Մակեդոներենի այբուբեն

Մակեդոներենի այբուբեն (մակեդոներեն՝ Македонска азбука, Makedonska azbuka), ժամանակակից մակեդոներենում գործածվող այբուբեն, որ ստեղծվել է 1944 թվականին, հաստատվել 1945 թվականին և այդ ժամանակից ի վեր չի փոփոխվել։ Մակեդոներենի այբուբենում, ինչպես սերբերենի այբուբենում, բացակայում են Ё, Й, Щ, Ъ, Ы, Ь, Э, Ю, Я տառերը, սակայն կան յոթ այլ տառեր։

Մակեդոներենի այբուբեն
Տեսակկիրիլական այբուբեններ
Լեզուներմակեդոներեն
Կազմված է31 տառ
Ստեղծվել է1944 թ.
 Macedonian alphabet Վիքիպահեստում

Ժամանակակից մակեդոներենի այբուբենը կազմված է 31 տառից.

А аБ бВ вГ гД дЃ ѓЕ е
Ж жЗ зИ иЅ ѕЈ јК кЛ л
Љ љМ мН нЊ њО оП пР р
С сТ тЌ ќУ уФ фХ хЦ ц
Ч чЏ џШ ш

А, Б, В, Г, Д, Ж, З, К, М, Н, О, П, Р, С, Т, У, Ф, Х, Ц, Ш տառերն արտասանվում են ռուսերեն համապատասխան տառերի նման։

Е տառն արտասանվում է Է։

J տառն արտասանվում է Յ։

Ч տառն արտասանվում է մի քիչ կոշտ, քան ռուսերեն համապատասխան տառը։

S և Џ տառերը նշանակում են Ձ (ʣ) և Ջ (ʤ) կիսաշփականները, որոնք հանդիսանում են Ց և Չ հնչյուների ձայնեղ տարբերակները։

Л տառը И, Е և J տառերից առաջ արտասանվում է որպես [lj], ինչպես լատիներենում, գերմաներենում ու լեհերենում։ Այդպես է կարդացվոււմ նաև մյուս դիրքերում (ոչ И, Е, J տառերից առաջ) գործածվող Љ տառը։ Առօրյա խոսակցական լեզվում Љ կարող է արտասանվել սերբերեն Љ տառի նման։

Њ տառն արտասանվում է որպես փափուկ [nj

Ѓ և Ќ տառերը (սերբերենի համաբանությամբ) նշանակում են ձայնեղ ու խուլ հնչյուններ։

Շեշտված è, ѝ և ô տառերն գրության մեջ գործածվում են համանուների տարբերակման համար, սակայն այբուբենում առանձին տառերով չեն նշանակվում։

Մակեդոնական սփյուռքում գործածվում է նաև լատինիցան, որ նման է խորվաթական գաևիցային։ Մասնավորապես լատինատառ է տպագրվում Գերմանիայում հրատարակվող «Večer plus» թերթի մի մասը։ Երբեմն լատինատառ այբուբենն օգտագործվում է համացանցում, փողոցների ցուցանակներում, ճանապարհային նշաններում, պիտակների վրա և այլն։

Կիրիլիցայի ու լատինիցայի համապատասխան տառերը.

ԿիրիլիցաԼատինիցաԿիրիլիցաԼատինիցաԿիրիլիցաԼատինիցաԿիրիլիցաԼատինիցա
А аA aЗ зZ zН нN nУ уU u
Б бB bЅ ѕDz dzЊ њNj njФ фF f
В вV vИ иI iО оO oХ хH h
Г гG gЈ јJ jП пP pЦ цC c
Д дD dК кK kР рR rЧ чČ č
Ѓ ѓǴ ǵЛ лL lС сS sЏ џDž dž
Е еE eЉ љLj ljТ тT tШ шŠ š
Ж жŽ žМ мM mЌ ќḰ ḱ

Արտաքին հղումներ