Մայքլ Պենյա

ամերիկացի դերասան

Մայքլ Էնթոնի Պենյա (անգլ.՝ Michael Antony Peña, հունվարի 13, 1976(1976-01-13)[1], Չիկագո, Իլինոյս), ամերիկացի դերասան։ Նկարահանվել է այնպիսի հայտնի ֆիլմերում, ինչպիսիք են «Բախում» (2004), «Երկվորյակ աշտարակներ» (2006), «Հրաձիգ» (2007), «Դիտեք և զեկուցեք» (2009), «Կատարել 30 րոպեում» (2011), «Ինչպես գողանալ երկնաքերը» (2011), «Պարեկություն» (2012), «Գանգստեր որսորդներ» (2013), «Ցասում» (2014), «Մրջյուն-մարդ» (2015)։

Մայքլ Պենյա
Ծնվել էհունվարի 13, 1976(1976-01-13)[1] (48 տարեկան)
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս
ԿրթությունMarist High School? և Hubbard High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, կինոպրոդյուսեր, հնչյունավորող և դերասան
Ամուսին(ներ)Brie Peña?
ԱնդամությունJoel Torres?

Անձնական կյանք

Մայքլը ծնվել է 1976 թվականի հունվարի 13-ին ԱՄՆԻլինոյս նահանգի Չիկագո քաղաքում։ Նրա հայրը աշխատել է գործարանում, իսկ մայրը՝ սոցիալական աշխատող է եղել[2][3]։ Նրա ծնողները Մեքսիկայից ներգաղթյալներ էին[4][5]։ Ամուսնացած է եղել Բրի Շաֆերի հետ։ 2008 թվականին նրանք ունեցել են որդի, որին անվանել են Ռոման[6]։

Կարիերա

Չնայած Մայքլը 1994 թվականից նկարահավել է կանոնավոր (հիմնականում անկախ ֆիլմերում), բայց նրա կարիերայում առաջընթաց է տեղի ունեցել 2004 թվականին, երբ նկարահանվել է «Միլիոն դոլարանոց աղջիկը» և «Բախում» ֆիլմերում, որոնք շահել են «Օսկար» մրցանակ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Մայքլը կինոքննադատների ուշադրությունն է ստացել «Բախում» ֆիլմում իր առանձնահատուկ դյուրահույզ ելույթի համար։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վահան» սերիալում, որը ստացել է «Ոսկե գլոբուս» մրցանակը։ 2006 թվականին նկարահանվել է Օլիվեր Սթոունի «Երկվորյակ աշտարակներ» ֆիլմում, որը հիմնված էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունների վրա։ Նաև փոքր դեր է ունեցել «Բաբելոն» ֆիլմում, որը առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ Այսպիսով, Պենյան անընդմեջ նկարահանվել է երեք ֆիլմերում, որոնք առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ 2007 թվականին «Հրաձիգ» ֆիլմում Մարկ Ուոլբերգի հետ միասին խաղացել է ՀԴԲ-ի սկսնակ գործակալ Նիկա Մեմֆիսի դերը։

2006 թվականին Մայքլը Սալա Կաստրո (իսկական ամերիկա-մեքսիկական ավագ դպրոցի ուսուցիչ, որը դրդել է մի խումբ ուսանողների պայքարել «East Los Angeles, California»-ի իրավունքների համար) դերով նկարահանվել է «Գործադուլ» ֆիլմում։ 2009 թվականին «Դիտեք և զեկուցեք» ֆիլմում նկարահանվել է որպես առևտրի կենտրոնի պահակ[7]։

2012 թվականին Ջեյք Ջիլենհոլի հետ միասին գլխավոր դերով նկարահանվել է «Պարեկություն» ֆիլմում։ Այդ նույն թվականին սկսվել են «Սեսար Չավես» կենսագրական ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերով խաղացել է որպես ԱՄՆ-ի ազգային հերոս Սեսար Չավես[8]։

Ֆիլմագրություն

ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴեր
1996ֆԻմ սիրելի ամերիկացիներMy Fellow AmericansԷռնեստ
1997ֆԱստղային քարտեզStar MapsStar Map Boy
1997սՀրեշտակի հպումTouched by an AngelՌոնալդո
1998ֆԲուգիի կռիվըBoogie BoyԴրագ
1998ֆՈչնչացման գործընթացLa CucarachaՕդերլի
1998սՅոթերորդ երկինքը7th HeavenՌոխեր
1998սԺամThe SentinelՋոնի
1998սՍպանդի բաժինHomicide: Life on the StreetԼուիս
1999սՊրոֆայլերProfilerԱլեքս Լոպես
2000ֆԱռևանգել 60 վայրկյանումGone in Sixty SecondsԻգնասիո
2001ֆԲուֆալոյի զինվորներըBuffalo SoldiersԳարսիա
2001սԱյլմոլորակայինների քաղաքRoswellՖլեյ
2003ֆՄիացյալ նահանգներ ԼելանդThe United States of LelandԳիլյերմո
2003ֆՍիրո առարկաLove ObjectՌեմիրես
2003սՇտապ օգնությունER
2004ֆՏղա կալցիումիցThe Calcium KidՀոսե Մենդես
2004ֆԲախումCrashԴենիել
2004ֆՄիլիոն դոլարանոց աղջիկըMillion Dollar BabyՕմար
2005ֆՔունen:SueñoՋիմի
2005սՎահանThe Shieldդետեկտիվ Ամանդո Ռենտա
2006ֆԳործադուլWalkoutՍալ Կաստրո
2006ֆ50 հաբերFifty PillsԷդուարդո
2006ֆԲաբելոնBabelՋոն
2006ֆԵրկվորյակ աշտարակներWorld Trade CenterՈւիլ Հիմենո
2007ֆՀրաձիգShooterՆիկ Մեմֆիս
2007ֆԱռյուծները գառների համարLions for LambsԷռնեստ Ռոդրիգես
2008սԻմ անունն է ԷռլMy Name Is Earl
2009ֆԴիտեք և զեկուցեքObserve and ReportԴենի
2010ֆՈրդիս, որդիս, ինչ ես արելMy Son, My Son, What Have Ye DoneՎարգաս
2011ֆԱմբողջ ճանապարհըEverything Must GоՖրանկ
2011ֆԼավ բժիշկThe Good DoctorՋիմի
2011ֆՓաստաբանը ԼինքոլնովThe Lincoln LawyerՀեսուս Մարտինես
2011ֆԿատարել 30 րոպեում30 Minutes or LessՉոնգո
2011ֆԻնչպես գողանալ երկնաքերըTower HeistԷնրիկե Դևրո
2011սԱմերիկացի հայրիկAmerican Dad!Մագարետի
2012ֆՊարեկությունEnd of WatchՍավալա
2013ֆԳանգստեր որսորդներThe Gangster SquadՆավիդադ Ռամիրես
2013ֆԽաբեություն ամերիկյան ձևովAmerican HustleՊակո Էռնանդես
2014ֆՍեսար ՉավեսChavezՍեսար Չավես
2014ֆՑասումFuryՏրինի «Հպարտ» Գարսիա
2015ֆՎատիկանի գրառումներըThe Vatican TapesԼոսանոյի հայրը
2015ֆՄրջյուն-մարդAnt-ManԼուիս
2015ֆՄարսեցինThe Martianմայոր Ռիկ Մարտինես
2015ֆԱրձակուրդներVacationոստիկան Նյու–Մեքսիկայից
2016ֆՊատերազմ բոլորի դեմWar on EveryoneԲոբ Բոլանո
2016ֆԹափանցիկ գեղեցկությունCollateral BeautyՍայմոն Սքոթ
2017ֆԿալիֆոռնիայի ճանապարհային պարեկությունCHIPSՖրենկ «Պոնչ» Պոնչերելո
2017մֆԻմ փոքրիկ պոնիMy Little Pony: The MovieԳրաբեր (հնչյունավորել)
2018ֆԿոտրման ժամանակA Wrinkle in TimeՌեդ
2018ֆՄրջյուն մարդը և ԿրետըAnt-Man and the WaspԼուիս
2018ֆՔաղաքակրթության մայրամուտըExtinctionՊիտեր
2018մֆՀաջորդ սերունդըNext GenՄոմո
2018ֆՀեծելազոր12 Strongավագ սերժանտ Սեմ Դիլեր
2018սՆարկոս։ ՄեքսիկաNarcos: MexicoԿիկի Կամարենա
2019ֆԴորան և կորուսյալ քաղաքըDora and the Lost City of GoldԴորայի հայրը
2019ֆՋեքսիJexiՔեյ
2020ֆՖանտազիաների կղզիFantasy IslandՊարոն Ռորկ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Պենյա» հոդվածին։