Մակոտո Կոբայաշի

Մակոտո Կոբայաշի (ճապ.՝ 小林 誠, ապրիլի 7, 1944(1944-04-07)[1][2], Նագոյա, Ճապոնիա), ճապոնացի ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում։ 2008 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է համատեղ Տոշիհիդե Մասկավայի հետ, «խախտված սիմետրիայի հայտնաբերման համար, որը կանխատեսել է քվարկերի առնվազն երեք ընտանիքների գոյությունը բնաությունում»։ Այդ տարվա մրցանակի մյուս կեսը ստացել է Յոիչիրո Նամբուն, այլ հայտնագործության համար[7]։

Մակոտո Կոբայաշի
小林 誠
Ծնվել էապրիլի 7, 1944(1944-04-07)[1][2] (80 տարեկան)
Նագոյա, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունֆիզիկոս-տեսաբան և ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Նագոյայի համալսարան, Կիոտոյի համալսարան և High Energy Accelerator Research Organization?
Գործունեության ոլորտտարրական մասնիկների ֆիզիկա
ԱնդամակցությունՃապոնական ակադեմիա
Ալմա մատերՆագոյայի համալսարան
Տիրապետում է լեզուներինճապոներեն
Գիտական ղեկավարՍյոիտի Սակատա
Պարգևներ
 Makoto Kobayashi Վիքիպահեստում

Հանդիսանում է հայտնի «CP-սիմետրիայի խախտում» հոդվածի համահեղինակ (1973)[8], որը նա գրել է Տոշիհիդե Մասկավայի հետ, 2007 թվականի դրությամբ հոդվածը երրորդն էր նրան հղումների թվով բարձր էներգիայի ֆիզիկայի բնագավառում[9]։ Այս աշխատությունում դուրս է բերվում Կիբոբոյի-Կոբայաշիի-Մասկավայի մատրիցան, որը բացահայտում է քվարկերի խառնման պարամետրները։

Հոդվածում առաջ քաշված վարկածը հիմնավորել է քվարկերի երրորդ սերնդի գոյությունը, որը հիմնավորվել է փորձով չորս տարի անց b-քվարկի հայտանբերումով։

Կենսագրություն

Ավարտել է Նագոյայի համալսարանը, և ապա այնտեղ պաշտպանել է դոկտորական դիսերտացիան 1972 թվականի մարտին։ 1972 թվականից սկսած աշխատել է Կիոտոյի համալսարանում, իսկ 1979 թվականից Բարձր էներգիայի ֆիզիկայի ազգային լաբորատորիայում։ 2003 թվականից հանդիսանում է Մասնիկների և միջուկի հետազոտությունների ինստիտուտի տնօրեն։ 2006 թվականի հունիսիսց անցել է թոշակի։

Ստացել է բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակներ[10]։

Մակոտո Կոբայաշին երկու անգամ ամուսնացել է և ունի երկու երեխա։ 1975 թվականին ամուսնացել է Սատիկո Էնոմոտոյի հետ, և 1977 թվականին նրանց մոտ ծնվել է Դզյունիտիրո որդին։ Կնոջ մահից հետո 1990 թվականին նա ամուսնացել է Էմիկո Նակայամեյի հետ, նրանց դստեր անունն է Յուկո[11]։

Премии и награды

  • 1979 — Նիսինայի հիշատակի մրցանակ
  • 1985 — Ճապոնական գիտությունների ակադեմիայի մրցանակ
  • 1985 — Սակուրայի մրցանակ
  • 1994 — Ասախի մրցանակ
  • 1995 — «Թյունիթի» թերթի մրցանակ
  • 2007 — Մասնիկների ֆիզիկայի բնագավառում մրցանակ
  • 2008 — Մշակույթի շքանշան
  • 2008 — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակոտո Կոբայաշի» հոդվածին։