Մադլեն Շարաֆյան

Մադլեն «Մեդդի» Շարաֆյան (անգլ.՝ Madeline 'Maddie' Sharafian, փետրվարի 1, 1993(1993-02-01)), հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ-անիմատոր և մուլտիպլիկացիայի ռեժիսոր[1]։ Առաջադրվել է Օսկարի «Լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգում։ «Էննի» մրցանակի կրկնակի նոմինանտ։

Մադլեն Շարաֆյան
Ծննդյան թիվ՝փետրվարի 1, 1993(1993-02-01) (31 տարեկան)
IMDb։ID 6461347

Երեք տարի սովորել է Կալիֆոռնիայի արվեստի ինստիտուտում։ Եղել է «Ողջ ճշմարտությունը արջերի մասին» մուլտսերիալի նկարիչներից մեկը։ Ներկայումս աշխատում է Փիքսարի հետ։ Մեդդիին հայտնիություն է բերել «Օմլեթ» կարճամետրաժ մուլտֆիլմը, որը իր տիրոջը ճաշ պատրաստելով ուրախացնել փորձող շան մասին է։ 2020 թվականին թողարկվել է իր նոր նախագիծը՝ «Իմ երազանքների Նորան», որը քննադատների կողմից ստացել է բավականին դրական արձագանքներ[2][3][4]։ Դրա պրեմիերան կայացել է դեկտեմբերի 25-ին «Հոգի» մուլտֆիլմի հետ Disney+-ով[5][6]։

Ազատ ժամանակ Շարաֆյանը նախընտրում է ուսումնասիրել խոհարարական ու արվեստի մասին գրքեր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ