Ճահիճ (ֆիլմ, 1977)

«Ճահիճ» (ռուս.՝ «Трясина»), գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Չուխրայը 1977 թվականին։

Ճահիճ
ռուս.՝ Трясина
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1977
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ
Սցենարի հեղինակՎիկտոր Մերեժկո և Գրիգորի Չուխրայ
ԴերակատարներՆոննա Մորդյուկովա և Պյոտր Տոդորովսկի[1]
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
ԿինոընկերությունՄոսֆիլմ

Սյուժե

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Գեղջկուհի Մատրյոնա Բիստրովայի ամուսինը սպանվել է ռազմաճակատում, իսկ ավագ որդին անհետ կորել է։ Մատրյոնան որոշում է ամեն գնով պահել կրտսեր որդուն և նրան թաքցնում է տան ձեղնահարկում, որպեսզի բանակ չզորակոչվի։ Դասալիքից և նրա մորից բոլորը երես են թեքում։

Ստեղծման պատմություն

Խորհրդային իշխանությունների կարծիքով՝ ֆիլմն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի պատմության համար ոչ բնորոշ խնդիրներին (ֆիլմի աշխատանքային անվանումը՝ «Ոչ տիպային պատմություն» (ռուս.՝ «Нетипичная история»)։ Խորհրդային բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ, բանակի գեներալ Ա. Ա. Եպիշևը դրանում տեսել է պատերազմի զոհերի հիշատակի վարկաբեկում։ Ֆիլմը վերամենտաժվել է, դրանից հանվել են գրաքննիչներին հավանությանը չարժանացած տեսարաններ, սակայն արդյունքում ֆիլմն այդպես էլ թույլ չի տրվել ցուցադրության և մինչև 1978 թվականի վերջն էկրան չի բարձրացել[2]։ Օպերատոր Յուրի Սոկոլը չի դիմացել հետապնդումներին և արտագաղթել է Ավստրալիա։

«Ճահիճ» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1978 թվականի հոկտեմբերի 29-ին։ Կինոնկարը վարձույթի է հանվել 1978 թվականի նոյեմբերի 21-ին։

Դերերում

  • Նոննա Մորդյուկովա – Մատրյոնա Բիստրովա
  • Վադիմ Սպիրիդոնով – Ստեպան, Մատրյոնայի ավագ որդին
  • Անդրեյ Նիկոլաև – Դմիտրի, Մատրյոնայի կրտսեր որդին
  • Վալենտինա Տելիչկինա – Նինա, Ստեպանի հարսնացուն
  • Վալերի Նոսիկ – Գրիշա, փոստարար
  • Վլադիմիր Գուսև – Միշա
  • Գալինա Միկելաձե – Կատյա
  • Արկադի Սմիրնով – Կոռնակով
  • Վերա Կուզնեցովա – Կոռնակովա
  • Նիկոլայ Դուպակ – Իլյա Զախարովիչ, կոլխոզի նախագահ
  • Իվան Ռիժովքահանա
  • Վալենտինա Ուշակովա – Մարիա
  • Իրինա Կորաբլյովա – Տանյա
  • Նինա Ագապովա – Ֆաինա, վաճառողուհի
  • Վլադիմիր ԲասովՊետյա Կոռնակով
  • Վերա Բուռլակովա – գյուղի բնակիչ
  • Մարիա Վինոգրադովապառավ քահանայի տանը
  • Լիդիա Դրանովսկայագյուղի բնակիչ
  • Ստանիսլավ Կորենև – քարտուղար քաղաքից
  • Վլադիմիր Զամանսկի – զինկոմ
  • Լարիսա Կրոնբերգ – գյուղի բնակչուհի
  • Սվետլանա Ժգուն – գյուղի բնակիչ
  • Անտոնինա Մաքսիմովա – գյուղի բնակիչ
  • Վլադիմիր Պիցեկ – Բիչկով, բեռնատարի վարորդ
  • Սերգեյ Պոդգոռնի – Սերյոժկա Սեմյոնով   
  • Թամարա Յարենկո – Վերկա, գյուղի բնակիչ
  • Տատյանա Տաշկովա – Լիդա, Ստեպանի կինը
  • Պյոտր Տոդորովսկիէպիզոդ
Լուսագրերում նշված չեն
  • Տատյանա Իգնատովա – գյուղի բնակիչ
  • Դանիել Նետրեբին – Դանիել Մատվեևիչ, տեղամասային տեսուչ
  • Յուրի Սուչկով – լուսանկարիչ
  • Վերա Բլագովիդովա – պառավ հացի հերթում
  • Թամարա Լոգինովա – Ստեպանի ուղեկիցը
  • Տատյանա ԿուզնեցովաՏանյայի հարսանիքի հյուր

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ