Մակքայ լիճ

Մակքայ լիճ (անգլ.՝ Lake Mackay, Pit․՝ Վիլկինկարա), Արևմտյան Ավստրալիայում և Հյուսիսային տարածքում գտնվող հարյուրավոր էֆեմերալ աղի լճերից ամենամեծը[3]։ Լիճն ամենամեծն է Արևմտյան Ավստրալիայում և ունի 3494 կմ² (1349 քառակուսի մղոն) մակերես[4]։ Հաշված ծովի մակարդակից, նրա բարձրությունը տատանվում է 355 մ-ից (1165 ոտնաչափ) միչև 370 մ (1210 ոտնաչափ )[5] (22°36′ հվ. լ. 128°42′ ավ. ե.HGЯO):

Մակքայ լիճ
Տեսակլիճ
Երկիր Ավստրալիա[1]
ՎարչատարածքԱրևմտյան Ավստրալիա և Հյուսիսային տարածք[2]
Երկարություն100 կմ
Լայնություն50 կմ
ԲԾՄ362 մետր
Մակերես4737 կմ²
Ավազանի երկիր Ավստրալիա[2]
Անվանված էԴոնալդ ՋորՋ Մակքայ[2]
Քարտեզ
Քարտեզ

Նկարագրություն

Մակքայ լիճը մեծությամբ չորրորդ լիճն է Ավստրալիայում[6]։ Արևելքից արևմուտք և հյուսիսից հարավ երկարությունը մոտավորապես 100 կիլոմետր է։ Լճի հատակի ավելի մութ տարածքներում երևում են անապատային բուսականության կամ ջրիմուռների որոշ տեսակներ։ Լճի չոր հողերում կա որոշակի խոնավություն և ամենացածր բարձրություններում, որտեղ տեղի են ունենում ջրի կուտակումներ։ Այս արիդ միջավայրում, աղերը և այլ օգտակար հանածոները գոլորշացման հետևանքով առաջացած մազական երևույթների հաշվին դուրս են գալիս մակերևույթ, դրանով իսկ ստեղծելով սպիտակ անդրադարձնող մակերևույթ։ Լճի արևելյան կեսի երկայնքով նկատվում են ցրված դարչնագույն բլուրներ և լճի հարավից դեպի արևմուտք ավազոտ լեռնաշղթաներ։

Մակքայ լիճը, որը տեղաբնակներին հայտնի է որպես Վիլկինկարա, մեծ տեղ է գրավում Արևմտյան անապատի երազատեսությունների մասին աբորիգենական դիցաբանական պատմվածքներում։ Դրա ծագման հիմնական առասպելական հեքիաթները կարելի է բաժանել երեք առանձին թեմաների, որոնցից յուրաքանչյուրում խոսվում է ամենակուլ անտառային հրդեհի մասին, որը ամայացրել է երկիրը և որից ձևավորվել է լիճը[7]։

Հետազոտող Դավիթ Քարնեգին 1897 թվականին մտահանգություն է արել, որ այդտեղ գոյություն ունի լիճ, երբ անցել էր լճի կողքով դեպի արևմուտք, ինչպես մեջբերված է իր Spinifex and Sand գրքում։

Մայիսի 9-ին մենք դուրս եկանք ջրհորի հարավային ճանապարհով և շուտով հայտնվեցինք լեռնաշղթաների մեջ, որոնք շարունակվեցին հաջորդ երկու օրվա ընթացքում։ 11-ի գիշերը, շրջանցելով կոպիտ ժայռերի շարքը, մենք ճամբարեցինք շատ նշանավոր մի բլուրից մոտ երեք մղոն հյուսիս, որը ես անվանել եմ Ուեբբ Լեռ, ի պատիվ Նոթինգհամշիրի Նյուստեդ աբբայության էսքվայեր [հարգարժան պարոն] Վ. Ֆ. Ուեբբի։ Երբ այդ առավոտ արևը ծագեց, լճի հսկայական միրաժը տեսանելի էր հորիզոնի 90°-ում, այսինքն՝ արևելքից հարավ։ Ոչ մեր շրջանցած ժայռերից, ոչ էլ Ուեբբ լեռից ոչ մի լիճ էլ չէր երևում, բայց չափազանց հավանական է, որ այս տարածքում կա մեծ աղի լիճ, որը հնարավոր է բեկված գծով կապում է Ուայթ լիճը և Մակդոնալդ լիճը։

Այն իր ներկայիս անունը ստացել է ավստարլիացի զբոսաշրջիկ Դոնալդ ՋորՋ Մակքայի հայտնաբերումից (1870-1958) հետո, ով մի քանի արշավախմբեր է առաջնորդել դեպի Ավստրալիայի մայրցամաքի ամենահեռավոր շրջաններ և քարտեզագրում կատարել[8]։

Լիճը ականավոր տեղաբնիկ նկարիչ Լինդա Սիդդիկ Նապալտջարիի[9] ծննդավայրն է և այն տարածքը, որտեղ մեծացել է նկարիչ Ռոնի Տյամպիտջինպան[10]։

Անվանակիցներ

Հյուսիսային տարածքի բնակավայրերից մեկը 2007 թվականին ստացել է Մակքայ լիճ անունը ի պատիվ Մակքայ լճի, որի սահմաններում էլ գտնվում լիճը[11]։

Մակքայ Լակուսը, Սատուրնի Տիտան արբանյակի լճերից մեկն է, որը կոչվել է Մակքայ լճի անունով[12]։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակքայ լիճ» հոդվածին։