Հվանգ Մին Հյուն

Հվանգ Մին-Հյուն (Կորեերեն՝ 황민현, Հանջա՝ 黃旼炫, օգոստոսի 9, 1995(1995-08-09)[1], Բուսան, Հարավային Կորեա), հայտնի որպես Մինհյուն, հարավ-կորեացի երգիչ, կոմպոզիտոր և դերասան։ Նա սկսել է իր պրոֆեսիոնալ կարիերան 2012 թվականին՝ որպես առաջատար վոկալիստ հարավ-կորեական NU'EST խմբում։ 2017 թվականին նա մասնակցել է Produce 101 հաղորդման երկրորդ եթերաշրջանին և զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ դառնալով Wanna One խմբի անդամ։ Wanna One խմբի լուծարումից հետո, Հվանգը նորից միացել է NU'EST խմբին՝ մնալով այնտեղ մինչև այդ խմբի լուծարում, որը տեղի է ունեցել 2022 թվականին։ Նա հիմա սոլո արտիստ է և դերասան Pledis Entertainment-ում։

Հվանգ Մին Հյուն
Ծնվել էօգոստոսի 9, 1995(1995-08-09)[1] (28 տարեկան)
Բուսան, Հարավային Կորեա
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերքեյ փոփ
Մասնագիտություներգիչ, մոդել և հեռուստատեսային դերասան
Գործիքներվոկալ
ԼեյբլPledis Ժամանց
ԿրթությունՍեուլի կատարողական արվեստի դպրոց
ԱնդամակցությունNU'EST և NU'EST-M?
Ստորագրություն
Ստորագրություն
 Hwang Min-hyun Վիքիպահեստում

Կարիերա

Պրե-դեբյուտ

Տասնհինգամյա Մինհյունին նկատել է Pledis Entertainment և Մինհյունը դարձել է այդ ընկերության թրեյնի 2 տարով։ Մինչ իր դեբյուտը նա հանդես է եկել Orange Caramel-ի «Shanghai Romance» տեսահոլովակում, որով էլ ձեռք է բերել հայտնիություն[2]։ Նա նաև հանդես է եկել իր լեյբլմեյթերի երաժշտական թողարկումներում՝ որպես 'Pledis Boys' անդամ[3]։

2012-2016: NU'EST

2012 թվականի մարտի 15-ին Հվանգը դեբյուտ է ունեցել որպես NU'EST-ի անդամ[4]։

Նա նաև ներկա է գտնվել 2012-2013 Սեուլի նորաձևության շաբաթին որպես մոդել դիզայներ Փաք Յունսուի 'Big Park' նորաձևության շոուի ժամանակ[5]։

2015 թվականին Հվանգը մասնակցություն է ունեցել ինդի արտիստ Ֆրոմմի նոր երգում՝ "Aftermath"[6]: 2016 թվականին Pledis Entertainment-ը թողարկել է Մինհյունի և JR-ի տեսահոլովակը "Daybreak" երգի համար, որը NU'EST-ի հինգերորդ ալբոմ Canvas-ից է[7]։

2017-2018։ Produce 101 և Wanna One

2017 թվականին NU'EST-ը դադարեցրել է գործունեությունը, քանի որ անդամներ JR-ը, Բեկհոն, Մինհյունը և Ռենը մասնակցում էին Produce 101-ի երկրորդ եթերաշրջանին[8][9]։

Հաղորդման երրորդ սերիայի ընթացքում Հվանգը ընտրեց անդամներ իր խումբ 'Sorry Sorry Team 2'-ի համար, ինչի շնորհիվ էլ նա ստացավ 'պրոդյուսեր' և 'տնօրեն Հվանգ' մականունները օնլայն մեկնաբանների կողմից[10]։ 'Position' չելենջում նա կատարել է I.O.I-ի "Downpour" երգը, որի ֆանքամն էլ ընդամենը երեք օրում հասել է 1 միլիոն դիտումի[11]։ "Concept" չելենջում նա եղել է "Never" խմբի կենտրոնը, որը բազմաթիվ տեղեր զբաղեցրել է առաջին հորիզոնականը[12]։ Հաղորդման ավարտին նա զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը և դարձել է 11 ֆինալիստներից մեկը, ով պետք է դեբյուտ ունենար Wanna One-ում։ Wanna One-ի պայմանագիրը տևել է 1,5 տարի, որի ընթացքում էլ Մինհյունը ակտիվորեն հանդես է եկել որպես վերոնշյալ խմբի անդամ[13]։

2019-2022: Վերադարձ NU'EST, սոլո պրոյեկտներ և Wanna One-ի հատուկ ելույթ

Չնայած նրան, որ իր պայմանագիրը Wanna One-ի հետ ավարտվել է 2018 թվականի դեկտեմբերի 31-ին, Հվանգը պաշտոնապես չի վերադարձել NU'EST մինչև 2019 թվականի հունվարի վերջ[14]։ Սա կախված էր նրանից, որ Pledis Entertainment-ը և Swing Entertainment-ը եկել էին համաձայնության, որը Մինհյունին թույլ էր տալիս մասնակցել տարեվերջյան մրցանակաբաշխություններին հունվարի ընթացքում որպես Wanna One-ի անդամ[15]։ Իր վերջին գործունեությունը որպես Wanna One-ի անդամ և NU'EST վերադառնալուց առաջ եղել է վերջին համերգը (վերնագիրը՝ Therefore), որը տեղի է ունեցել 4 օր և ավարտվել է 2019 թվականի հունվարի 27-ին[16]։

Մինհյունը, NU'EST-ի մյուս անդամների հետ միասին հայտարարել են պայմանագրի կրկին կնքման մասին 2019 թվականի փետրվարի 1-ին Pledis Entertainment-ի հետ[17][18]։

Մարտի 15-ին Հվանգը թողարկել է իր առաջին երգը NU'EST վերադառնալուց հետո, հատուկ թվային սինգլ "A Song For You"՝ նվիրելով դեբյուտի յոթ ամյակին[19]։

Ապրիլի 3-ին նա թողարկել է իր սոլո թվային սինգլը՝ "Universe" որպես նախաթողարկային սինգլ խմբի առաջին քամբեքից 2016 թվականից, Happily Ever After[20]: Սինգլի համար նկարահանվել է տեսահոլովակ Բուդապեշտում և Միլանում[21]։ Ավելի ուշ այդ տարի նա ունեցել է իր դեբյուտը երաժշտական թատրոնում Մարի Անտուանետ-ի ներկայացմանը, որը տևել է 2019 թվականի օգոստոսից նոյեմբեր[22]։

2020 թվականի հունիսի 26-ին Հվանգը հանդես է եկել JTBCդորամայում Live On որպես Գո Ընթեք, որը եթե է հեռարձակվել 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հունվար[23]։

NU'EST-ի երկրորդ ալբոմ Romanticize-ի 2021 ապրիլի թողարկումից մեկ օր անց Pledis Entertainment-ը հայտարարեց, որ Մինհյունը խաղալու է tvN-ի Alchemy of Souls դորամայում[24]։

2021 թվականի նոյեմբերի 15-ին մի քանի օր շահարկումներից հետո հաստատվեց, որ Հվանգը, Wanna One-ի մյուս անդամների հետ միասին (բացառությամբ Lai Kuan-lin-ի), կմիավորվեն 2021 թվականի դեկտեմբերին Mnet Asian Music Awards 2021-ի հատուկ ելույթի համար[25]։

2021 թվականի դեկտեմբերի 5-ին Հվանգը թողարկել է իր սինգլը "I'll Be With You Every Day" (모든 날을 너와 함께 할게), իր առաջին սոլո սաունդթրեքը MBC-ի The Red Sleeve սերիալի համար[26]։

2022 թվականի փետրվարի 28-ին հայտարարվեց, որ NU'EST-ի պայմանագիրը Pledis Entertainment-ի հետ կավարտվի 2022 թվականի մարտի 14-ին և Հվանգը ու Բեկհոն թարմացրել են իրենց պայմանագիրը ընկերության հետ, սակայն անդամներ Արոն, JR-ը և Ռենը ոչ[27]։

2022 թվականի մարտի 24-ին Հվանգը հաստատել է 4 տարի ժամկետով պայմանագրի երկարացման մասին իտալական Moncler բրենդի հետ[28]։

2023-ներկա։ Սոլո դեբյուտ

2023 թվականի հունվարի 20-ին Pledis-ը հաստատեց, որ Հվանգը կունենա իր սոլո դեբյուտը փետրվարին[29]։ 2023 թվականի փետրվարի 6-ին հայտարարվեց, որ Հվանգը կթողարկի իր առաջին մինի ալբոմը Truth or Lie փետրվարի 27-ին[30]։

Ծանոթագրություններ

🔥 Top keywords: Գլխավոր էջԲյուրականի աստղադիտարանՍպասարկող:ՈրոնելՀայաստանի գետերի ցանկՀիդրա (կենդանի)ՄակաբուծությունՊալադիումՋերմաստիճանային ինվերսիաԱրյան շրջանառությունՍպիտակուցներԻդիոադապտացիաՊարույր ՍևակՋուրՕվկիանոսային հոսանքներԼուսային տարիՋոուի ԱնսաԷրիթրոցիտներԱրփի լճի ջրամբարՖոտոսինթեզՖուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024ԵրկրակեղևԿատեգորիա:Վիքիպեդիա:Վիքիդատայի հայերեն չթարգմանված տարրեր պարունակող հոդվածներԻրանՁկներՍեռական հարաբերությունՋրծաղիկՀրաբխային ապարՓոփոխականություն (կենսաբանություն)ՀայաստանԿաթնասուններՍունկԵրիկամԷկոլոգիական գործոններՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Սահմանադրական միապետությունԹելոֆազՎարդավառՌիբոսոմԴանիա