Հվան Գյոան

Հվան Գյոան, ԶԼՄ-ում հիշատակվում է նաև որպես Հվան Գյո Ան (կոր.՝ 황교안, 黃敎安; ապրիլի 15, 1957(1957-04-15), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի իրավաբան և պետական գործիչ, Կորեայի Հանրապետության արդարադատության 63-րդ նախարարը և Կորեայի Հանրապետության 44-րդ վարչապետը, ով 2016 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2017 թվականի մայիսի 10-ը նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է։

Հվան Գյոան
 
Կուսակցություն՝People Power Party?
Կրթություն՝Սոնգյունգվան համալսարան և Կյունգի ավագ դպրոց
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանքբապտիստություն
Ծննդյան օրապրիլի 15, 1957(1957-04-15) (67 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
Քաղաքացիություն Հարավային Կորեա
 
ԻնքնագիրИзображение автографа

Կենսագրություն

Ավարտել է Սեուլի հեղինակավոր Կյոնգի միջնակարգ դպրոցը, իսկ 1981 թվականին Սոնգյունգվան համալսարանի իրավաբանության ֆակուլտետը։ Երեսուն տարուց ավել աշխատել է դատախազական մարմիններում։ Զբաղեցրել է Չհանվոն, Դեգու և Բուսան քաղաքների դատախազների պաշտոնները։

2013 թվականի մարտից Կորեայի Հանրապետության արդարադատության նախարար է, 2015 թվականի մայիսի 21-ին առաջադրվել է երկրի վարչապետի պաշտոնում, 2015 թվականի հունիսի 18-ին խորհրդարանը հաստատեց նրան որպես կառավարության ղեկավար։

2016 թվականի դեկտեմբերի 9-ին ըստ սահմանադրության, կապված նախագահ Փակ Կըն Հյեի դեմ իմպիչմենտի հետ, դարձավ Կորեայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաաշտոնակատար[1]։ Կորեայի Հանրապետության նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Հվան Գյոանը մնաց մինչև 2017 թվականի մայիսի 10-ը։ Այդ օրը Կորեայի Հանրապետության նոր նախագահ դարձավ Մուն Ջեինը։

2017 թվականի մայիսի 11-ին Հվան Գյոանը հարաժարական տվեց երկրի վարչապետի պաշտոնից։ Նրա հետ հանդիպման ժամանակ նախագահ Մուն Չժե Ինը նրան առաջարկեց պաշտոնավարել մինչև նոր կառավարության կազմավորումը։ Սակայն Հվան Գյոանը մերժեց[2]։

Անձնական կյանքը

Գյոանը ամուսնացած է և ունի երկու զավակ՝ որդի և դուստր։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հվան Գյոան» հոդվածին։