Ճոճանակը (նկար, Ֆրագոնար)

Ֆրագոնարի նկար

«Ճոճանակը» (ֆր.՝ Les Hasards heureux de l'escarpolette), ֆրանսիացի գեղանկարիչ, փորագրող, ռոկոկոյի կարկառուն ներկայացուցիչ Ժան Օնորե Ֆրագոնարի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է մոտավորապես 1767 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 81 × 64.2 սմ։ «Ճոճանակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ուոլեսի հավաքածուում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

Ճոճանակը
տեսակգեղանկար
նկարիչԼիոնել Մեսսի[1]
տարիմոտ 1760[1]
բարձրություն81 սանտիմետր[1]
լայնություն64,2 սանտիմետր[1]
ուղղությունռոկոկկո[2]
նյություղաներկ[3] և կտավ[3]
գտնվում էՈւոլեսի հավաքածու[3]
հավաքածուՈւոլեսի հավաքածու[1]
սեփականատերՋուլի Կաստելնաու[3], Richard Seymour-Conway, 4th Marquess of Hertford?, Charles de Morny, Duke of Morny? և Emmanuel François Marie Ménage de Pressigny?
պատվիրատուFrançois-David Bollioud de Saint-Julien?
https://wallacelive.wallacecollection.org/eMP/eMuseumPlus?service=ExternalInterface&module=collection&objectId=65364&viewType=detailView, https://www.wga.hu/html/f/fragonar/father/1/07swing.html կայք
Ծանոթագրություններ
 Les Hasards heureux de l'escarpolette by Jean-Honoré Fragonard Վիքիպահեստում

«Ճոճանակը» աշխատանքը դասվում է ռոկոկոյի դարաշրջանի գլուխգործոցների շարքին[4]։

Նկարագիր

Նկարում հեղինակը վրձնել է երիտասարդ տղամարդու, ով մացառուտում պառկած հետևում է ճոճանակին ճոճվող ազնվական աղջկան։ Նկարի աջ հատվածում երևում է ճոճանակը ձգող հասակավոր տղամարդը, ով չի տեսել թփերում ընկողմանած երիտասարդ երկրպագուին։

«Ճոճանակը» ստեղծագործության մեջ Ժան Օնորե Ֆրագոնարը անմահացրել է այն պահը, երբ ճոճվող աղջիկը գտնվում է ճոճանակի շարժման ամենավերին սահմանին։ Այս դիրքը թույլ է տալիս, որ սիրատածուն գաղտագողի նայի աղջկա մերկացած բարեմասնություններին։ Արագ ճոճվելու հետևանքով աղջկա աջ ոտքից դուրս է թռչում կոշիկը, որը սլանում է դեպի Արպոկրատեսի՝ լռության և գաղտնիքների հինհունական դիցարանի աստծու արձանի ուղղությամբ։ Օրիորդի գլխին նկարիչը վրձնել է շապո բերժեր գլխարկ (հովվական գլխարկ), որը հեգնական-անպարկեշտ իմաստ է տալիս նկարին, քանի որ այդ ժամանակներում այսպիսի գլխարկներ կրում էին ունևոր գյուղացիները, որոնք բնության գիրկ էին դուրս գալիս՝ տրվելու քաղաքային գայթակղություններին։

Համաձայն ֆրանսիացի դրամատուրգ Շառլ Կոլլեի[5] հիշողությունների, Լյուդովիկոս XV թագավորի արքունիքի ներկայացուցիչներից մեկը այս կտավը պատվիրում է ֆրանսիացի նկարիչ Գաբրիել Ֆրանսուա Դուայենին։ Վերջինս պիտի նկարեր պատվիրատուին և սիրուհուն, իսկ ճոճանակը շարժման մեջ գցողը պետք է լիներ եպիսկոպոս։ Նկարիչը վախենում է այդպիսի անպարկեշտ սյուժեից և պատվերը փոխանցում է Ժան Օնորե Ֆրագոնարին, ով կատարեց աշխատանքը, սակայն, եպիսկոպոսի փոխարեն գյուղական համայնքի անդամներից մեկին նկարեց։

Նկարի պատմություն

Ժան Օնորե Ֆրագոնարը կտավը վրձնել է մոտավորապես 1767 թվականին։ Նկարի առաջին սեփականատիրոջ անունը ցայսօր էլ անհատ է մնում։ Սակայն շշուկներ էին տարածվում, որ նա կարող է լինել Մարի Ֆրանսուա Դավիդ Բոյու դը Սեն Ժյուլենը, առավել հայտնի որպես Բարոն դը Սեն Ժյուլեն անունով (1713-1788 թվականներ)[6]։ Առաջին ստույգ սեփականատերը համարվում է հարկահավաք Մ. Ֆ. Մենաժ դը Պրեսինյին, որի մահից հետո, 1794 թվականին, «Ճոճանակը» ստեղծագործությունն անցնում է Ֆրանսիայի Ազգային կոնվենտին: Հետագայում, ըստ երևույթին, նկարը պատկանել է մարքիզ դը Ռազեն դե Սեն Մարին, իսկ հաջորդ տերը, ըստ ճշտված աղբյուրների, դարձավ Շառլ դը Մորնին։ Վերջինիս մահից հետո՝ 1865 թվականին նկարը վաճառվում է փարիզյան աճուրդի տներից մեկում, որտեղ Ռիչարդ Սեյմուր-Կոնուեն ձեռք է բերում այն. նա Անգլիայի Հարթվորդների կոմսության 4-րդ մարքիզն էր, ով մի շարք մարդկանց հետ հիմնադրեց հետագայում Ուոլեսի հավաքածուն։

«Ճոճանակը» ստեղծագործությունն այսօր պահպանվում և ցուցադրվում է Ուոլեսի հավաքածուում[7]։

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ

Արտաքին տեսաֆայլեր
Fragonard's The Swing, Smarthistory
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճոճանակը (նկար, Ֆրագոնար)» հոդվածին։