Մայքլ Կիվանուկա

բրիտանացի սոուլ երգիչ-երգահան

Մայքլ Սամուել Կիվանուկա (Michael Samuel Kiwanuka; մայիսի 3, 1987(1987-05-03), Muswell Hill[1]), բրիտանացի երգիչ, երգերի հեղինակ և երաժշտական պրոդյուսեր, ով պայմանագիր է կնքել Polydor Records-ի հետ[4]։ 2012 թվականին թողարկվել է նրա դեբյուտային ալբոմը՝ «Home Again»-ը, որը ոսկե է հավաստագրվել Մեծ Բրիտանիայում։ Կիվանուկայի երկրորդ ալբոմը՝ «Love & Hate»-ը, թողարկվել է 2016 թվականին և զբաղեցրել հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[5]։ Նա առաջադրվել է մի շարք մրցանակների, ներառյալ Brit Awards-ը, MTV Europe Music Awards-ը, Մերկուրիի պարգևը և BBC Music Awards-ը։ 2012 թվականի հունվարին նա հաղթել է BBC-ի Sound of 2012-ը։

Մայքլ Կիվանուկա
Ծնվել էմայիսի 3, 1987(1987-05-03) (37 տարեկան)
Muswell Hill[1]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերսոուլ, ռիթմ էնդ բլյուզ, փոփ ռոք[1] և ֆոլկ ռոք[2]
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երաժիշտ, կոմպոզիտոր, երգիչ, կիթառահար և ստուդիական երաժիշտ
Գործիքներկիթառ[1][2], դաշնամուր[1][2], ռոդես-պիանո[1], բաս կիթառ[1] և վոկալ[2][2]
ԼեյբլPolydor Records[3], Third Man Records[3] և Communion Records?[3]
ԿրթությունՎեստմինստերի համալսարան և Fortismere School?
Կայքmichaelkiwanuka.com
 Michael Kiwanuka Վիքիպահեստում

Վաղ կյանք

Մայքլ Կիվանուկան ծնվել և մեծացել է Լոնդոնի Մասուել Հիլ շրջանում։ Նրա ծնողները ուգանդացիներ են, որոնք խուսափել են Իդի Ամինի ռեժիմից[6][7]։ Նա հաճախել է Fortismere School-ը, որը լքել է 2005 թվականին[6]։ Նա սովորել է Վեսթմինսթերի համալսարանի մեդիայի, արվեստի և դիզայնի դպրոցում[8]։

Կարիերա

Կիվանուկայի 2012 թվականի ելույթը Մոնրո ջազ փառատոնում

Վաղ տարիներ

Կիվանուկան աշխատել է որպես սեսիոն կիթառահար, մինչ այդ նվագելով Chipmunk-ի և Bashy-ի հետ որպես սոլո արտիստ[6]։ Նրա առաջին իրական համերգը կայացել է Օքսֆորդի Kentish Town-ում 22 տարեկանում[9][10]։ Նա արժանացել է Communion Records-ի ուշադրությանը, որի հետ թողարկել է իր առաջին երկու մինի ալբոմները[6], ներառյալ իր դեբյուտային՝ «Tell Me A Tale» ալբոմը[11]։

2011-2016․ «Home Again» և «Love & Hate»

Կիվանուկան աջակցել է Ադելին իր Adele Live 2011 թվականի շրջագայությանը, 2011 թվականի iTunes Festival-ում նրա համերգին[12] և ելույթ է ունեցել 2011 թվականի Hard Rock Calling-ում[13]։

2011 թվականին նա պայմանագիր է կնքել Polydor Records-ի հետ[6]։ Մայքլը ներառվել է BBC-ի Sound of 2012-ում և 2012 թվականի հունվարի 6-ին անվանվել է դրա հաղթող[14]։

Կիվանուկան թողարկել է իր դեբուտային ստուդիական ալբոմը՝ «Home Again»-ը, 2012 թվականին։ Այն քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել։ Ալբոմը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթի 4-րդ հորիզոնականը, և 2012-ի դրությամբ Մեծ Բրիտանիայում վաճառել է 70,000 օրինակներ[15]։

2016 թվականին Կիվանուկան թողարկել է իր «Love & Hate» ալբոմը։ Ալբոմը քննադատների կողմից բարձր գնահատականներ է ստացել և առևտրային հաջողության հասել, զբաղեցնելով UK Albums Chart-ի առաջին հորիզոնականը։ Ալբոմի պրոդյուսերը Danger Mouse-ն էր։

Երաժշտական ոճ

Կիվանուկայի երաժշտական ոճի վրա ազդեցություն են թողել այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Ջիմի Հենդրիքսը, Բիլ Ուիզերսը[6], Օթիս Ռեդինգը[6], Ջեք Ջոնսոնը, Ջոնի Միտչելլը, Pops Staples-ը, The Band-ը, Բոբ Դիլանը, Էրիկ Բիբը, Թոմի Սիմսը, Wham!-ը, Ռիչի Հավենսը և Funkadelic-ը[16]։ Նա նվագում էր Ջեյմս Գադսոնի հետ, ով Բիլ Ուիզերսի թմբկահարն էր[17]։

Հանրամատչելի մշակույթում

Նրա «Cold Little Heart» երգը ծառայել է որպես HBO«Մեծ փոքր ստեր» մինի սերիալի բացող թեմա[18][19]։ Նեթֆլիքսի «Յոթ վայրկյաններ» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում օգտագործվել է նրա «Love & Hate» երգը։ Նեթֆլիքսի «Դե, իջիր» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանում օգտագործվել են «Rule the World» և «Black Man in a White World» երգերը։ TNT ալիքի «Կենդանիների թագավորություն» հեռուստասերիալում ներառվել է «Love & Hate» երգը։ «Կոստյումներ»-ի 7-րդ եթերաշրջանի 8-րդ դրվագում օգտագործվել է «Love & Hate»-ը։ «Ատլանտա» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի 4-րդ դրվագում օգտագործվել է «Home Again» երգը։ Նեթֆլիքսի «Գրեյս և Ֆրանկի» հեռուստասերիալի 4-րդ եթերաշրջանի 3-րդ դրվագում օգտագործվել է «Rest» երգը[20]։ 2017 թվականին նրա «Love & Hate» երգը եթեր է թողարկվել «Հարգելի սպիտակ մարդիկ»-ի դրվագներից մեկում[20]։

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումՄանրամասնություններԲարձրագույն դիրքՀավաստագրումներ
UK[21]AUS[22]AUT[23]BEL (FL)[24]IRE[25]NL[26]NOR[27]NZ[28]SWE[29]US[30]
Home Again467132161317886
Love & Hate
  • Թողարկվել է՝ Հուլիսի 15, 2016
  • Լեյբլ՝ Polydor
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում, ձայնապնակ
135119158170
Kiwanuka
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 1, 2019[35]
  • Լեյբլ՝ Polydor
  • Ձևաչափեր՝ CD, թվային ներբեռնում, ձայնապնակ
239314116123759142
  • BPI: Արծաթե[32]
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածաշրջանում։

Մինի ալբոմներ

ԱնվանումՄանրամասնություններ
Tell Me a Tale EP(Isle of Wight Sessions)
  • Թողարկվել է՝ Ապրիլի 24, 2011[36][37]
  • Լեյբլ՝ Communion Records
  • Format: թվային ներբեռնում, 10 ձայնապնակ
iTunes Festival: London 2011
  • Թողարկվել է՝ Հուլիսի 8, 2011[38]
  • Լեյբլ՝ Polydor Records
  • Format: թվային ներբեռնում
I'm Getting Ready EP
  • Թողարկվել է՝ Հուլիսի 24, 2011[39][40]
  • Լեյբլ՝ Communion Records
  • Format: թվային ներբեռնում, 10 ձայնապնակ
You've Got Nothing to Lose
  • Թողարկվել է՝ Փետրվարի 18, 2014[41]
  • Լեյբլ՝ Third Man Records
  • Format: թվային ներբեռնում, 7 ձայնապնակ

Սինգլներ

ՏարեթիվՍինգլԲարձրագույն դիրքՀավաստագրումներԱլբոմ
UK[21]BEL (FL)[24]BEL (WA)[42]FRA[43]NL[26]SCO[44]USAAA[45]
2012Home Again29321593429
  • IFPI NOR: Ոսկե[33]
Home Again
I'm Getting Ready1878
I'll Get Along
Bones
2013Tell Me a Tale15910
2014You've Got Nothing to Lose
2016Black Man in a White World104Love & Hate
Love & Hate8
One More Night11
2017Cold Little Heart[46]174

[47]

4
2019Money
You Ain't the Problem[49]Kiwanuka
Hero3
2020Light
«—» նշանակում է, որ ձայնագրությունը չի թողարկվել կամ ընդգրկվել այդ տարածաշրջանում։

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարեթիվԿազմակերպությունՄրցանակԱշխատանքԱրդյունք
2011BBCSound of 2012Հաղթանակ
2012Brit AwardsՔննադատների ընտրություն[51]Առաջադրված
BarclaycardՄերկուրիի պարգև[52]Home AgainԱռաջադրված
MTV Europe Music AwardsԼավագույն ճեղքումային արտիստ[53]Առաջադրված
2016HyundaiՄերկուրիի պարգև[54]Love & HateԱռաջադրված
Q AwardsԼավագույն սոլո արտիստ[56]Առաջադրված
MOBO AwardsԼավագույն ալբոմ[57]Love & HateԱռաջադրված
Լավագույն R&B / Սոուլ ելույթԱռաջադրված
LOS40 Music AwardsՔննադատների ընտրությունՀաղթանակ
BBC Music AwardsՏարվա ալբոմ[58]Love & HateԱռաջադրված
2017Brit AwardsԲրիտանական արտիստԱռաջադրված
Բրիտանական արվա ալբոմLove & HateԱռաջադրված
Worldwide AwardsՏարվա ալբոմ[59]Հաղթանակ
HiPipo Music AwardsԼավագույն ելույթՀաղթանակ
2019Rough TradeՏարվա ալբոմ

[60][61]

KiwanukaՆերառված է
BBC Radio 6 Music#3

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Նախորդող՝
Jessie J
Sound of...
2012
Հաջորդող՝
Haim
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայքլ Կիվանուկա» հոդվածին։