Հրանտ Ադոնց

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադոնց (այլ կիրառումներ)

Հրանտ Տիգրանի Ադոնց (սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1987(1987-04-24)[2][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ էներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ՝ 1963 թվականից)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)[3]։

Հրանտ Ադոնց
Ծնվել էսեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 24, 1987(1987-04-24)[2][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունէներգետիկ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ[1], Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ[1] և ՀԱՊՀ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1956)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն

Ծնվել է Բաքվում։ 1940 թվականին ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը։ 1956-1959 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբարատորիայի տնօրեն, 1959-1961 թվականներին` էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն, 1961-1963 թվականներին` էներգետիկայի ինստիտւտիտի տնօրեն։ 1963-1978 թվականներին եղել է էներգետիկայի հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1978-1982 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրակայանների, համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ։ 1982-1984 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության ֆիզտեխնիկական և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Ադոնցը մշակել է էլեկտրահամակարգերի բարդ անհամաչափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկի մեթոդներ, էներգահամակարգերի բեռնվածքների հանգույցների ինքնագործարկման հաշվարկի մեթոդների, բազմաբևեռաշղթայի հարաչափերի ու ռեժիմների տեսության հիմունքները[4]։ Ադոնցի ղեկավարությամբ ստեղծվել է նոր ավտոմատացված անալոգային հաշվողական մեքենա, որը ներդրված է Չիտաէներգո, Կիրգիզէներգո, Սոլդովէներգո և այլ էներգահամակարգերում։ Նրա ղեկավարությամբ կատարվել են նաև հետազոտություններ միջհամակարգային էլեկտրահաղորդումների զարգացման, միացյալ էներգահամակարգերի ստատիկ ու դինամիկ կայունության, էլեկտրահաղորդման գծերի ավտոմատ կրկնակի միացման ռեժիմների բնագավառում, և արդյունքներն արմատավորվել են հայկական, անդրկովկասյան և այլ էներգահամակարգերում[5]։

Երկեր

  • Многополюсник, Е., 1965 ;
  • Расчеты установившегося, оптимального и несимметричного режимов электрической системы, Е., 1984[6] ։

Ծանոթագրություններ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ադոնց» հոդվածին։