Հուլիոս Պոմպոնիուս Լաետուս

Հուլիոս Պոմպոնիուս Լաետուս՝ (լատին․՝ Julius Pomponius Laetus), նախահեղափոխական գրություններում Լետո (իտալ. Giulio Pomponio Leto, 1428[1][2][3][…], Տեջանո, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա - հունիսի 9, 1498 կամ 1497[4][5][6][…], Հռոմ, Պապական մարզ), իտալացի հումանիստ և պատմաբան։

Հուլիոս Պոմպոնիուս Լաետուս
Դիմանկար
Ծնվել է1428[1][2][3][…]
ԾննդավայրՏեջանո, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա
Մահացել էհունիսի 9, 1498 կամ 1497[4][5][6][…]
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
Մասնագիտությունփիլիսոփա և գրող
 Pomponio Leto Վիքիպահեստում

Արքայազն Ջովաննի Սանսեվերինոյի ապօրինի որդին։

Կենսագրություն

Հուլիոս Պոմպոնիուս Լաետուսը ծագումով Կալաբրիայից է, Հռոմում սովորել է Լորենցո Վալլայի մոտ, ապա դասավանդել Հռոմի համալսարանում։ 1465 թվականին Հռոմում հիմնել է հումանիստների «Հռոմեական ակադեմիա»-ն, որտեղ նա ուսումնասիրել է հին փիլիսոփայությունը, քննադատել միջնադարյան սխոլաստիզմը և կաթոլիկ եկեղեցին։ Պողոս Երկրորդը, համարելով այս Ակադեմիայի անդամներին դավադիրներ և անբարոյական աթեիստներ, ձերբակալել է նրանց և փակել Ակադեմիան։ Պոմպոնիուսը փախել է Վենետիկ, բայց արտահանձնվել Հռոմի պապին, բանտարկվել ու խոշտանգվել։ Սիքստոս IV-ի օրոք ակադեմիկոսներն ազատ են արձակվել, և Պոմպոնիուսը շարունակել է իր նախկին գործունեությունը[7]։

1472-1473 թվականներին Պոմպոնիուսը շրջել է Ռուսաստանի հարավային մասում, և իր տպավորությունները ներկայացրել Վերգիլիոսի «Գեորգիկների» մեկնաբանություններում:Պատմական աշխատության մեջ «Կեսարը» ուրվագծել է Հռոմեական կայսրության և Բյուզանդիայի III-ից VII-րդ դարերի պատմությունը։

Աշխատություններ

  • Գրություններ Հռոմեական պատմության մասին.
  • «De jurisperitis»,
  • «De Romanorum magistratibus»,
  • «De legibus»,
  • «De romanae urbis հնություն»,
  • Compendium historiae Romanae ab interitu Gordiani usque ad Justinum III;
  • քերականության վերաբերյալ տրակտատ,
  • մեկնաբանություններ Վերգիլիոսի և այլոց վերաբերյալ։
  • «Opera omnia» խմբ. 1521 թ.

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ