Մայքլ Ուոլց

Մայքլ Ջորջ Ուոլց (անգլ.՝ Michael George Waltz; հունվարի 31, 1974(1974-01-31), Բոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ)[1], ամերիկացի զինծառայող, գործարար, հեռուստամեկնաբան և հանրապետական քաղաքական գործիչ, Ֆլորիդայից ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Սպիտակ տան և Պենտագոնի նախկին աշխատակից[2]։ Աֆղանստանի պատերազմի վետերան[3][4]։

Մայքլ Ուոլց
 
Կուսակցություն՝ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝Վիրջինիայի ռազմական ինստիտուտ և Stanton College Preparatory School?
Մասնագիտություն՝գործարար, ռազմական գործիչ և քաղաքական գործիչ
Ծննդյան օրհունվարի 31, 1974(1974-01-31) (50 տարեկան)
ԾննդավայրԲոյնտոն Բիչ, Ֆլորիդա, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
 
Կայք՝waltz.house.gov

Կենսագրություն

Ծնվել է Բոյնթոն Բիչում, մեծացել է Ջեքսոնվիլում։ Հունական արմատներ ունի[5][6][7]։

1996 թվականին ավարտել է Վիրջինիայի ռազմական ինստիտուտը[2][3][4]։

Կարիերա

21 տարի ծառայել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության ուժերում՝ պաշտոնաթող լինելով փոխգնդապետի կոչումով։

Ջորջ Բուշի նախագահության շրջանում աշխատել Է Սպիտակ տանը և Պենտագոնում, մասնավորապես, եղել է ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի՝ Հարավային Ասիայում պաշտպանական քաղաքականության և հակաահաբեկչության հարցերով հատուկ օգնականը (2007-2009) և ԱՄՆ պաշտպանության նախարարներ Դոնալդ Ռամսֆելդը և Ռոբերտ Գեյթսը (2004-2007)[8]։

ԱՄՆ կառավարությանը ծառայություններ մատուցող Metis Solutions ընկերության տնօրենների խորհրդի նախագահ (նախկինում՝ գլխավոր գործադիր տնօրեն)[8]։

2015 թվականից ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի ավագ աշխատակից[2][4][9]։

2016-2018 թվականներին Fox News հեռուստաալիքի աշխատակից է։ Բացի Fox News-ից հանդես է եկել նաեւ CNN, MSNBC, BBC World News, PBS և Ամերիկայի ձայն հեռուստաալիքներով՝ մեկնաբանելով Ազգային անվտանգության հարցերը[8][10]։

2019 թվականից՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ[2][11]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի մեկ դուստր[3]։

Հրապարակումներ

Գրքեր

  • Warrior Diplomat: A Green Beret’s Battles from Washington to Afghanistan (2014)[12]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ