Մաննոն Ույգուր | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1897(1897-10-11) |
Ծննդավայր | Տաշքենդ, Սիրդարիայի շրջան, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 16, 1955(1955-10-16) (58 տարեկան) |
Գերեզման | Չիգատոյի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Մաննոն Ույգուր (իսկական ազգանունը՝ Մաջիև, հոկտեմբերի 11, 1897(1897-10-11), Տաշքենդ, Սիրդարիայի շրջան, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 16, 1955(1955-10-16)), խորհրդային ուզբեկ ռեժիսոր, դերասան, թատերագիր։ Ուզբեկական խորհրդային թատրոնի հիմնադիրներից։ Ուզբեկստանի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1932)։
Մաննոն Ույգուրը ծնվել է 1897 թվականին Տաշքենդում։ Թատերական գործունեությունը սկսել է 1916 թվականից որպես «Տուրոն» (Տաշքենդ) խմբի սիրողական դերասան։ 1919 թվականին նա կազմակերպել և գլխավորել է Տաշքենդի Կարլ Մարքսի անվան ուզբեկական մասնագիտական թատերախումբը, ներկայացումներին մասնակցել որպես դերասան[1]։ 1924-1927 թվականներին սովորել է Մոսկվայի Ուզբեկստանի լուսավորության տանը կից դրամատիկական ստուդիայում։ Ավարտելուց հետո միացել է Խամզիի անվան թատրոնի խմբին, եղել թատրոնի ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար։ Նպաստել է ուզբեկական դերասանական դպրոցի ստեղծմանը։ Ույգուրի բեմադրած ներկայացումները տարբերվել են ճշգրիտ սոցիալական առանձնահատկություններով, վառ ազգային կոլորիտով, արտահայտչական միզանսցենով։ Ույգունն առանձնակի ուշադրություն է դարձրել բեմական խոսքին։ Գրել է կատակերգություններ («Թուրքմեն բժիշկը», 1918 թվական և այլն), ադրբեջաներենից ու թաթարերենից թարգմանել է պիեսներ։ Դասավանդել է Տաշքենդի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[2]։
Մահացել է 1955 թվականի հոկտեմբերի 16-ին։ Թաղված է Տաշքենդի Չիգատայսկի գերեզմանատանը։