Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգի

Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգի (հունգ.՝ Magyar-Török Barátság Park, թուրքերեն՝ Macar-Türk Dostluk Parkı), Հունգարիայի հարավ-արևմուտքում գտնվող զբոսայգի։ Նվիրված է Սիգետվարի ճակատամարտի հիշատակին, որի ժամանակ Օսմանյան կայսրությունը նվաճել է Սիգետվարի՝ խորվատների և հունգարացիների կողմից պաշտպանվող ամրությունը։ Այգին բացվել է 1994 թվականին հունգարա-թուրքական պաշտանյաների համատեղ ջանքերով։

Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգի
Տեսակպուրակ
Երկիր Հունգարիա
ՎարչատարածքՀունգարիա
ՏեղագրությունCsertő? և Հունգարիա
Հիմնվել է1994
Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգիը գտնվում է Հունգարիաում
Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգի
Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգիը գտնվում է Հունգարիաում
Հունգարա-թուրքական բարեկամության զբոսայգի

Պատմություն

Սիգետվարի ամրոց

1566 թվականի ամռանը օսմանյան մոտ 80 հազարանոց բանակը, որը առաջնորդում էր անձամբ սուլթան Սուլեյմանը, պաշարում է Սիգենտվար ամրոցը՝ փակելով Հաբսբուրգյան միապետություն խոշորագույն քաղաքներից մեկի Վիեննայի ճանապարհը, որի պաշարումը արշավի գլխավոր նպատակն էր։ Ամրոցը պաշտպանում էին 2,500 զինվոր, որոնց հրամանատարն էր Միկրոշ Զրինին։ Պաշարումը տևել է օգոստոսի 6-ից մինչև սեպտեմբերի 8-ը[1][2]։

Սեպտեմբերի 6-ին Սուլեյման I սուլթանը 72 տարեկան հասակում բնական պատճառներով վախճանվում է իր վրանում։ Նրա մահը թաքցնում են, իսկ զորքերին առաջնորդում է Սակալու Մեհմեդ փաշան։ Դրանից որոշ ժամանակ անց սպանվում է ամրոցի պաշտպանության հրամանատարը՝ Միկլոշ Զրինին և ամրոցը ընկնում է։ Չնայած դրան, Վիեննայի դեմ արշավը դադարեցվում է և վերադառնում են հետ՝ այդպես էլ չիմանալով սուլթան Սուլեյմանի մահվան մասին[1][3]։

Սիգետարը 122 թվականին եղել է Օսմանյան կայսրության մի մասը[1][3]։ 1596-1600 թվականներին այն եղել է Կանիջա էյալեթի մայրաքաղաք, ապա դարձել է Կանիջա էյալեթի մաս։

«Օսմանյան շրջանում» քաղաքում կառուցվել են մզկիթներ, թուրքական բաղնիքներ և դպրոցներ։ Այդ ժամանակ կառուցված շինությունների մի մասը պահպանվել են մինչ օրս, բայց մի մասը ավերվել է Համբուրգների՝ քաղաք վերադառնալուց անմիջապես հետո[1][3]։

Բարեկամության զբոսայգի

Ըստ լեգենդի՝ Սուլեյման սուլթանի մահից հետո նրա ներքին օրգանները թաղվել են Սիգետվարի շրջակայքում ինչ-որ տեղ[4], իսկ մարմինը զմռսվել և տեղափոխվել է կայսրության մայրաքաղաք[2][3]։

Սուլթան Սուլեյմանի ծննդյան 500-րդ տարելիցին թուրքական կառավարության նախաձեռնությամբ և նրա փողերով, այն վայրում, որտեղ ենթադրաբար թաղված էր սուլթանի սիրտը, կառուցվել է Բարեկամության պուրակը[2]։ Բացման արարողությանը, որը տեղի է ունեցել է 1994 թվականի սեպտեմբերին, ներկա են եղել Հունգարիայի կրթության նախարար Գաբոր Ֆոդորը և Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը[1][3][5][6]։

Պուրակը գտնվում է քաղաքից 2-3 կմ հյուսիս-արևելք և այնտեղ կարելի հասնել ավտոբուսով[7]։ Պուրակը բաց է ողջ տարին։

1996 թվականին պուրակում կառուցվել է օսմանյան ճարտարապետական ոճով խմելու շատրվան, աղյուսները և մարմարը բերվել են Թուրքիայից[1]։

Քննադատություն

Երբ այգին նոր էր բացվել հունգարական ԶԼՄ-ներում այն քննադատվում էր այն բանի համար, որ այգում սուլթան Սուլեյմանի դեմքի հսկայական պատկերն էր տեղադրված։ 1997 թվականին դրա կողքին ստեղծվել է Միկլոշ Զրինիի դեմքի համանման պատկերը[1][7][8]։

Ծանոթագրություններ