Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում

Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում, տեղի է ունեցել 2023 թվականի մայիսի 3-ին։ Աշակերտը կրակ է բացել Սերբիայի Վրաչար մունիցիպալիտետի Բելգրադ քաղաքի Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցի աշակերտների և աշխատակիցների վրա։ Սպանվել է ինը մարդ (ինը աշակերտ և անվտանգության աշխատակից)[3][4][5][6]։ Ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ կրակողին, ով ծնվել է 2009 թվականին[7][8]։

Հրաձգություն Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոցում
ՏեսակՀրաձգություն կրթական հաստատությունում
Երկիր Սերբիա
Գրոհի վայրՎլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոց
ՏեղադրանքExperimental elementary school "Vladislav Ribnikar"?
Գրոհի նպատականհայտ
Տարեթիվ2023-5-3 (13 ամիս առաջ)- մայիսի 3, 2023
Գրոհի միջոցկրակոցներ
ԶենքCZ 75?[1] և Մոլոտովի կոկտեյլ
Զոհվածներ9 մարդ
Վիրավորներ7
Ահաբեկիչների քանակ1[2]
Կասկածյալմեկ աշակերտ
 Vladislav Ribnikar Elementary School shooting Վիքիպահեստում

Նախապատմություն

Սերբիան ունի զենքի մասին խիստ օրենքներ, սակայն, այնուամենայնիվ, Եվրոպայում զենքի տիրապետման ամենաբարձր ցուցանիշներից մեկն ունի։ Հարավսլավական պատերազմներից հետո Արևմտյան Բալկաններում անօրինական զենքերը տարածված են[9]։ 2018 թվականին, 100 մարդու հաշվով 39,1 մասնավոր ատրճանակով, Սերբիան հարևան Չեռնոգորիայի հետ այս վիճակագրությամբ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել՝ զիջելով Միացյալ Նահանգներին և Եմենին[10]։ Սերբիայում զանգվածային կրակոցները հազվադեպ են[9]։ 21-րդ դարում ավելի վաղ երեք զանգվածային կրակոցներ են տեղի ունեցել՝ 2007 թվականին՝ Յաբուկովացի սպանությունները, որոնց ընթացքում ինը մարդ է սպանվել, հինգը վիրավորվել, 2013 թվականին Վելիկա Իվանչայի հրաձգությունը, որի ժամանակ զոհվել է 14 մարդ, և 2016 թվականին Ժիտիշչեում հինգը զոհվել է, 22-ը՝ վիրավորվել[9]։

Կրակոցներ

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Վլադիսլավ Ռիբնիկարի տարրական դպրոց մտնելուց հետո կրակողը նախ կրակել է անվտանգության աշխատակցի վրա, իսկ հետո՝ աշակերտների վրա, որոնց տեսել է միջանցքներում։ Այնուհետև նա մտել է պատմության դասասենյակ, որտեղ նախ կրակել է ուսուցչի վրա, իսկ հետո՝ մյուս աշակերտների վրա։ Մամլո ասուլիսի ժամանակ պաշտոնյաները հայտնել են, որ հարձակումից հետո կասկածյալն ինքն է դիմել ոստիկանություն[9][11]։ Կասկածյալի մոտ եղել է Զաստավա ՑԶ 99 ինքնալիցքավորվող ատրճանակ[12]։

Տուժածներ

Հրաձգության հետևանքով ութ աշակերտ և անվտանգության աշխատակից է մահացել։ Ներքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն, տուժել են նաև վեց աշակերտ և ուսուցիչ, ովքեր բուժօգնություն են ստացել հիվանդանոցում[9]։ Երեք դեռահասներ՝ երկու տղա և մեկ աղջիկ, վիրավորվել են և տեղափոխվել տեղի հիվանդանոց[9]։ Տղաները կայուն վիճակում են եղել ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով, իսկ աղջիկը գլխի լուրջ վնասվածք է ստացել և վիրահատվել[13]։ Ավելի ուշ հաղորդվել է, որ տղաների և ուսուցչի վիճակը կայուն է[14]։ Մյուս ուսուցիչը վիրահատվել է և գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում[9]։

Կասկածյալ

Հրաձգության գործով ոստիկանները ձերբակալել են 2009 թվականին ծնված մի աշակերտի[15]։ Ենթադրվում է, որ կասկածյալը օգտագործել է իր հոր ատրճանակը, նա ունեցել է նաև մոլոտովի կոկտեյլներ[11]։ Իշխանությունները հետաքննում են հարձակման դրդապատճառները։ Կրակողը նկարագրվել է որպես հանգիստ և լավ աշակերտ, որը վերջերս է միացել դասարանին[9]։ Որպես պոտենցիալ դրդապատճառներ նշվել են դպրոցական ահաբեկումը և ցածր գնահատականը[16][17]։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ կասկածյալը կրակոցները ծրագրել էր մեկ ամիս առաջ։ Հաղորդվում է, որ հրաձիգը ունեցել է առաջնահերթ երեխաների ցուցակ, որոնց պետք է թիրախավորեր և պլանավորել է, թե որ դասարան առաջինը մտնել[3][9][11]։ Նախարարությունը հայտնել է նաև, որ կասկածյալը հոր հետ մարզվել է հրաձգարանում[18]։ Ձերբակալվել է նաև կասկածյալի հայրը[19]։

Օրենքի համաձայն՝ կասկածյալը չի կարող ուղարկվել անչափահասների բանտ՝ անչափահաս լինելու պատճառով և կարող է ենթարկվել հնարավոր քրեական կամ զանցանքային հետապնդման, եթե ապացուցվի, որ նա առնվազն 14 տարեկան է։ Եթե ապացուցվի, որ նա 13 տարեկան է, կասկածյալը կարող է տեղափոխվել միայն այլ դպրոց[20]։

Արձագանք

Կրթության նախարար Բրանկո Ռուժիչը մայիսի 5-ից եռօրյա ազգային սուգ է հայտարարել, ինչպես նաև հայտարարել է, որ սգի օրերին դպրոցները չեն գործի[21]։ Հրաձգությունից հետո Տրանսֆուզիոն ինստիտուտում արյան դոնորություն է կազմակերպվել վիրավոր աշակերտների համար[22][23]։։

Սերբական երդման պահապաններ կուսակցությոընը պահանջել է Սերբիայի Ազգային ժողովում կրթության հանձնաժողովի հրատապ նիստ անցկացնել, մինչդեռ Սերբիայի Թագավորության վերականգնման շարժումը կոչ է արել արգելել բռնությունը փառաբանող բոլոր ռեալիթի շոուները[24]։ իրենց ցավակցությունն են հայտնել «Թույլ մի տվեք, որ Բելգրադը խեղդվի», «Միասին», «Ազատության և արդարության կուսակցությունները», Սերբիայի նախկին նախագահ Բորիս Տադիչը և քաղաքական գործիչներ Վուկ Երեմիչը և Վլադիմիր Ջուկանովիչը[24][25]։

Սերբիայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի մասնաճյուղն հայտարարել է, որ դպրոցը «որևէ տեսակի բռնության վայր չէ», սերբ պատրիարք Պորֆիրիեն դա որակել է որպես «աղետ»[26][27]։ Սերբիայի կրթության արհմիությունը կոչ է արել կառավարությանը «ստեղծել պայմաններ կրթական համակարգում երեխաների և աշխատողների նորմալ և անվտանգ կյանքի համար»[28]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա