայվեր3–6, 4–6
Պարտություն13.1988 հոկտեմբերի 24Brighton International
Բրայտոն, Մեծ Բրիտանիա
Գորգ (I) Շտեֆի Գրաֆ2–6, 0–6
Հաղթանակ11.1989 մարտի 12Indian Wells Masters
Ինդիան Ուելս, ԱՄՆ
Հարդ Ջենի Բայրն6–4, 6–1
Հաղթանակ12.1989 մայիսի 22European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Կոնչիտա Մարտինես6–4, 6–0
Պարտություն14.1990 փետրվարի 12Ameritech Cup
Չիկագո, ԱՄՆ
Գորգ (I) Մարտինա Նավրատիլովա3–6, 2–6
Պարտություն15.1990 մարտի 27New Haven Open at Yale
Սան Անտոնիո, ԱՄՆ
Հարդ Մոնիկա Սելեշ4–6, 3–6
Պարտություն16.1990 օգոստոսի 6Southern California Open
Սան Դիեգո, ԱՄՆ
Հարդ Շտեֆի Գրաֆ3–6, 2–6
Հաղթանակ13.1991 փետրվարի 11Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I) Պետրա Լանգրովա6–4, 7–6(7–1)
Պարտություն17.1991 ապրիլի 22Barcelona Ladies Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Կոնչիտա Մարտինես4–6, 1–6
Հաղթանակ14.1991 մայիսի 20European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Հելեն Կելեսի6–3, 3–6, 6–3
Հաղթանակ15.1991 սեպտեմբերի 23WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Գորգ (I) Լեյլա Մեսխի4–6, 6–3, 6–4
Պարտություն18.1992 հուլիսի 6WTA Austrian Open
Կիցբյուել, Ավստրիա
Գրունտ Կոնչիտա Մարտինես0–6, 6–3, 2–6
Հաղթանակ16.1992 սեպտեմբերի 28WTA Bayonne
Բայոն, Ֆրանսիա
Գորգ (I) Նատալի Տոզիա6–7(4–7), 6–2, 6–3
Հաղթանակ17.1993 փետրվարի 22Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I) Կոնչիտա Մարտինես6–2, 1–0, Ret.
Հաղթանակ18.1993 հոկտեմբերի 4Zurich Open
Ցյուրիխ, Շվեյցարիա
Գորգ (I) Մարտինա Նավրատիլովա6–3, 7–6(7–1)
Հաղթանակ19.1994 փետրվարի 8Asian Open
Օսակա, Ճապոնիա
Գորգ (I) Իվա Մաջոլի6–1, 4–6, 7–5

Զուգախաղ 11 (4–7)

Պատմություն — Արդյունք
Մեծ Սաղավարտի մրցաշարեր (0–0)
WTA Ամփոփիչ մրցաշար (0–0)
Մակարդակ I (0–0)
Մակարդակ II (1–2)
Մակարդակ III (0–1)
Մակարդակ IV (0–1)
Մակարդակ V (1–0)
Վիրջինիա Սլիմս (2–3)
Տիտղոսներ ըստ ծածկույթների
Հարդ (0–1)
Խոտածածկ (0–0)
Գրունտ (3–3)
Գորգ (1–3)
ԱրդյունքNo.ԱմսաթիվՄրցաշարԾածկույթԽաղընկերՄրցակիցներՀաշիվ
Պարտություն1.1985 ապրիլի 29Virginia Slims of Houston
Հյուսթոն, ԱՄՆ
Գրունտ Հելենա Սուկովա Էլիս Բուրգին
Մարտինա Նավրատիլովա
1–6, 6–3, 3–6
Հաղթանակ1.1985 հուլիսի 22U.S. Open Գրունտ Courts
Ինդիանապոլիս, ԱՄՆ
Գրունտ Կատերինա Մալեևա Պենի Բարգ
Պաուլա Սմիթ
3–6, 6–3, 6–4
Պարտություն2.1986 սեպտեմբերի 8Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Կատերինա Մալեևա Բեթինա Բունգե
Շտեֆի Գրաֆ
1–6, 7–6(9–7), 2–6
Հաղթանակ2.1987 հուլիսի 6Belgian Open
Կնոկե, Բելգիա
Գրունտ Բեթինա Բունգե Քեթլին Հորվարթ
Մարսելա Մեսկեր
4–6, 6–4, 6–4
Պարտություն3.1987 սեպտեմբերի 14Toray Pan Pacific Open
Տոկիո, Ճապոնիա
Գորգ (I) Կատերինա Մալեևա Աննե Ուայթ
Ռոբին Ուայթ
1–6, 2–6
Հաղթանակ3.1991 փետրվարի 11Generali Ladies Linz
Լինց, Ավստրիա
Գորգ (I) Ռաֆաելա Ռեջի Պետրա Լանգրովա
Ռադկա Զրուբակովա
6–4, 1–6, 6–3
Պարտություն4.1991 մայիսի 20European Open
Ժնև, Շվեյցարիա
Գրունտ Քեթի Կավարզասիո Նիկոլ Բրադկե
Էլիզաբեթ Սմայլի
1–6, 2–6
Պարտություն5.1993 փետրվարի 9Asian Open
Օսակա, Ճապոնիա
Գորգ (I) Մագդալենա Մալեևա Յանա Նովոտնա
Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
1–6, 3–6
Հաղթանակ4.1993 ապրիլի 5MPS Group Championships
Ամելիա Այլենդ, ԱՄՆ
Գրունտ Լեյլա Մեսխի Ամանդա Կյոտցեր
Ինես Գուրուչատեգու
3–6, 6–3, 6–4
Պարտություն6.1993 ապրիլի 19Spanish Open
Բարսելոնա, Իսպանիա
Գրունտ Մագդալենա Մալեևա Կոնչիտա Մարտինես
Արանչա Սանչես-Վիկարիո
6–4, 1–6, 0–6
Պարտություն7.1993 հուլիսի 26New Haven Open at Yale
Սթրատոն Մաունթայն, ԱՄՆ
Հարդ Մերսեդես Պաս Էլիզաբեթ Սմայլի
Հելենա Սուկովա
1–6, 2–6

Մասնակցություն Ֆեդերացիայի գավաթին

Մանուելա Մալեևան Բուլղարիայի հավաքականի կազմում Ֆեդերացիայի գավաթում նորամուտել է 1983 թվականին։ Մասնակցության ընթացքում նա ունի մենախաղի 21-5 և զուգախաղի 7-10 արդյունք (ընդհանուր 28-15)։

Մենախաղ (21–5)

ՄրցաշարՓուլԱմսաթիվՀակառակորդԾածկույթՄրցակիցՀ/ՊՀաշիվ
1983 Համաշխարհային I խումբR11983 հուլիսի 17  ՇվեյցարիաԳրունտ Քրիստիան ՋոլիսանտՊ4–6, 6–4, 4–6
PO1983 հուլիսի 19  Զիմբաբվե Անգելա ԼոնգոՀ6–1, 6–0
PO1983 հուլիսի 21  ԽՍՀՄ Օլգա ԶայցևաՀ6–0, 6–3
1984 Համաշխարհային I խումբR11984 հուլիսի 15  Միացյալ ԹագավորությունԳրունտ Ջո ԴյուրիՀ6–4, 4–6, 6–4
R21984 հուլիսի 16  ԽՍՀՄ Նատաշա ՌևաՀ6–2, 6–0
1/41984 հուլիսի 18  Հարավսլավիա Միմա ՅաուսովիչՀ3–6, 6–3, 6–1
1985 Համաշխարհային I խումբR11985 հոկտեմբերի 6  ԽՍՀՄՀարդ Լարիսա Սավչենկո-ՆեյլանդՀ6–7(3–7), 6–4, 6–1
R21985 հոկտեմբերի 8  Հարավսլավիա Սաբրինա ԳոլեշՀ6–1, 6–3
1/41985 հոկտեմբերի 10  Միացյալ Թագավորություն Անաբել ԿրոֆտՀ6–2, 6–2
1/21985 հոկտեմբերի 12  Չեխոսլովակիա Հանա ՄանդլիկովաՊ6–3, 2–6, 1–6
1986 Համաշխարհային I խումբR11986 հուլիսի 20  ԽՍՀՄԳրունտ Լարիսա Սավչենկո-ՆեյլանդՀ6–2, 6–1
R21986 հուլիսի 21  Ֆրանսիա Քեթրին ՏանվիերՀ6–0, 6–1
1/41986 հուլիսի 23  Գերմանիա Կլաուդիա Կոդե ԿիլշՀ6–4, 6–2
1987 Համաշխարհային I խումբR11987 հուլիսի 26  ՀունաստանՀարդ Անգելիկա ԿանելոպուլուՀ6–0, 6–0
R21987 հուլիսի 27  Ինդոնեզիա Յայուկ ԲասուկիՀ6–4, 6–0
1/41987 հուլիսի 29  Ավստրալիա Էլիզաբեթ ՍմայլիՀ6–4, 6–4
1/21987 հուլիսի 31  ԱՄՆ Քրիս ԷվերտՊ2–6, 6–2, 4–6
1989 Համաշխարհային I խումբR11989 հոկտեմբերի 1  Հարավային ԿորեաՀարդ Կիմ ԻլսունՀ6–1, 6–0
R21989 հոկտեմբերի 3  Արգենտինա Մերսեդես ՊասՀ4–6, 6–1, 6–3
1/41989 հոկտեմբերի 5  Ավստրալիա Աննե ՄինտերՊ3–6, 6–2, 4–6
↓  Ներկայացրել է  Շվեյցարիա  ↓
1991 Համաշխարհային I խումբR11991 հուլիսի 23  ԱրգենտինաՀարդ Մերսեդես ՊասՀ6–0, 7–6(7–5)
R21991 հուլիսի 24  Չինաստան Լի ՖանՀ6–7(5–7), 7–5, 6–2
1/41991 հուլիսի 25  Չեխոսլովակիա Յանա ՆովոտնաՊ4–6, 4–6
1992 Համաշխարհային I խումբR11992 հուլիսի 14  ՇվեդիաԳրունտ կատարին ԼինդկվիստՀ6–0, 6–2
PO1992 հուլիսի 16  Իսրայել Աննա ՍմաշնովաՀ6–1, 6–0
PO1992 հուլիսի 17  Պարագվայ Ռոսաննա դի լոս ՌիոսՀ6–2, 6–2

Զուգախաղ (7–10)

ՄրցաշարՓուլԱմսաթիվԽաղընկերՀակառակորդԾածկույթՄրցակիցներՀ/ՊՀաշիվ
1983 Համաշխարհային I խումբPO1983 հուլիսի 19 Մարինա Կոնդովա  ԶիմբաբվեԳրունտ Անգելա Լոնգո
Լինդսեյ Սթանդեն
Հ6–4, 6–2
PO1983 հուլիսի 21 Ադրիանա Վելչևա  ԽՍՀՄ Սվետլանա Չերնևա
Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ4–6, 3–6
1984 Համաշխարհային I խումբR11984 հուլիսի 15 Կատերինա Մալեևա  Միացյալ ԹագավորությունԳրունտ Ամանդա Բրաուն
Աննե Հոբս
Հ7–6, 7–5
R21984 հուլիսի 16 Կատերինա Մալեևա  ԽՍՀՄ Ելենա Ելիսեենկո
Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ7–5, 5–7, 1–6
1/41984 հուլիսի 18 Կատերինա Մալեևա  Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ
Միմա Յաուսովիչ
Պ3–6, 1–6
1985 Համաշխարհային I խումբR11985 հոկտեմբերի 6 Կատերինա Մալեևա  ԽՍՀՄՀարդ Նատալիա Եգորովա
Սվետլանա Չերնևա
Հ6–3, 7–5
R21985 հոկտեմբերի 8 Կատերինա Մալեևա  Հարավսլավիա Սաբրինա Գոլեշ
Այլա Վինկլեր
Հ6–4, 7–6(9–7)
1/41985 հոկտեմբերի 10 Կատերինա Մալեևա  Միացյալ Թագավորություն Ջո Դյուրի
Աննե Հոբս
Պ4–5, Ret.
1/21985 հոկտեմբերի 12 Կատերինա Մալեևա  Չեխոսլովակիա Հանա Մանդլիկովա
Հելենա Սուկովա
Պ3–6, 6–7(4–7)
1986 Համաշխարհային I խումբR11986 հուլիսի 20 Կատերինա Մալեևա  ԽՍՀՄԳրունտ Սվետլանա Չերնևա
Լարիսա Սավչենկո-Նեյլանդ
Պ6–1, 4–6, 1–6
1/41986 հուլիսի 23 Կատերինա Մալեևա  Գերմանիա Բեթինա Բունգե
Կլաուդիա Կոդե Կիլշ
Պ4–6, 2–6
1989 Համաշխարհային I խումբR11989 հոկտեմբերի 1 Կատերինա Մալեևա  Հարավային ԿորեաՀարդ Կիմ Իլսուն
Լի Ջոնմուն
Հ7–5, 6–0
R21989 հոկտեմբերի 3 Կատերինա Մալեևա  Արգենտինա Ֆլորենսիա Լաբատ
Մերսեդես Պաս
Հ6–1, 3–6, 6–1
1/41989 հոկտեմբերի 5 Կատերինա Մալեևա  Ավստրալիա Էլիզաբեթ Սմայլի
Ջանին Տրեմելինգ
Պ7–5, 4–6, 0–6
↓  Ներկայացրել է  Շվեյցարիա  ↓
1991 Համաշխարհային I խումբR21991 հուլիսի 24 Քեթի Կավերզասիո  ՉինաստանՀարդ Լի Ֆան
Յի Ջինկան
Պ1–3, հրաժ.
1/41991 հուլիսի 25 Քեթի Կավերզասիո  Չեխոսլովակիա Յանա Նովոտնա
Ռեգինա Ռայխրտովա
Հ6–4, 2–1, հրաժ.
1992 Համաշխարհային I խումբR11992 հուլիսի 14 Միշել Շտրեբել  ՇվեդիաԳրունտ Մարիա Լինդստրյոմ
Մարիա Ստրանդլունդ
Պ4–6, 7–5, 4–6

Մեծ Սաղավարի մենախաղի մրցաշարերի վիճակագրություն

Մրցաշար1982198319841985198619871988198919901991199219931994ՀՄՀ–Պ
Մեծ Սաղավարտի մրցաշարեր
Ավստրալիայի բաց առաջնություն2 շրջանՉՄՉՄ1/4ՉԱ4 շրջանՉՄՉՄՉՄ2 շրջան1/44 շրջան1/40 / 718–6
Ֆրանսիայի բաց առաջնություն2 շրջան3 շրջան4 շրջան1/43 շրջան1/43 շրջան1/41/42 շրջան3 շրջան3 շրջանՉՄ0 / 1230–12
Ուիմբլդոն2 շրջան2 շրջան1/44 շրջան4 շրջան2 շրջան1 շրջանՉՄ1 շրջանՉՄ3 շրջան2 շրջանՉՄ0 / 1016–10
ԱՄՆ բաց առաջնություն3 շրջան3 շրջան1 շրջան4 շրջան1/44 շրջան1/41/41/44 շրջան1/21/2ՉՄ0 / 1239–12
Հ–Պ4–45–37–313–49–310–46–38–28–35–313–311–44–10 / 41103–40
Վարկանիշ տարվա վերջին60306710869910911N/A

Արդյունքներ առաջատար թենիսիտուհիների հետ հանդիպումներում

Մանուելա Մալեևայի արդյունքները որոխ թենիսիտուհիների հետ հանդիպումներում, ովքեր տեղ են զբաղեցրել Թոփ 10-ում։

Թենիսիտուհիները, ովքեր եղել են աշխարհի թիվ 1 ռակետ, նշված են թավատառ։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանուելա Մալեևա» հոդվածին։