Քանի որ արբանյակը փոքր է և ունի մուգ մակերևույթ, այն չի նկատվել Վոյաջեր-2 կայանի կատարած լուսանկարներում 1986 թվականի Ուրանի մոտով անցման ժամանակ։ Այնուամենայնիվ, այն ավելի պայծառ է քան Պերդիտան, որը նկատվել էր Վոյաջերի կատարած լուսանկարների վրա 1997 թվականին։ Սա ստիպեց գիտնականներին կրկին վերազննել լուսանկարները, որի արդյունքւոմ էլ հայտնաբերվեց արբանյակը[2]։
Մաբի ճշգրիտ չափերը հայտնի չեն, և եթե այն ունի նույն մակերևույթի գույն, ինչպես Պակը, նրա տրամագիծը կարող է լինել 24 կմ։ Մյուս կողմից եթե այն նման է մյուս հարևան արբանյակին՝ Միրանդային, ապա այն կարող է լինել նույնիսկ ավելի փոքր քան Կուպիդոնը և կարող է համեմատվել ամենափոքր արտաքին արբանյակների հետ[2]։
Մաբը ենթարկվում է հղոր գրավիտացիոն հուզումների, այս հուզումների իրական աղբյուրը դեռևս պարզ չէ, սակայն ենթադրվում է որ դա հարևան արբանյակներից մեկն է[2]։
Մաբը պտտվում է Ուրանի շուրջ նույն հեռավորության վրա, ինչպես և μօղակը (նախկին անվանումը R/2003 U 1)։ Արբանյակը շատ մոտ է օղակի ձևավորման չափերին, քանի-որ մեծ արբանյակները ձգում են իրենց օղակի մասնիկներին, իսկ փոքրերը չունեն բավարար գրավիտացիոն ուժ դա անելու համար, և հակառակը տարբեր մանր մարմինների հետ բախվելու արդյունքում արտանետում են մասնիկներ[5]։