Մահվան ծարավ

«Մահվան ծարավ» (անգլ.՝ Death Wish), ամերիկյան թրիլլեր՝ ստեղծված Էլայ Ռոթի կողմից։ 1974 թվականին Մայքլ Ուինների կողմից ստեղծված համանուն ֆիլմի ռեմեյքն է[3]։ Միացյալ Նահանգներում ֆիլմի պրեմիերան կայացել է 2018 թվականի մարտի 2-ին[4]։

Մահվան ծարավ
անգլ.՝ Death Wish
Երկիր ԱՄՆ
Ժանրաչալուրջների մասին ֆիլմ, մարտաֆիլմ, դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքDeath Wish? և Death Wish?
Թվականմարտի 2, 2018, ապրիլի 6, 2018 և մարտի 8, 2018[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷլայ Ռոթ
ՊրոդյուսերՌոջեր Բիրնբաում
Սցենարի հեղինակՋո Քարնահան, Սքոթ Ալեքսանդր, Մայքլ Ֆերրիս, Larry Karaszewski? և Wendell Mayes?[2]
ԴերակատարներԲրյուս Ուիլիս, Էլիզաբեթ Շու, Վինսենթ դ'Օնոֆրիո, Դին Նորիս, Քիմբերլի Էլիզ, Մայք Էփս, Բո Նեփ, Ռոնի Ջին Բլևինս, Լեն Քարիու[2], Ուենդի Քրյուսոն, Քիրբի Բլիս Բլենթոն և Sway Calloway?
ՕպերատորՌոժե Ստոֆերս
ԵրաժշտությունԼյուդվիգ Գորանսոն
ՄոնտաժՄարկ Գոլդբլաթ
Պատմվածքի վայրՉիկագո
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն107 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե

Բժիշկ Փոլ Քերսին աշխատում է որպես վիրաբույժ։ Տանը նրան սպասում է սիրող ընտանիքը՝ կինը՝ Լյուսին և դուստրը՝ Ջորդանը։ Սակայն տեղի է ունենում դժբախտություն. բժշկի տան վրա կատարված ավազակային հարձակման ընթացքում նրա կինն ու դուստրն ստանում են ծանր վնասվածքներ և ընկնում կոմայի մեջ, իսկ տունը թալանվում է։ Լյուսին մահանում է այն հիվանդանոցում, որտեղ աշխատում է Փոլը։ Տեղի ոստիկանությունը ծանրաբեռնված է նմանատիպ գործերով և չի կարող պատշաճ ուշադրություն դարձնել հանցագործության բացահայտմանը։ Այդ ժամանակ Փոլը ձեռքն է վերցնում ատրճանակն ու դուրս գալիս փողոց՝ ինքնուրույն վերականգնելու արդարությունը։ Չիկագոյի փողոցներում հանցագործներին անգթորեն գնդակահարող միայնակ մարդը գրավում է զանգվածային լրատվամիջոցների ուշադրությունը[5]։

Դերերում

  • Բրյուս Ուիլիս – Փոլ Կերսի
  • Վինսենտ Դ’Օնոֆրիո – Ֆրենկ Կերսի, Փոլի կրտսեր եղբայրը
  • Դին Նորիս – դետեկտիվ Ռեյնս
  • Քիմբերլի Էլիզ – դետեկտիվ Ջեքսոն
  • Մայք Էպս – բժիշկ Քրիս Սալգադո
  • Էլիզաբեթ Շու – Լյուսի Կերսի
  • Կամիլա Մորոն – Ջորդան Կերսի
  • Ռոնի Ջին Բլևիսն – Ջոյ
  • Բո Կնապ – Նոքս
  • Կանեխտիո Հորն
  • Թրոյ Կիվիստո – ՀԴԲ գործակալ
  • Ջեք Կեսի – Ֆիշ

Արտադրություն

Ֆիլմի մշակումն սկսվել է 2006 թվականին, երբ Սիլվեստր Ստալոնեն հայտարարել է, որ կնկարահանի 1974 թվականին Մայքլ Ուինների կողմից ստեղծված «Մահվան ծարավ» ֆիլմի համանուն ռեմեյքն, ու ինքն էլ կկատարի գլխավոր դերը։ Նա ասել է. «Ճարտարապետ լինելու փոխարեն ես կերպարի համար ընտրել եմ ոստիկանի դերը, որն ունի անհավատալի հաջողություն՝ աշխատանքի ընթացքում չօգտագործելով ատրճանակը։ Այդ պատճառով էլ, երբ նրա ընտանիքի վրա հարձակվում են, նա պետք է վճռի դիլեման՝ լուծել վրեժ, թե ոչ»[6][7]։ 2006 թվականի դեկտեմբերի 20-ին Ստալոնեն հայտարարել է, որ չի նկարահանի ռեմեյքը «ստեղծագործական տարաձայնությունների» պատճառով[6]։

2012 թվականի հունվարի վերջին հայտարարվել է, որ ֆիլմը գտնվում է մշակման փուլում, և որպես ռոժիսոր ու սցենարի հեղինակ հանդես կգա Ջո Կարնախանը[8]։ Այնուամենայնիվ, Կարնախանը հեռացել է այդ պաշտոնից 2013 թվականին։

Չորս տարվա տևած մշակման աշխատանքներից հետո՝ 2016 թվականի մարտին, Paramount Pictures և Metro-Goldwyn-Mayer ստուդիաները հայտարարել են, որ որպես ռեժիսորներ ընտրվել են Ախարոն Կեշալեսն ու Նավոտ Պապուշադոն, իսկ գլխավոր դերը կկատարի Բրյուս Ուիլիսը[9]։ Մայիսին Կեշալեսն ու Պապուշադոն հեռացել են նախագծից, որովհետև ստուդիաները նրանց թույլ չէին տվել նորից գրել սցենարը։ Հունիսին ռեժիսորի պաշտոնն զբաղեցրել է Էլայ Ռոթը[10]։ 2016 թվականի օգոստոսի 25-ին ֆիլմի դերասանական կազմին են միացել Վինսենտ Դ’Օնոֆրիոն՝ կատարելու Փոլի եղբոր դերը և Դին Նորիսը՝ կատարելու դետեկտիվ Ռեյնսի դերը[11]։ Հոկտեմբերի 7-ին Քիմբերլի Էլիզն ընտրվել է մարմնավորելու դետեկտիվ Ջեքսոնին, իսկ Կամիլա Մարոնը՝ կատարելու որդան Կերսիին[12]։ Հոկտեմբերի 17-ին ֆիլմի ստեղծագործական անձնակազմին է միացել Ռոնի Ջին Բլեվինսը[13]։

Նկարահանումներ

Հիմնական նկարահանումներն սկսվել են 2016 թվականի սեպտեմբերի վերջին Չիկագոյում (Իլինոյս նահանգ)[14]։ Հոկտեմբերին նկարահանումներ են անցկացվել Կանադայի Մոնրեալ քաղաքում[15]։

Թողարկում

2017 թվականի հունիսին հայտարարվել է, որ նախատեսվում է ֆիլմը թողարկել նոյեմբերի 22-ին[16], սակայն հոկտեմբերին թողարկումը հետաձգվել է մինչև 2018 թվականի մարտի 2-ը[4]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա