Հուսեյին Ավնի Մութլու

Հուսեյին Ավնի Մութլու (թուրքերեն՝ Hüseyin Avni Mutlu, ծնվ. 1956, Ֆընդըքլը, Ռիզեի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ 2010- 2014 թվականներին զբաղեցրել է Ստամբուլի մարզապետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է նաև Սղերդի և Դիարբեքիրի մարզպետ։

Հուսեյին Ավնի Մութլու
 
Կրթություն՝Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ
Ծննդյան օր1956
ԾննդավայրՖընդըքլը, Ռիզեի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա

Կենսագրություն

Ծնվել է 1956 թվականին Ֆընդըքլը քաղաքում։ Ընտանիքը բաղկացած է եղել չորս երեխաներից։ Տարրական կրթությունը ստացել է Ֆաթիհում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանը։

Աշխատել է Գերեդե և Քարղը քաղաքների քաղաքապետի տեղակալի պաշտոնում։ 1988 թվականին նշանակվել է Բույուքօրհանի քաղաքապետ։

1991 թվականին մեկնել է ԱՄՆ, որտեղ մեկ տարվա ընթացքում սովորել է անգլերեն։ Թուրքիա վերադարձից հետո նշանակվել է Սիլոպիի քաղաքապետ։ Այդ պաշտոնին մնացել է մինչ 1994 թվականը։ 1994- 1995 թվականներին եղել է Շըրնաքի մարզի փոխմարզպետ։ 1997- 2002 թվականներին եղել է Էջեաբաթի քաղաքապետ։ 2003- 2005 թվականներին եղել է Բաղջըլարի քաղաքապետ։

2005- 2007 թվականին եղել է Սիիրթի մարզպետ, իսկ 2007- 2010 թվականներին եղել է Դիարբեքիրի մարզպետ։ 2010- 2014 թվականներին եղել է Ստամբուլի մարզպետ։

Ձերբակալություն

2016 թվականին հուլիսի 17-ին կասկածվեց հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ Նրան նաև կասկածում էին Ֆեթուլլահ Գյուլենի հետ ունեցած կապի մեջ։ Սակայն հուլիսի 26-ին բավարար ապացույցներ չլինելու պատճառով ազատ են արձակում։ Այդուհանդերձ օգոստոսի 5-ին ձերբակալվում է՝ մեղադրվելով Թուրքիայի օրինական իշխանության տապալման փորձի համար։

Անձնական կյանք

Մութլուի կինը պատմության ուսուցչուհի է։ Ունի երկու որդի։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուսեյին Ավնի Մութլու» հոդվածին։