Մայքլ Ջակինո

Մայքլ Ջակինո (անգլ.՝ Michael Giacchino, հոկտեմբերի 10, 1967(1967-10-10)[1][2][3], Riverside Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), իտալական ծագման ամերիկացի կոմպոզիտոր, «Օսկար» մրցանակի դափնեկիր, շատ հայտնի ֆիլմերի, հեռուստասերիալների և վիդիոխաղերի երաժշտության ստեղծող[6]։ Նրա ստեղծագործությունները ուշագրավ են փողային գործիքների օգտագործմամբ։ Մայքլը մեծացել է Նյու Ջերսի նահանգի Էջուոթեր Պարկ բնակավայրում, որտեղ ստացել է տարրական կրթություն։ Նյու Ջերսի նահանգի Դելրան քաղաքում ավարտել է Հոլի Քրոսի բարձրագույն դպրոցը (անգլ.՝ Holy Cross High School):

Մայքլ Ջակինո
Բնօրինակ անունանգլ.՝ Michael Giacchino
Ծնվել էհոկտեմբերի 10, 1967(1967-10-10)[1][2][3] (56 տարեկան)
Riverside Township, Բերլինգտոն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ[4]
ԺանրերՖիլմի երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտական մենեջեր
ԿրթությունՋուլիարդ դպրոց[5], Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[5], Կերպարվեստի դպրոց[5] և Holy Cross High School?
ԱմուսինSophia Barber-Giacchino?
Պարգևներ
Կայքmichaelgiacchino.com
 Michael Giacchino Վիքիպահեստում

Գրություններ

Վիդեոխաղերի երաժշտություններ

Մայքլը համար առաջին լուրջ աշխատանքը դարձել է «The Lost World: Jurassic Park» խաղի համար երաժշտությունը, որը ստեղծվել է DreamWorks ընկերության 1997 թվականի համանուն ֆիլմի սյուժեով։ Այդ խաղը նրա համար դարձել է PlayStation-ի համար երաժշտությամբ առաջին խաղը, որը գրվել էր կենդանի սիմֆոնիկ նվագախմբի կողմից[7]։ Այդ աշխատանքից հետո Ջակինոն շարունակել է համագործակցել DreamWorks-ի հետ՝ շատ հայտնի վիդեոխաղերին երաժշտություն գրելով։ Ջակինոն Medal of Honor համակարգչային խաղերի շարքի՝ Underground, Allied Assault, Frontline, ինչպես նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի թեմայով այլ խաղերի՝ Call of Duty, Call of Duty: Finest Hour, համար երաժշտության համար արժանացել է մրցանակների[8]։

Վերջին մի քանի տարիների ընթացքում Մայքլը չէր աշխատում խաղերին սաունդթերքների համար, բայց այժմ նա պլանավորում է սկսել Երկրորդ համաշխարհային պատմության մասին նոր խաղի՝ Turning Point: Fall of Liberty-ի երաժշտության ստեղծման աշխատանքները[9]։ Բացի դրանից, Electronic Arts ընկերությունը հայտնել է այն մասին, որ Ջակինոն վերադարձել է Medal of Honor համակարգչային խաղերի շարքի աշխատանքին և երաժշտություն գրել Medal of Honor: Airborne խաղի համար[10]։

Վիդեոխաղեր

ԱնվանումԹվականՀրատարակիչ
Mickey Mania1994
Gargoyles1995
Maui Mallard in Cold Shadow1995
The Lost World: Jurassic Park1997Dreamworks Interactive Production
Chaos Island1997Dreamworks Interactive Production
Small Soldiers1998Dreamworks Interactive Production
T'ai Fu: Wrath of the Tiger1999Dreamworks Interactive Production
Warpath: Jurassic Park1999Dreamworks Interactive Production
Medal of Honor1999Dreamworks Interactive Production
Muppet Monster Adventure2000
Medal of Honor: Underground2000Dreamworks Interactive Production
Medal of Honor: Allied Assault20022015, Inc./EA Los Angeles Production
Medal of Honor: Frontline2002EA Los Angeles Production
Call of Duty2003Infinity Ward Production
Secret Weapons Over Normandy2003
Call of Duty: Finest Hour2004
Alias2004
The Incredibles2004
Mercenaries: Playground of Destruction2005
The Incredibles: Rise of the Underminer2005
Black2006
Medal of Honor: Vanguard2007EA Los Angeles Production
Medal of Honor: Airborne2007EA Los Angeles Production
Lost: Via Domus2008Bad Robot Production
Turning Point: Fall of Liberty2008
Fracture2008

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Ջակինո» հոդվածին։