Մայի Մասրի

պաղեստինյան ռեժիսոր

Մայի Մասրի (ապրիլի 2, 1959(1959-04-02)[1], Ամման, Հորդանան, արաբ․՝ مي المصري‎‎), ԱՄՆ-ում կրթություն ստացած պաղեստինյան ռեժիսոր, ով նկարահանել է ինը ֆիլմ[3]։

Մայի Մասրի
արաբ․՝ مي المصري‎‎
Ծնվել էապրիլի 2, 1959(1959-04-02)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԱմման, Հորդանան
ԿրթությունՆահանգի համալսարան Սան Ֆրանցիսկոյում
Քաղաքացիություն Լիբանան[2]
Մասնագիտացումկինոռեժիսոր, ռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0557044

Կենսագրություն

Մասրին ծնվել է 1959 թվականի ապրիլի 2-ին, Հորդանանի Ամման քաղաքում[4]։ Հայրը՝ Մունիբ Մասրին է, ով արմատներով Նաբլուսից էր, իսկ մայրը ԱՄՆ-ի Տեխաս նահանգից է։ Մասրին մեծացել է Բեյ­րութում, որտեղ նա ապրել է իր կյանքի մեծ մասը։ 1981 թվականին ավարտել է Սան Ֆրանցիսկոյի համալսարանը։ Դրանից հետո նա վերադարձել է Բեյրութ և սկսել է ֆիլմեր նկարահանել[5]։

Անձնական կյանք

Մասրին ծանոթացել է իր ամուսնու՝ լիբանանցի ռեժիսոր Ժան Շամունի հետ 1982 թվականին։ Նրանք միասին մի քանի ֆիլմեր են նկարահանել։ Զույգը ամուսնացել է 1986 թվականին, և ունեն երկու դուստր՝ Նոուրը և Հանան։ Նոուրը փոխգործակցության դիզայներ է և ավարտել է Փարսոնս դիզայնի դպրոցը։ Հանան դերասանուհի և ռեժիսոր է, ապրում է Նյու Յորքում[6]։

Աշխատություններ

Ֆիլմագրություն

Մասրիի ֆիլմերը, որոնց ուշադրության կենտրոնում են գտնվում Պաղեստինը և Միջին Արևելքը, ստացել են բազմաթիվ մրցանակներ ամբողջ աշխարհի կինոփառատոներում։

  • Under the Rubble (1983)
  • Wild Flowers: Women of South Lebanon (1986)
  • War Generation (1989)
  • Children of Fire (1990)
  • Suspended Dreams (1992)
  • Hanan Ashrawi: A Woman of Her Time (1995)
  • Children of Shatila (1998)
  • Frontiers of Dreams and Fears (2001)
  • Beirut Diaries (2006)
  • 33 Days (2007)
  • 3000 Nights (2015)

Հոդվածներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մայի Մասրի» հոդվածին։