Մագնուս Մանսկե

Մագնուս Մանսկե (գերմ.՝ Magnus Manske, մայիսի 24, 1974(1974-05-24)[1], Քյոլն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]), Քեմբրիջի Սենգեր ինստիտուտի ավագ գիտաշխատող[5][6] և MediaWiki-ի առաջին տարբերակի ծրագրավորողներից մեկը[7]։

Մագնուս Մանսկե
գերմ.՝ Magnus Manske
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1974(1974-05-24)[1] (50 տարեկան)
ԾննդավայրՔյոլն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[2]
Քաղաքացիություն Գերմանիա[2]
ԿրթությունԿյոլնի համալսարան (2006)[3] և Hölderlin Gymnasium? (1993)
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերAlles über Wikipedia und die Menschen hinter der größten Enzyklopädie der Welt?, SourceMD?, QuickStatements?, ՄեդիաՎիքի, WikiShootMe? և Reasonator?
Մասնագիտությունծրագրավորող, կենսաքիմիկոս, bioinformatician, համակարգչային գիտնական, վիքիմեդիստ և կենսաբան
ԱշխատավայրWellcome Sanger Institute?[4]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmagnusmanske.de
 Magnus Manske Վիքիպահեստում

Կենսագրություն

Մագնուս Մանսկեն Քյոլնի համալսարանում ուսումնասիրել է կենսաքիմիա։ 2006 թվականին համալսարանն ավարտել է փիլիսոփայության դոկտորի կոչումով։

Մագնուսը 2007 թվականից աշխատում է Սենգեր ինստիտուտում[5], սակայն շարունակում է զարգացնել Վիքիպեդիայի և Վիքիդատայի գործիքները[8][9]։

2012 թվականին եղել է Nature անգլիական գիտական շաբաթագրի հոդվածների համահեղինակ։ Հոդվածները վերաբերում էին մալարիայի դեմ պայքարին[10][11]։

Բացի այդ հոդվածների, Մագնուս այլ հոդվածների հեղինակ կամ համահեղինակ է[12][13][14][15][16][17]։

MediaWiki

Լինելով ուսանող, Մագնուս Մանսկեն այն առաջին խմբագիրներից էր, ով իր ներդրումն ունեցավ Նուպեդիայում (Վիքիպեդիայի նախորդը)։ Բայց դրա սահմանակփակ լինելու պատճառով մշակել է UseModWiki-ի Perl-վիքիշարժիչի PHP-փոխարինիչ, որը կոչվել է Phase II[18][19][20][21][22][23], իսկ ավելի ուշ կատարելագործում է Lee Daniel Crocker-ը, որը հետագայում վերանվանում է MediaWiki:

Մագնուս Մանսկեի տարբերակով հայտնվել են անվանատարածքներ և սպասակրող էջեր (ներառյալ հսկացանկը և մասնակցի ներդրումները)[24][25]։

Մրցանակներ

2002 թվականի հունվար 25-ին, երբ Անգլերեն Վիքիպեդիան տեղափոխվեց Phase II, այդ օրը հռչակվեց Մագնուս Մանսկեի օր[26]։

Համարվում է Գերմաներեն Վիքիպեդիայի առաջին հոդվածի ստեղծողը, որը գրվել է 2001 թվականի մայիսին և պատմում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի մասին[27][28][29][30][31]։

2010 թվականին Մագնուս Մանսկեն ճանաչվել է MediaWiki-ի հիմնական մշակողներից մեկը և պարգևատրվել Stug Award մրցանակով[32]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մագնուս Մանսկե» հոդվածին։