ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակաբանություն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի (մարդու իմունանբավարարության վիրուս և ձեռքբերովի իմունանբավարարության համախտանիշ) Համաճարակը սկսվել է 1981 թվականին և դեռևս շարունակում է լինել համաշխարհային հանրային առողջապահության գլխավոր խնդիրներից[3][4][5]։ Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների՝ 2021 թվականի դրությամբ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը մոտավորապես 40.1 միլիոն մարդու մահվան պատճառ է եղել, իսկ 38.4 միլիոնը աշխարհի մակարդակով վարակված են[3]։ Այս 38.4 միլիոն մարդկանց 75%-ը ներկայումս ստանում են հակառետրովիրոյսային թերապիա[6]։ 2018 թվականին արձանագրվել է 770,000 մահ՝ պայմանավորված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, իսկ 2020 թվականին մահերի թիվը 680,000 էր[3]։ Հիվանդության համաշխարհային բեռի (ՀՀԲ)՝ 2015 թվականին արված ուսումնասիրության գնահատականներով՝ ՄԻԱՎ-ի վարակման առավելագույն դեպքերն աշխարհի մակարդակով 1997 թվականին էր արձանագրվել՝ տարեկան 3.3 միլիոն դեպքերով։ Համատարած կերպով դեպքերի թիվն արագորեն անկում ապրեց 1997-ից 2005 թվականների ընթացքում՝ հասնելով տարեկան մինչև մոտավորապես 2.6 միլիոնի[7]։ ՄԻԱՎ-ի արձանագրած դեպքերը շարունակել են անկում ապրել տարեց տարի՝ 2010-ից 2020 թվականների ընթացքում նվազելով 23%-ով, ընդ որում՝ գերակշիռ առաջընթաց արձանագրվել է Արևելյան Աֆրիկայում և Հարավային Աֆրիկայում[8]։ 2020 թվականի տվյալներով՝ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման տարեկան մոտավորապես 1.5 միլիոն նոր դեպք է արձանագրվում[9]։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակ
HIV/AIDS Epidemic

ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի տարածվածություն, 2009 թվական
ՀիվանդությունՄԻԱՎ/ՁԻԱՀ
Վիրուսի շտամՄԻԱՎ
ՕջախԿենտրոնական Աֆրիկա
ՏեղագրությունԱշխարհ
Առաջին բռնկում1981 թվականի հունիսի 5[1]
Բռնկման ամսաթիվ
Վիճակագրական տվյալներ
Դեպքերի քանակ64․4 միլիոնից 113 միլիոն[2]
Ապաքինվածներչկան տվյալներ
Մահվան ելքովմահվան 40․1 միլիոն ընդհանուր դեպք (2021 թվական)[2]
Պորտալ «Բժշկություն»
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արդյունքում ձեռք բերած անաշխատունակությամբ պայմանավորված կյանքի տևողությունը յուրաքանչյուր 100,000 բնակչի հաշվով, 2002 թվական

Համաձայն Առողջության համաշխարհային կազմակերպության՝ 2018 թվականին ՄԻԱՎ-ի տարածվածությունը Աֆրիկա մայրցամաքում 1.1 միլիոն մարդ էր գնահատվում[10]։ Աշխարհում ՄԻԱՎ-ով վարակվածության դեպքերի երկու երրորդը հանդիպում են Աֆրիկայի տարածաշրջանում[10]։ Մերձսահարային Աֆրիկան ՄԻԱՎ-ից ամենատուժած տարածաշրջանն է։ 2018 թվականին ՄԻԱՎ-ով վարակվելու նոր դեպքերի 61%-ը հանդիպել են այս տարածաշրջանում[11], իսկ 2020 թվականի տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ դրական մարդկանց ավելի քան երկու երրորդն ապրում են Աֆրիկայում։ ՄԻԱՎ-ի տարածման արագություններն այս տարածաշրջանում, այնուամենայնիվ, նվազել են։ 2010-ից 2020 թվականներին, արևելյան և հարավային Աֆրիկայում ՄԻԱՎ-ի նոր դեպքերը կրճատվել են 38%-ով[8]։ Ամեն դեպքում, Հարավային Աֆրիկան, համեմատած աշխարհում ցանկաված այլ երկրի հետ, ունի ՄԻԱՎ-ով վարակված ամենամեծաթիվ բնակչությունը՝ 8.45 միլիոն[12], այսինքն՝ ըստ 2022 թվականի տվյալների՝ բնակչության 13.9%-ը[13]։ 2022 թվականի դրությամբ՝ մեծահասակների շրջանում ՄԻԱՎ-ի տարածվածության արագությունը գանահատված է 6.2%: 2011 UNAIDS World Aids Day զեկույցի համեմատ՝ արձանագրված է 1.2% աճ[14][15]։

Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ՄԻԱՎ դրական մարդկանց մեծամասնությունն ունի բուժման հասանելիություն, որի արդյունքում՝ ապրում են երկար և առողջ կյանք[16]։ 2020 թվականի դրությամբ՝ այս տարածաշրջանում ապրող ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց 88%-ը տեղյակ է իրենց կարգավիճակի մասին, և 67%-ն արդեն ճնշել են վիրուսի քանակներն իրենց օրգանիզմում[16]։ 2019 թվականին ԱՄՆ-ում մոտավորապես 1.2 միլիոն մարդ ուներ ՄԻԱՎ, որից 13%-ը տեղյակ չէր, որ վարակակիր են[17]։ 2016 թվականին Կանադայում գրանցվել է ՄԻԱՎ-ի 63,110 դեպք[18][19]։ 2020 թվականին Միացյալ Թագավորությունում 106,890 մարդ էր ապրում ՄԻԱՎ-ով, որից 614-ը մահացել են (հատկանշական է, որ մահվան դեպքերից 99-ը պայմանավորված էին COVID-19 վիրուսի կոմորբիդության հետ)[20]։ 2020 թվականի տվյալների համաձայն՝ Ավստրալիայում արձանագրվել է 29,090 դեպք[21]։

Աշխարհում ՄԻԱՎ-ն անհավասարապես է ազդում բնակչությունների որոշ կոնկրետ խմբերի (մարմնավաճառների ու իրենց այցելուների, տղամարդկանց, ովքեր սեռական հարաբերություն են ունենում այլ տղամարդկանց հետ, թմրանյութեր ներարկվող մարդկանց, և տրանսգենդեր մարդկանց) ու իրենց զուգընկերների վրա։ Այս խմբերը ՄԻԱՎ-ով վարակվածության առումով աշխարհում ամբողջ դեպքերի 65%-ն են կազմում, և Մերձսահարյան Աֆրիկայից դուրս արձանագրվող դեպքերի 93%-ը[9]։ Արևմտյան Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում ՄԻԱՎ-ի դեպքերի համարյա երկու երրորդը կազմում են այն տղամարդիկ, ովքեր սեռական կապի մեջ են այլ տղամարդկանց հետ[16]։

Պայմանավորված գենդերային անհավասարությամբ և սեռով պայմանավորված բռնությամբ՝ կանայք ավելի շատ են ենթարկվում վիրուսով վարակմանը, քան տղամարդիկ[16]։ Մերձսահարյան Աֆրիկայում վարակված նոր դեպքերի 63%-ը կանայք են, որից երիտասարդ աղջիկների շրջանում (15-ից 24 տարեկան) կրկնակի ավելի հավանական է հայտնաբերվի ՄԻԱՎ, քան տարիքային նույն խմբին պատկանող տղաների շրջանում[17]։

ՄԻԱՎ-ը ծագել է Կենտրոնական Աֆրիկայում ոչ մարդկային պրիմատներից, և անցել է մարդկանց մի քանի անգամ 19-րդ դարի վերջին և 20 դարասկզբին[20][22][23]։ Իր գենետիկ պատմության վերաբերյալ վարկածներից մեկն այն է, որ ենթադրաբար, ՄԻԱՎ-1-ին պատկանող M խումբը՝ համաճարակ առաջացնող շտամը, ծագել է Կինշասայից՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքից, 1920 թվականին[24][25]։ ՁԻԱՀ-ն առաջին անգամ բացահայտվել է 1981 թվականին, իսկ արդեն 1983 թվականից պարզ էր, որ ՁԻԱՀ-ի առաջացման գլխավոր պատճառը ՄԻԱՎ-ն է[26][27][28]։

ՄԻԱՎ-ի վերաբերյալ համաշխարհային տվյալներ

1981 թվականից ի վեր, երբ առաջին անգամ արձանագրվեց ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպք, վիրուսը շարունակում է մնալ ամենատարածվածներից և աշխարհով մեկ մահացու համաճարակներ պատճառողներից։ Հիվանդության վերահսկման կենտրոնը (ՀՎՀ) (անգլ.՝ The Center for Disease Control) նշում է, որ ՄԻԱՎ հիվանդությունը շարունակում է առողջապահական լուրջ խնդիր լինել աշխարհի տարբեր հատվածների համար։ 2018 թվականին աշխարհում ՄԻԱՎ-ով վարակման 1.7 միլիոն նոր դեպք է արձանագրվել։ Նույն թվականին մոտավորապես ՄԻԱՎ-ով վարակված 37,9 միլիոն մարդ էր ապրում աշխարհում, որից 24.5 միլիոնը ստանում էին հիվանդության դեմ ուղղված համապատասխան բուժում՝ հակառետրովիրուսային թերապիա (ART): Ի հավելումն սրան՝ 2018 թվականի կոշտ գնահատականներով՝ մոտավորապես 770,000 մարդ է մահացել ՁԻԱՀ-ով պայմանավորված հիվանդություններից[29]։

ՀՎՀ-ն հաղորդում է, որ Մերձսահարային Աֆրիկային նման տարածաշրջաններն աշխարհում ամենաշատն են խոցված ՄԻԱՎ-ից և ՁԻԱՀ-ից, և արձանագրված բոլոր նոր դեպքերի մոտավորապես 61%-ը վերագրվում են այս տարածաշրջանին։ ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի ազդեցությանը վարակված նշանակալի մյուս տարածաշրջաններն են Ասիան, Խաղաղօվկիանոսյան կղզիները, Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, Արևելյան Եվրոպան և Կենտրոնական Ասիան[29]։

Ամբողջ աշխարհում կա ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շուրջ տարածված ստիգմա և խտրականություն։ Համապատասխանաբար, վարակված անհատներն ավելի հակված են ենթարկվելու քննադատության, ոտնձգությունների, բռնի ուժով գործողություններ իրականացնելու հարկադրանքի։ Նրանք հիմնականում գալիս են արվարձանային շրջաններից, որտեղ գումարի, թմրամիջոցների և արտարժույթի այլ տեսակների ապօրինի փոխանակման գործողութնուններում ներգրավվելը բավականին տարածված է[30]։

AVERT-ը՝ 1986 թվականին ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի համար ստեղծված հանգանակությունը, շարունակական ջանքեր է գործադրում՝խնդրին առաջնահերթություն տալու, երևույթը նորմալացնելու և ամենաթարմ տեղեկություններով կիսվելու ուղղությամբ, ինչպես նաև կրթական ծրագրեր է մշակում ՄԻԱՎ-ով և ՁԻԱՀ-ով վարակված անհատների և այն տարածաշրջանների համար, որոնք ամենաշատն են տուժել այս հիվանդությունից։ AVERT-ը մեկնաբանում է, որ խտրականություն և մարդու իրավունքների այլ խախտումներ կարող են տեղի ունենալ առողջապահական հաստատություններում՝ մարդկանց խոչընդոտելով օգտվել առողջապահական ծառայություններից կամ օգտվել որակյալ առողջապահությունից[31]։

Ախտորոշիչ թեստերի հասանելիությունը նույնպես նշանակալի դեր է խաղացել որոշ ազգերի համար՝ համապատասխան արձագանքներ տալու կամ կանխարգելիչ արագացված գործողություններ իրականացնելու ուղղությամբ։ Աշխարհում ՄԻԱՎ դրական մարդկանց մոտավորապես 81%-ը տեղյակ էր իրենց կարգավիճակի մասին 2019 թվականին։ Մնացած 19%-ը (շուրջ 7.1 միլիոն մարդ) դեռ կարիք ունի ախտորոշիչ թեստերի ծառայությունների։ ՄԻԱՎ-ի համար թեստավորումը կարևոր դարպաս է ՄԻԱՎ-ը կանխարգելելու և բուժելու տեսանկյունից[32]։ Ախտորոշիչ թեստավորում կարող են անցնել 13-ից 64 տսրեկան բոլոր անհատները։ ՀՎՀ-ն առաջարկում է, որ ՄԻԱՎ-ի թեստ գոնե մի անգամ անցնեն բոլորը։ ՄԻԱՎ-ի թեստերը, որոնք իրենցից ներկայացնում են հակամարմնային թեստեր, հակածին/հակամարմին թեստեր և NATS (նուկլեինաթթվային թեստ), ունեն ճշտության բարձր մակարդակ[33]։

2019 թվականին ամբողջ աշխարհում գրեթե 38 միլիոն մարդ վարակված էր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, որոնցից 36.2 միլիոնը մեծահասակակներ, իսկ 1.8 միլիոնը՝ 15 տարեկանից փոքրեր[34]։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պայմանավորված մահեր, ՄԻԱՎ-ի դեպքերի հաճախություն, ե ՄԻԱՎ-ի տարածվածությունը համաշխարհային մակարդակով
ՏարիՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով պայմանավորված մահերն աշխարհում[35]ՄԻԱՎ-ով վարակման դեպքերի հաճախությունն աշխարհում[36]ՄԻԱՎ-ով վարակման տարածվածությունն աշխարհում[36]
1990336 3872 100 0008 500 000
1995939 4003 200 00018 600 000
20001 560 0002 900 00026 000 000
20051 830 0002 500 00028 500 000
20101 370 0002 200 00030 800 000
20151 030 0001 900 00034 400 000
2021[37]650 0001 500 00038 400 000

Որոշ երկրների համար պատմական տվյալներ

Աշխարհում ՄԻԱՎ-ի տարածվածությունն ու մահվան գրանցված դեպքերը 1990-ից 2019 թվականների ընթացքում[35]

2001-ից 2014 թվականների ընթացքում աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տրածավածությունը մեծահասակների շրջանում։ Տվյալները վերցված են CIA WORLD FACTBOOK-ից[38]։

Ըստ տարածաշրջանի

Համաճարակը բոլոր տարածաշրջանների համար համազոր չէ, որը նշանակում է, որ կան երկրներ, որոնք ավելի շատ են ենթարկվում համաճարակին, քան մյուսները։ Անգամ երկրի մակարդակով՝ վարակվածության առումով շրջանների և բնակչության կոնկրետ խմբերի միջև կան ակնհայտ տարբերություններ։ Ներկայումս ՄԻԱՎ-ի տարածման տեմպերը նվազել են (2010-ից 2020 թվականների ընթացքում արձանագրվել է դեպքերի 23%-անոց անկում), սակայն դեռ կան երկրներ, որտեղ հիվանդացության մակարդակը գնալով աճում է[8]։ Մերձսահարային Աֆրիկան ամենաշատ տուժած աշխարհամասն է այս առումով, որտեղ թիրախային համապատասխան միջամտություններն, այնուամենայնիվ, դրական են ազդում վիրուսի տարածման կանխարգելման դեմ[16]։ Չնայած նրան, որ Ասիայում և Խաղաղօվկիանոսյան կղզիներում ՄԻԱՎ-ի դեպքերը նշանակալիորեն կրճատվել են, այնուամենայնիվ Ֆիլիպիններում և Պակիստանում վերջինիս թվերը շարունակ աճում են[16]։ 2010-ից 2020 թվականների ընթացքում ՄԻԱՎ-ով վարակման դեպքերը Լատինական Ամերիկայում աճել են 21%-ով, Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում՝ 22%-ով, իսկ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Աֆրիկայում՝ 72%-ով[8]։

2005 թվականից ի վեր ՄԻԱՎ-ով պայմանավորված մահվան դեպքերը շարունակաբար նվազել են, որը պայմանավորված է հակառետրովիրուսային թերապիայի հասանելիության մեծացման հետ[36]։

2020/2021 թվականների՝ ՄԻԱՎ-ի տվյալներն ըստ տարածաշրջանների[17][36]
ՏարածաշրջանՄԻԱՎ դրական մարդիկ, 2020 թվական (մեծահասակներ և երեխաներ)ՄԻԱՎ դրական մարդիկ, 2021 թվական (մեծահասակներ և երեխաներ)[36]Տարածվածությունը մեծահասակների շրջանում 2021 թվական (%)[36]

Տարիքային խումբ, 15-49

Վարակի նոր դեպքեր, 2020 թվական (յուրաքանչյուր տարի)ՄԻԱՎ-ի հանդիպման հաճախությունը մեծահասակների շրջանում, 2021 թվական[36]

(յուրաքանչյոր 1000 մարդու հաշվով)

ՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան դեպքեր, 2020 թվականՁԻԱՀ-ով պայմանավորված մահվան դեպքեր, 2021 թվական[36]Բուժում ստացող մարդիկՀակառետրովիրուսային թերապիա ստացող մարդիկ (ART), 2021 թվական[36]ART թերապիա ստացող մարդկանց տարածվածություն, 2021 թվական[36]
Արևելյան և հարավային Աֆրիկա20.6 միլիոն20.6 միլիոն6.2670,0002.39310,000280 00016 միլիոն16 200 00078
Ասիա և Խաղաղօվկիանոսյան կղզիներ5.7 միլիոն6 միլիոն0.2280,0000.10140,000140 0003.6 միլիոն4 000 00066
Արևմտյան և կենտրոնական Աֆրիկա4.7 միլիոն5 միլիոն1.3200,0000.46150,000140 0003.5 միլիոն3 900 00078
Լատինական Ամերիկա2.1 միլիոն2.2 միլիոն0.5110,0000.3032,00029 0001.4 միլիոն1 500 00069
Կարիբյան ավազան330 000330 0001.213,0000.576,0005700220,000230 00070
Միջին Արևելք և հյուսիսային Աֆրիկա230 000180 000<0.116,0000.067,900510093,00088 00050
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա1.6 միլիոն1.8 միլիոն1.1140,0001.0035,00044 000870,000930 00051
Արևմտյան և կենտրոնական Եվրոպա, և Հյուսիսային Ամերիկա2.2 միլիոն2.3 միլիոն0.367,0000.1213,00013 0001.9 միլիոն1 900 00085
Ընդհանուր տվյալներ37.6 միլիոն38.4 միլիոն0.71.5 միլիոն0.31690,000650 00027.4 միլիոն28 700 00075
Տարածաշրջանային տվյալներ, 2010 թվական
Աշխարհամաս[39]ՄԻԱՎ-ով վարակվածության տարածման գնահատական
(միլիոն մեծահասակ և երեխա)
Մեծահասակների և երեխաների մահերի գնահատական, 2010 թվականՄեծահասակների շրջանում տարածվածություն (%)
Աշխարհում31.6–35.21.6–1.9 միլիոն0.8%
Մերձսահարային Աֆրիկա21.6–24.11.2 միլիոն5.0%
Հարավային և Հարավարևելյան Ասիա3.6–4.5250,0000.3%
Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա1.3–1.790,0000.9%
Լատինական Ամերիկա1.2–1.767,0000.4%
Հյուսիսային Ամերիկա1–1.920,0000.6%
Արևելյան Ասիա0.58–1.156,0000.1%
Արևմտյան և Կենտրոնական Եվրոպա.77–.939,9000.2%

ՄԻԱՎ-ի վերաբերյալ ուսումնասիրություն և հասարակություն

2001 թվականի հունիսին Միացյալ ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) գումարեց Հատուկ Ընդհանուր Ժողով՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակի դեմ պայքարն ինտենսիվացնելու ուղղությամբ, ինչպես նաև մոբիլիզացնելու ամբողջ ռեսուրսներն այս հիվանդությունը վերացնելու համար։ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակը համարվում էր համաշխարհային ճշգնաժամ[40][41][42]

2001 թվականից ի վեր Ամերիկայի միացյալ նահանգներում ՄԻԱՎ-ի ուղղությամբ լայնածավալ հետազոտություններ են իրականացվել։ Առողջապահության ազգային ինստիտուտը (ԱԱԻ) (անգլ․՝ National Institutes of Health NIH), որը ԱՄՆ Առողջապահության և մարդկային ծառայությունների դեպարտամենտի (անգլ․՝ U.S department of Health and Human Services (HHS)) կողմից ֆինանսավորվող գործակալություն է, էապես բարելավել է բազմաթիվ անհատների առողջությունն ու կյանքի որակը՝ տրամադրելով նպատակաուղղված բուժում։ Մարդու իմունանբավարարության վիրուսը ՁԻԱՀ-ի առաջացման հիմնական նախապայմանն է։ Մինչ օրս վիրուսի դեմ ոչ մի բուժում չկա։ Այնուամենայնիվ, հասանելի են դարձել որոշ դեղամիջոցներ, կրթական ծրագրեր, բժշկական պատշաճ օգնություն և աջակցություն։

ԱԱԻ-ն համակարգվում է ՁԻԱՀ-ի հետազոտությունների գրասենյակի (OAR) կողմից, և այս հետազոտությունն իրականացվել է ԱԱԻ-ի գրեթե բոլոր ինստիտուտների և գիտական կենտրոնների կողմից։ Այլ գործակալություններ, ինչպիսիք են, օրինակ, Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը, նույնպես զգալի ջանքեր են գործադրել՝ տրամադրելու հասանելի նորագույն հետազոտություններն ու բուժումը։

ԱԱԻ-ն պարզել է, որ աշխարհի որոշ հատվածներում ռիսկային վարքագծի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի ձեռքբերման փոխկապակցվածությունը պատճառահետևանքային է։ Թմրամիջոցների պարբերաբար օգտագործումը և դրա հետ կապված ռիսկային վարքագիծը, ինչպիսին է թմրամիջոցների կամ փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալը, ուղղակիորեն կապված են ծայրամասերում ՄԻԱՎ-ի ձեռքբերման ռիսկի հետ։ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը և առողջապահության ազգային այլ ինստիտուտներ աշխատում են մշակել վնասի նվազեցմանն ուղղված հատուկ միջամտությունների, որոնք ներարկային և ոչ ներարկային թմրամիջոց օգտագործողների շրջանում կպակասեցնեն թմրամիջոցների օգտագործմամբ պայմանավորված և սեռական ճանապարհով փոխանցվող ՄԻԱՎ-ի ձեռք բերման ռիսկը[43]։ Շատ կազմակերպություններ համագործակցում են աշխարհով մեկ՝ հասկանալու, ախտորոշելու, բուժելու և պայքարելու այս հիվանդության դեմ։ Հատկանշական է, որ 1998 թվականից ի վեր կոնկրետ միջոցառումների և մշակված կանխարգելիչ ծրագրերի միջոցով ՄԻԱՎ-ի ձեռքբերման և ՁԻԱՀ-ի զարգացման ռիսկը կտրուկ նվազել է 40%-ով[44]։

Չնայած գիտության զարգացմանը, մինչ օրս ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ հասանելի բուժում դեռ չկա։ Այնուամենայնիվ, հակառետրովիրուսային արդիականացված թերապիայի միջոցով հիվանդությունը ճնշելու և շատ անհատների կյանքը բարելավելու հիմնական ջանքերը հանգեցրել են դրական և խոստումնալից արդյունքների, որոնք մի օր կարող են հանգեցնել բուժման։ ԱՄՆ նախագահի արտակարգ իրավիճակների՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագիրը (անգլ․՝ The U.S. President's Emergency Plan for AIDS Relief (PEPFAR)) ԱՄՆ կառավարության ամենաընդլայնուն արձագանքն է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համավարակին։ PEPFAR-ը 2019 ֆինանսական տարում ՄԻԱՎ-ի թեստավորման ծառայություններ է տրամադրել 79,6 միլիոն մարդու, իսկ 2019 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ մոտ 15,7 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների աջակցել է կյանքեր փրկող հակառետրովիրուսային թերապիայի ստացման հարցում[32]։ 2019 թվականի վերջի՝ ամբողջ աշխարհում ՄԻԱՎ-ով վարակված 25,4 միլիոն մարդ (67%) ստանում էր հակառետրովիրուսային թերապիա(ART)։ Դա նշանակում է, որ 12,6 միլիոն մարդ դեռ սպասում է նման հնարավորության։ ՄԻԱՎ-ի բուժման հասանելիությունը առանցքային գործոն է ՁԻԱՀ-ի՝ որպես հանրային առողջության սպառնալիքի, վերացնելու համաշխարհային ջանքերի համար[32]։ Այն անհատներին, ովքեր ոչ միայն տեղյակ են իրենց կարգավիճակի վերաբերյալ, այլև պարբերաբար ստանում են ART թերապիա, խրախուսվում է հետևողական մնալ իրենց բուժմանը, որպեսզի իրենց միջոցով նվազի վարակի տարածումն ու վիրուսակրությունը։

Քանի որ ՄԻԱՎ-ը ավելի տարածված է Միացյալ Նահանգների քաղաքային շրջաններում, գյուղաբնակները հիմնականում անմասն են մնում ՄԻԱՎ-ի ախտորոշման գործընթացից։ ՀՎՀ-ն պարզել է, որ ՄԻԱՎ-ի դեպքերի հսկայական տարբերություններ են արձանագրվում հյուսիսային և հարավային շրջանների միջև։ Հարավային շրջաններում ՄԻԱՎ-ի հանդիպման հավանականությունը 15,9 տոկոսով ավելի մեծ է։ Ի տարբերություն դրա՝ Հյուսիսային շրջաններում և Միջին Արևմուտքի ՄԻԱՎ-ի ընդհանուր ցուցանիշները կազմում են համապատասխանաբար 9 և 7,2 տոկոս, որը խոսում է տարածվածության զգալիորեն ցածր ցուցանիշի մասին[45]։ ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութի մշակումը վերջին քառասուն տարիների ընթացքում շատ առաջընթաց չի գրանցել, սակայն փՌՆԹ (անգլ․՝ mRNA) տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ, որն օգտագործվում է SARS-CoV2 շտամի համար որպես COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արագ ստեղծման մեթոդ, ՄԻԱՎ-ի պատվաստանյութի ստեղծումը շատ ավելի խոստումնալից է թվում։ Թե ինչու չի կիրառվում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման նույն սկզբունքները պայմանավորված է նրանով, որ ՄԻԱՎ-ն ունի վիրուսի անհամեմատ ավելի շատ շտամներ, որոնցից յուրաքանչյուրի դեմ պետք է պատվաստանյութն արդյունավետ գործի[46]։

ՀՎՀ-ի տվյալներով՝ ՄԻԱՎ-ով վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են հոմոսեքսուալների, բիսեքսուալների կամ այլ տղամարդկանց շրջաններում, ովքեր սեռական կապի մեջ են եղել ուրիշ տղամարդկանց հետ։ 2018 թվականին ՄԻԱՎ-ի՝ 37,968 գրանցված նոր դեպքերի 69%-ը կազմել են հոմոսեքսուալ և բիսեքսուալ տղամարդիկ, իսկ այդ տարվա ամբողջ ախտորոշումների 86%-ը եղել են տղամարդիկ։ Միայն այս խմբի մարդկանց չէ, որ ՄԻԱՎ-ն ախտահարում է։ Հետերոսեքսուալները նույնպես հակված են ՄԻԱՎ-ով վարակվելուն։ 2018 թվականին ԱՄՆ-ում հետերոսեքսուալները ՄԻԱՎ-ի գրանցած 37,968 նոր դեպքերի 24%-ն են կազմել։

  • ՄԻԱՎ-ի ախտորոշման նոր դեպքերի 8%-ը կազմել են հետերոսեքսուալ տղամարադիկ։
  • ՄԻԱՎ-ի ախտորոշման նոր դեպքերի 16%-ը կազմել են հետերոսեքսուալ կանայք[47]։

UNAIDS-ը նշում է, որ վիրուսի ձեռք բերման ռիսկի կոնկրետ խմբերում սովորաբար գտնվում են հետևյալ մարդիկ․

Ծանոթագրություններ