Մագոմեդ Օզդոև

ռուս ֆուտբոլիստ

Մագոմեդ Մուստաֆայիչ Օզդոև (ռուս.՝ Магоме́д Мустафа́евич Оздо́ев , նոյեմբերի 5, 1992(1992-11-05)[1], Գրոզնի, Ռուսաստան[2]), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։

Մագոմեդ Օզդոև
ԱզգությունըԻնգուշներ
Քաղաքացիությունը Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 5, 1992(1992-11-05)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԳրոզնի, Ռուսաստան
Հասակ184 սանտիմետր
Քաշ78 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան
Պատանեկան կարիերա
2007Ռուսաստան Անգուշտ
2008Ռուսաստան Թերեք
2009Ուկրաինա Դինամո (Կիև)
2010Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2010—2015Ռուսաստան Լոկոմոտիվ (Մոսկվա)56 (3)
2014—2015 Ռուսաստան Ռուբին29 (6)
2015—2017Ռուսաստան Ռուբին58 (3)
2017 Ռուսաստան Թերեք6 (0)
2018—մ.հ.Ռուսաստան Զենիթ (ՍՊ)50 (3)
Ազգային հավաքական
2008—2009Ռուսաստան Ռուսաստան (մինչև 17)13 (5)
2009—2010Ռուսաստան Ռուսաստան (մինչև 18)2 (0)
2010—2011Ռուսաստան Ռուսաստան (մինչև 19)7 (1)
2011—2012Ռուսաստան Ռուսաստան (մինչև 21)5 (0)
2014—մ.հ.Ռուսաստան Ռուսաստան21 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 23.08.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 20.11.2019

Կենսագրություն

Ակումբային կարիերա

Իր կարիերան սկսել է սիրողական ֆուտբոլային լիգայում՝ «Անգուշտ» ակումբի կազմում։

15 տարեկանում տեղափոխվել է «Թերեքի» երիտասարդական կազմ։ Մեկ տարի անց՝ 2009 թվականին, Կիևի «Դինամոյի» երիտասարդական թիմի մարզիչների կողմից հրավիրվել էր փորձաշրջան անցնելու։ Օզդոևին հետաքրքրել է գերմանական «Շալկե 04»-ը, որի հիմնական կազմ մտնելուն նրան խանգարել են միայն տարիքային սահմանափակումները։

Օզդոևը «Ռուբինի» կազմում

2010 թվականի փետրվարի 4-ին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ Թիմի հիմնական կազմում նորամուտը կատարել է հուլիսի 10-ին «Անժիի» դեմ խաղում՝ 87-րդ րոպեին փոխարինելով Դմիտրի Տորբինսկուն[3]։ 2011 թվականի ապրիլի 17-ին առաջին գոլն է խփել «Լոկոմոտիվի» կազմում Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» դարպասը (1։ 0)[4]։ Այդ խաղում կիսապաշտպանը փոխարինման է դուրս եկել 74-րդ րոպեին և արդյունավետ հարված է իրացրել հեռավորությունից։ 2011 թվականի սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2015 թվականը։ 2011 թվականի արդյունքներով առաջադրվել է Ռուսաստանի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի կոչմանը և 141 միավորով զբաղեցրել երկրորդ տեղը։

Հերթական մարզչական վերադասավորումից հետո դադարել է հայտնվել մեկնարկային կազմում։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է երեք կարճ հանդիպումներ՝ աչքի ընկնելով ևս մեկ գոլով։ Մրցաշրջանի երկրորդ կեսին նրան տեղափոխել են երիտասարդական թիմ։ 2013 թվականի ամռանը ռուսական ԶԼՄ-ները սկսել են խոսել Օզդոևի հնարավոր տեղափոխության մասին ԲԿՄԱ[5]։ Սակայն նա հայտարարել է, որ պատրաստ է հանդես գալ մեկնարկային կազմում Լեոնիդ Կուչուկի ղեկավարությամբ։ Սակայն բելառուս մասնագետը նաև չի վստահել երիտասարդ ֆուտբոլիստին։ Մրցաշրջանի ընթացքում անցկացրած 13 հանդիպումներից հետո Օզդոևը հայտարարել է, որ ցանկանում է հեռանալ «Լոկոմոտիվից»[6]։

2014 թվականի հուլիսի 14-ին վարձավճարով տեղափոխվել է «Ռուբին»[7]։ Նոր թիմում առաջին գոլը խփել է 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ խաղում (2:0)։ 2014/15 մրցաշրջանում եղել է «Ռուբինի» առանցքային ֆուտբոլիստ՝ անցկացված 30 խաղից մասնակցելով 29-ին, խփել է վեց գոլ և կրկին հրավիրվել է Ռուսաստանի հավաքական։ 2014 թվականի դեկտեմբերին «Լոկոմոտիվի» նախագահ Օլգա Սմորոդսկայան հայտարարել է Օզդոևի վաճառքի շուրջ տարվող բանակցությունների մասին[8]։ 2015 թվականի հունվարի 2-ին Օզդոևը դարձել է «Ռուբինի» լիարժեք խաղացող, ընդ որում նոր պայմանագիրը պետք է ուժի մեջ մտներ միայն տարեվերջին[9]:Այսպիսով, ֆուտբոլիստը պետք է «Ռուբին» տեղափոխվեր անվճար հիմունքներով։ Մրցաշրջանի վերջնամասում չորս հանդիպումներում խփել է երեք գոլ և «Ռուբինին» օգնել է զբաղեցնել 5-րդ տեղը մրցաշարային աղյուսակում։ Մոսկվայի «Դինամոյի» որակազրկման շնորհիվ «Ռուբինը» հայտնվել է Եվրոպայի լիգայում։ Ամռանը Օզդոևը հետաքրքրվում էր Մոսկվայի «Սպարտակով», սակայն կազանյան ակումբը բացառել է իր հենակետայինի վաճառքի տարբերակը[10]։ 2015/16 մրցաշրջանի մեկնարկին իր 100-րդ հանդիպումն է անցկացրել Պրեմյեր լիգայում։

2017 թվականի փետրվարի 13-ին վարձավճարով տեղափոխվել է «Թերեք»՝ անցկացնելով 6 հանդիպում[11]։

2018 թվականի փետրվարի 15-ին 4,5 տարվա պայմանագիր է կնքել Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ[12]։

Կարիերան հավաքականում

Հավաքականում՝ Ադրբեջանի դեմ խաղում

Օզդոևը Եվրոպայի 2012 թվականի առաջնությանը մասնակցելու թեկնածուներից մեկն էր, սակայն չի հայտավորվել դիրքերում հավասարակշռություն ունենալու անհրաժեշտության պատճառով[13]։ Մյուս պատճառն էլ այն էր, որ հավաքականում նա դիտվում էր որպես հենակետայինի դիրքում հանդես եկող Դենիսովի փոխարինող, սակայն «Լոկոմոտիվում» նա միշտ չէ, որ խաղացել է իր դիրքում, արդյունքում ազդել է հենակետային դիրքում փորձի պակասի վրա։ Դենիսովի դիրքի որոշումը մնացել է հավաքականում միակը, քանի որ որոշակի տարբերակների դեպքում նրան կարող էր փոխարինել Շիրոկովը[14]։ «Լոկոմոտիվի» մեկնարկային կազմում տեղը կորցնելուց հետո դադարել է ընդգրկվել նաև հավաքականի կազմում։

Հավաքականում նորամուտը կատարել է 2014 թվականի աշնանը Ադրբեջանի դեմ ընկերական խաղում, երբ հավաքականի մարզիչն էր Ֆաբիո Կապելոն։

Հավաքականի կազմում առաջին և հաղթական գոլը խփել է 2016 թվականի նոյեմբերի 15-ին Ռումինիայի դեմ խաղում՝ աչքի ընկնելով ավելացված ժամանակի վերջին րոպեին (1:0)[15]։ Օզդոևը երկրորդ գոլը խփել է 2019 թվականի հոկտեմբերի 10-ին Շոտլանդիայի դեմ տնային խաղում (4:0)[16]:Երեք օր անց աչքի է ընկել Կիպրոսի հետ մրցապայքարում (5:0)[17]։

Անձնական կյանք

Օզդոևը հայրենական մեծ պատերազմի մասնակից, Ռուսաստանի Դաշնության հերոս (1995), օդաչու Մուրադ Ահմեդի թոռն է[18] (1922-1999):

Ազգությամբ ինգուշ է[19]։ Ծնվել է Գրոզնիում, սակայն պատերազմի արդյունքում ընտանիքը տեղափոխվել է Ինգուշեթիա[20]։ Ամուսնացած է թաթար մոդել Մարգարիտա Մուսլիմովայի հետ։ 2015 թվականի սեպտեմբերի 2-ին ծնվել է նրա որդին՝ Թեմուրը[21][22]։ 2018 թվականի փետրվարի 19-ին ծնվել է նրա աղջիկը՝ Աիշան[22]։

Վիճակագրություն

Ակումբային

2020 թվականի օգոստոսի 23-ի դրությամբ
ԵլույթներԼիգաԳավաթներԵվրագավաթներԱյլԸնդհանուր
ԱկումբԼիգաՄրցաշրջանԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լոկոմոտիվ (Մոսկվա)Պրեմիեր Լիգա201030100040
2011/123012070391
2012/1310110111
2013/1413110141
Ընդհանուր5635070683
ՌուբինՊրեմիեր Լիգա 2014/1529630326
2015/1629200100392
2016/1710020120
2017/1819120211
Ընդհանուր879701001049
ԹերեքՊրեմիեր Լիգա 2016/17600060
Ընդհանուր60000060
Զենիթ (ՍՊ)Պրեմիեր Լիգա2017/1840000040
2018/191602071251
2019/20263306110364
2020/214000001151
Ընդհանուր5035013221706
Ամբողջ կարիերա199151703022124818

Հավաքականում

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ
ՌուսաստանՏարիԱԱ որակավորման խաղերԱԱ եզրափակչի խաղերԵԱ որակավորման խաղերԵԱ եզրափակչի խաղերԸնկերական խաղերԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
2014000020002040
2015000000002020
2016000000004141
2017000000002020
2019000092000092
Ընդհանուր կարիերայում000011200101213

Ընդհանուր պաշտոնական խաղերում՝ 21 խաղ; 3 գոլ, 15 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 2 պարտություն[23]։

Ձեռքբերումներ

Թիմային

«Լոկոմոտիվ» (Մոսկվա)
«Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ)
  • Ռուսաստանի առաջնության հաղթող (2) - 2018/19, 2019/20
  • Ռուսաստանի գավաթի դափնեկիր - 2019/20
  • Ռուսասատանի սուպերգավաթի դափնեկիր - 2020

Անձնական

  • Ընդգրկվել է Ռուսաստանի առաջնության 33 լավագույն ֆուտբոլիստների ցանկում (1) - № 3 — 2018/19

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագոմեդ Օզդոև» հոդվածին։