Ղազարավան

գյուղ ՀՀ Արագածոտնի մարզում

Ղազարավան, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2][3]։

Գյուղ
Ղազարավան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Այլ անվանումներԼազվան, Լազրևան, Նազրվան, Նազըրվան, Նազիրվան, Նազորվան, Նազրավան, Նոզրվան
ԲԾՄ1200 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն450 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ղազարավան (Հայաստան)##
Ղազարավան (Հայաստան)
Ղազարավան (Արագածոտնի մարզ)##
Ղազարավան (Արագածոտնի մարզ)

Ղազարավան գյուղը գտնվում է Արագած լեռան հարավ֊արևելյան ստորոտին։

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 7 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1200 մ։

Ղազար Փարպեցին թաղված է գյուղի հարավում գտնվող Լազարու կամ Ղազարու վանք եկեղեցու ներսում, որը պահպանվել է մինչև XIX դարի երկրորդ կեսը[4]։

Անվանում

Նազրվանից Ղազարավան է վերանվանվել 1991 թվականին։

Բնակչություն

Ղազարավանի բնակիչների նախնիները գաղթել են Մուշի, Խլաթի, Բուլանըխի գյուղերից։ Ղազարավանի ազգաբնակչության փոփոխությունը[5].

ՏարիԲնակչություն
1831194 մարդ[6]
1873331 մարդ[6]
1897467 մարդ[6]
1926299 մարդ[6]
1939294 մարդ[6]
1959346 մարդ[6]
1970339 մարդ[6]
1979367 մարդ[6]
1989456 մարդ[7]
2001477 մարդ[6]
2011450 մարդ[1]


Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, դաշտավարությամբ և ծխախոտագործությամբ։

Պատմամշակութային կառույցներ

Ղազարավանի մոտակայքում են գտնվում մի շարք բրոնզի դարի ամրոցներ[8]։Այստեղ է պահպանվել «Լազարևանի» եկեղեցին (XIX-րդ դ.)։ Գյուղից դեպի հյուսիս, Շաղվարդ գետի ափին գտնվում է «Լազրևվան» քաղաքատեղին (մ.թ.ա. 2-րդ հզմ.)։ Ղազարավանում գործում է Սուրբ Նարեկ կուսական վանքը։

Տես նաև

Աղբյուրներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ղազարավան» հոդվածին։