Մածկիչ

Մածկիչ (ռուս.՝ Шпа́тель, անգլ.՝ Spatula, գերմ.՝ Spatel), ռետինե, փայտե, պլաստմասսե, ապակյա կամ պողպատյա թիթեղ բռնակով[1]։ Այն օգտագործվում է նյութերը խառնելու, տարածելու և վերցնելու համար[2], այդ թվում` մթերք, թմրանյութեր, գիպս և ներկեր։ Անգլերենում «spatula» հասկացությունն օգտագործվում է 1525 թվականից[3]։

Խոհանոցային մածկիչ

Կառուցվածք

Մածկիչը սովորաբար կարճ է լինում և ունենում է մինչև 8 դյույմ երկարություն։

Կիրառության ոլորտներ

  • Հարդարման աշխատանքներ
  • Գեղանկարչություն
    • ներկերի մաքրում,
    • գույների խառնում,
    • նախնական ներկում։
  • Բժշկություն և կենսաբանություն
    • լեզվի հիմքի ֆիքսում ըմպանի բուժզննման դեպքում,
    • նյութերի հավաքում, նստվածքի մաքրում (լաբորատոր պրակտիկայում)։
  • Խոհանոց
    • Խոհանոցում մածկիչ է համարվում այն սպասքը, որը համապատասխանում է վերոնշյալ բովանդակությանը։ Այն կարող է օգտագործվել պատրաստելու ընթացքում մթերքը վերցնելու և հարելու ժամանակ, օրինակ` բլիթներ կամ ֆիլե պատրաստելիս։

Դրանք սովորաբար պատրաստվում են պլաստմասսայից փայտե կամ պլաստմասսե բռնակով[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ