Մայքլ Օեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Մայքլ Ջերոմ Օեր (անգլ.՝ Michael Jerome Oher, մայիսի 26, 1986[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ[2]), ամերիկյան ֆուտբոլի ամերիկացի նախկին մարզիկ։ Ութ մրցաշրջան հանդես է եկել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL)՝ որպես հարձակվողական թեքլ։ Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Միսիսիպիի համալսարանը, որի ֆուտբոլային թիմում անցկացրած տարիներին ընդգրկվել է մի շարք խորհրդանշական հավաքականներում և արժանացել բազմաթիվ մրցանակների։ Ընտրվել է NFL-ի 2009 թվականի դրաֆթի առաջին ռաունդում՝ «Բալթիմոր Ռեյվնս» ակումբի կողմից։
Մայքլ Ժերոմ Օեր Michael Jerome Oher | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Briarcrest Christian School? |
Մասնագիտություն | Ամերիկյան ֆուտբոլիստ |
Michael Oher Վիքիպահեստում |
Վաղ կյանքը
Մայքլ Օերը ծնվել է Մեմֆիսում (Թենեսի նահանգ)։ Եղել է Դենիս Օերի (անգլ.՝ Denise Oher) 12 երեխաներից մեկը։ Մայրը եղել է հարբեցող, իսկ հայրը Մայքլ Ջերոմ Ուիլյամս Օերը՝ (անգլ.՝ Michael Jerome Williams) հաճախ էր հայտնվում բանտում։ Փոքր տարիքում Մայքլը զրկված է եղել ծնողական սիրուց։ Առաջին և երկրորդ դասարաններում սովորել է 2 տարի, իսկ 9 տարիների ընթացքում սովորել է 11 տարբեր դպրոցներում։ Օերը մեծացել է փողոցներում և ապրել մանկատներում։ Մայքլի կենսաբանական հայրը ինքնասպան է եղել բանտում, երբ նա սովորում էր արդեն բարձր դասարաններում։ Օերն ամերիկյան ֆուտբոլով զբաղվել է միջին դպրոցի առաջին տարում, ինչը նրան օգնում է ընդունվել քրիստոնեական դպրոց։ Մայքլին մեծ օգնություն է ցուցաբերում նաև Թոնի Հենդերսոնը, ում մոտ ժամանակավոր ապրում էր։ Դպրոցի ֆուտբոլային մարզիչը նկատելով Օերի ներուժը՝ նրան ներկայացնում է դպրոցի տնօրենին, ով որոշում է նրան ընդունել դպրոց։
2003 թվականի մրցաշրջանից հետո Մայքլն ընդգրկվում է մի շարք խորհրդանշական հավաքականներում։ Օերին հաջողվում է նաև ընդգրկվել Scout.com կայքի լավագույն 5 նորեկ լայնմենների (դիրք ամերիկյան ֆուտբոլում) ցանկում։ Ողջ ժամանակահատվածում Մաքլն ապրում էր տարբեր ընտանիքներում։ 2004 թվականին Լիեյն և Շոն Տուերը Օերին առաջարկեցին ապրել իրենց հետ։ Մայքլի դպրոցական միջին գնահատականը բարձրացնելու համար նոր խնամակալները վարձում են տնային ուսուցչի, ով աշխատում էր նրա հետ շաբաթական 20 ժամ։ Դպրոցում Օերը զբաղվել է նաև բասկետբոլով։
Համալսարանային մրցանակներ
- 2005՝ «All-American առաջինկուրսեցի» առաջին թիմ
- 2005՝ «All-Quad առաջինկուրսեցի» առաջին թիմ
- 2005՝ SEC վարկածով «All-Freshman» առաջին թիմ
- 2006՝ «All-SEC» երկրորդ թիմ
- 2007՝ «All-SEC» առաջին թիմ
- 2008՝ «All-American» առաջին թիմ
- 2008՝ «All-SEC» առաջին թիմ
- 2008՝ Շագ Ջորդանի անվան մրցանակ (տարվա հարձակվողական լայնմեն)
- 2008՝ Գնդապետ Էրլ Բլեյքի անվան մրցանակ
- 2008՝ Աութլենդի գավաթի եզրափակչի մասնակից
- 2008՝ Կոներլիի գավաթի եզրափակչի մասնակից
- 2008՝ Լոմբարդիի գավաթի կիսաեզրափակչի մասնակից
- 2008՝ SEC Ջեյկոբս Բլոքինգի գավաթ
Հետաքրքիր փաստեր
- Մայքլ Օերին անվանել են «Մեծ Մայք»
Պատկերներ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Էջը «Թենեսի Թայթնսի» պաշտոնական կայքում Արխիվացված 2016-06-08 Wayback Machine
- Էջը «Բալթիմոր Ռեյվնսի» պաշտոնական կայքում Արխիվացված 2017-05-06 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Օեր» հոդվածին։ |