Ճիաթուրա

բնակավայր

Ճիաթուրա (վրաց.՝ ჭიათურა), քաղաք Վրաստանի Իմերեթ երկրամասում։

Քաղաք
Ճիաթուրա
վրաց.՝ ჭიათურა
Զինանշան

Քաղաքի ընդհանուր տեսքը
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՄխարեԻմերեթ
Հիմնադրված է1879 թ.
Տվյալ կարգավիճակում1921 թվականից
Պաշտոնական լեզուվրացերեն
Բնակչություն12 280 մարդ (2023)[1]
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+995 240
Ճիաթուրա (Վրաստան)##
Ճիաթուրա (Վրաստան)

Բնակչությունը՝ 12 280 մարդ (2023)[1]։

Գտնվում է Ղվիրիլա գետի (Ռիոնի գետի վտակ) ձորում և դրա հարակից սարահարթի վրա։ Երկաթուղային ճանապարհով մինչև Թբիլիսի հեռավորությունը կազմում է 220 կմ։ Ճիաթուրայի շրջանները քաղաքի կենտրոնական հատվածի հետ կապված են ուղևորատար ճոպանուղիներով։

Պատմություն

Ռուսական կայսրության տարիներին ժամանակակից Ճիաթուրայի տեղում գտնվող բնակավայրը կոչվում էր Ղվիրիլա՝ ի պատիվ համանուն գետի, որն այժմ անցնում է քաղաքի միջով։ Քաղաքի կարգավիճակը ստացել է 1921 թվականին[2]։

Տնտեսություն

Մանգանի արդյունահանում և հարստացում (Ճիաթուրայի մանգանի հանքավայր), կվարցային ավազի, մարմարի արդյունահանում։ Ճիաթուրայում գործում են սիլիկատային աղյուսի, թեյի և կարի գործարաններ։

Մշակույթ

Քաղաքում աշխատում են գավառագիտական թանգարանը, Ճիաթուրայի Ա. Ծերեթելիի անվան վրացական թատրոնը, պիոներների պալատը, մշակույթի պալատը։

Տեսարժան վայրեր

  • Ջարբելի քարանձավեր
  • Միջնադարյան ամրոց
  • Քաղաքի մոտակայքում, Կացխի գյուղում պահպանվել է գմբեթավոր Մացխովարի տաճարը (X-XI դդ.)։
  • Բազմաթիվ գործող ճոպանուղիներ։

Քույր քաղաքներ

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճիաթուրա» հոդվածին։