Հուգո ֆոն Հոֆմանսթալ
Հոֆմանսթալ Հուգո ֆոն, (գերմ.՝ Hugo Laurenz Hoffmann von Hofmannsthal,փետրվարի 1, 1874[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] - հուլիսի 15, 1929[4][1][2][…], Ռոդաուն, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4]), ավստրիացի գրող, էսսեիստ։
Հուգո ֆոն Հոֆմանսթալ գերմ.՝ Hugo von Hofmannsthal | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 1, 1874[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4][5] |
Վախճանվել է | հուլիսի 15, 1929[4][1][2][…] (55 տարեկան) |
Վախճանի վայր | Ռոդաուն, Վիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[4] |
Գերեզման | Cemetery Kalksburg[6] |
Գրական անուն | Loris[7] և Theophil Morren[7] |
Մասնագիտություն | վիպասան, լիբրետիստ, բանաստեղծ, դրամատուրգ, գրող, սցենարիստ և կոմպոզիտոր |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ավստրո-Հունգարիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան և Վիեննայի ակադեմիական գիմնազիա |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան |
Գրական ուղղություններ | Young Vienna?, Wiener Moderne? և Fin de siècle |
Ուշագրավ աշխատանքներ | Jedermann?, Վարդի ասպետը և Էլեկտրա |
Անդամակցություն | Young Vienna? |
Ամուսին | Գերտրուդ Շլեզինգեր[8] |
Զավակներ | Ռայմունդ ֆոն Հոֆմանստալ[9][8], Քրիստիան Զիմմեր[8] և Ֆրանց ֆոն Հոֆմանստալ[8] |
Ազգականներ | Isaak Löw Hofmann, Edler von Hofmannsthal? |
Hugo von Hofmannsthal Վիքիպահեստում |
Ստեղծագործություններ
Տուրք է տվել իմպրեսիոնիզմին, սիմվոլիզմին, նեոռոմանտիզմին։ Հոֆմանսթալի մեկ գործողությամբ չափածո դրամաներին («Երեկ»-1891 թվական, «Տիցիանի մահը»- 1892 թվական) բնորոշ են կյանքի ու մահվան խնդիրները, գեղեցկության ու վայելքի պաշտամունքը։ «Բանաստեղծություններ և փոքր դրամաներ» (1907 թվական) ժողովածուում արտահայտված է լիարժեք կյանքի երազանքը։ Հոֆմանսթալի քնարերգությունը («Ընտիր բանաստեղծություններ», 1903 թվական, «Բանաստեղծությունների ժողովածու», 1907 թվական) սիմվոլիստական բնույթի է։ Ռ. Շտրաուսի մի քանի օպերաների լիբրետոյի հեղինակ է։ Թշնամաբար է վերաբերվել Հոկտեմբերյան հեղափոխությանը, ժխտել ժողովրդի իշխանությունը («Աշտարակ», 1925 թ.)։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուգո ֆոն Հոֆմանսթալ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 594)։ |