Մայրի

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մայրի (այլ կիրառումներ)
Մայրի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինCycadophytanae
Տիպ/ԲաժինՄերկասերմեր (Pinophyta)
ԴասPinopsida
ԿարգԱսեղնատերևավորներ (Pinales)
ԸնտանիքՍոճազգիներ (Pinaceae)
ԵնթաընտանիքԵղևինայիններ (Abietoideae)
ՑեղՄայրի (Cedrus)
Trew, 1757
Տարածվածություն

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Մայրին (լատին․՝ Cedarm), սոճազգիների (Pinaceae) ընտանիքի ասեղնատերև մշտադալար, փշատերև ծառ է։ Հայտնի է 4 տեսակ։ Հայաստանի չոր մերձարևադարձային գոտիներում աճեցվում է մայրի հիմալայանը (C. deodara

Կենսաբանական նկարագիր

Նրա բարձրությունը 25-50 մ է, բնի տրամագիծը՝ մինչև 3 մ։ Մայրու բաց կանաչի մինչև արծաթագույն ասեղնատերևները երկար են՝ 25-50 մմ, և կազմում են բրգաձև կամ հովանոցաձև լայն սաղավարթ, 3-4-կողանի, կոշտ, սուր ծայրով, ծակող, մուգ կանաչից մինչև արծաթամոխրագույն։ Կարճացած ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև դասավորված։ Միատուն է։ Ծաղկում է աշնանը։ Կոները մեկական են,հիմնականում՝ երկարավուն-ձվաձև կամ տակառաձև։ Այս ծառի կարմրաշագանակագույն հասուն կոները ձվաձև են և խոշոր՝ 5-11 սմ երկարությամբ։ Կարճ ընձյուղների վրա ասեղնատերևները փնջաձև են, երկար ընձյուղների վրա՝ մեկական՝ պարուրաձև։

Տարածում

Հայտնի է մայրու 4 տեսակ՝ տարածված Հյուսիսային Աֆրիկայում, Լիբանանում, Թուրքիայում, Հիմալայներում[1] և այլուր։ Ղրիմում, Հարավային Կովկասում, Միջին Ասիայում մշակվում են ատլասյան և հիմալայան մայրիները։ Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում աճեցվում է հիմալայան մայրի։

Պատմություն

Ռուսաստանում հաճախ մայրի են անվանում սիբիրյան սոճին, որը գեղեցիկ, հզոր, 40 մ բարձրության ծառ է։ Ապրում է մինչև 500 տարի։ Բնափայտն ամուր է, թեթև ու գեղեցիկ։ Ծառերի խեժից պատրաստում են բևեկնախեժ և բևեկնայուղ։ Ասեղնատերևներից պատրաստված թուրմն օգտագործում են որպես հակալնդախտային միջոց։ Մայրին համարվում է անմահության խորհրդանիշ։

Հայաստանում մայրի աճեցնում են շատ վաղուց։ Հին Հայաստանում հարգի էր փյունիկյան մայրին։ Մ. թ. ա. 3-րդ դարի վերջին հայոց Երվանդ Դ թագավորն Ախուրյան գետի ափին տնկել է մայրու անտառ և ավանել «Ծննդոց անտառ»։

Կիրառում և նշանակություն

Սերմը թունավոր է, եռանկյունաձև, խեժոտ։ Ուտելի չէ։ Բնափայտը դեղնավուն է կամ կարմրավուն, բուրավետ, սնկերի և միջատների նկատմամբ՝ կայուն։ Գեղազարդիչ է. օգտագործվում է տնկարկներում, հիմնականում՝ ծառուղիներ ստեղծելիս։Մայրու բնափայտից պատրաստել են ռազմակառքեր, նիզակակոթեր, զարդատուփեր։ Ըստ ավանդության՝ մայրու ծառից է պատրաստվել Նոյյան տապանը։ Մայրու տերևը պատկերված է Լիբանանի դրոշի վրա։

Պատկերասրահ

Հիմալայներ (Cedrus deodara

Դասակարգում

Դասը ընդգրկում է 4 տեսակ[2].

  • Cedarm atlantica (Endl.) Manetti ex Carrière
  • Cedarm brevifolia (Hook.f.) Elwes & A.Henry, Cedarm libani
  • Cedarm deodara (Roxb. ex Lamb.) G.Don
  • Cedarm libani A.Rich.

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Забелин И. И. Род 8. Cedrus — Кедр // Деревья и кустарники СССР. Дикорастущие, культивируемые и перспективные для интродукции. / Ред. тома С. Я. Соколов и Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1949. — Т. I. Голосеменные. — С. 176—184. — 464 с. — 3000 экз.
  • Род 40. Кедр — Cedrus Link // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома М. М. Ильин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1934. — Т. I. — С. 159. — 302 + XVI с. — 5000 экз.
  • Christopher J. Earle: Informationen zur Gattung Cedrus bei The Gymnosperm Database, 2007. (engl.)
  • Michael P. Frankis: Generic Inter-Relationships in Pinaceae. In: Notes of the Royal Botanical Garden Edinburgh. Band 45, Nr. 3, 1988, S. 527–548, online – Systematik und genaue Beschreibung mit Detailskizzen der Pflanzenteile der Gattungen (engl.).

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայրի» հոդվածին։