Ղարիբ Աղասարյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Աղասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ղարիբ Վոլոդյայի Աղասարյան (13 հունվարի, 1965, Խնձրիստան, Ասկերանի շրջան - 19 սեպտեմբերի, 1992, Քարագլուխ, Ասկերանի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Ղարիբ Աղասարյան
հունվարի 13, 1965(1965-01-13) - սեպտեմբերի 19, 1992(1992-09-19) (27 տարեկան)
ԾննդավայրԽնձրիստան, Ասկերանի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՔարագլուխ (Ասկերանի շրջան), Արցախ
ԳերեզմանԽնձրիստան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ
Արիության մեդալ

Կենսագրություն

Ղարիբ Աղասարյանը ծնվել է 1965 թ. հունվարի 13-ին Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղում։ Տեղի դպրոցում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումի մեքենայացման բաժնում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է գյուղի կոլտնտեսությունում։ Առաջինների թվում զինվորագրվել է գյուղի ինքնապաշտպանական ջոկատին։ Մասնակցել է Քարագլխի համար մղված մարտերին, հերթապահել է գիշերները։ Զոհվել է 1992 թ. սեպտեմբերի 19-ին Ասկերանի շրջանի Քարագլուխ գյուղի պաշտպանության համար մղված մարտում։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Խնձրիստանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ