Հովնան Գաբրիելյան

հայ մանկաբույժ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գաբրիելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հովնան Համբարձումի Գաբրիելյան (ապրիլի 23, 1876(1876-04-23)[1][2], Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 26, 1946(1946-08-26)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ մանկաբույժ, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր (1930)։

Հովնան Գաբրիելյան
Ծնվել էապրիլի 23, 1876(1876-04-23)[1][2]
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էօգոստոսի 26, 1946(1946-08-26)[1][2] (70 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԼազարյան ճեմարան[1] և Մոսկվայի պետական համալսարան (1904)[1]
Մասնագիտությունմանկաբույժ և դասախոս
Կոչումպրոֆեսոր[1][2]
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1][2] և Ադրբեջանի բժշկական համալսարան[1]
ԶավակներԹամարա Գաբրիելյան
Պարգևներ

Մանկաբույժ Թամարա Գաբրիելյանի հայրը։

Կենսագրություն

Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, հիմնադրել է Երևանի և Բաքվի բժշկական ինստիտուտների մանկաբուժության ֆակուլտետները։

Գործունեություն

Աշխատանքները վերաբերվում են երեխաների բրուցելոզի, տուբերկուլոզի, մալարիայի, լեյշմանիոզի և այլ հիվանդությունների բուժմանը, ինչպես նաև Հայաստանի հանքային ջրերի և առողջարանների ուսումնասիրություններին։ Մի շարք մանկական հիվանդությունների կանխարգելմանը նվիրված արժեքավոր աշխատությունների հեղինակ է[3]։

Հիշատակ

Հովնան Գաբրիելյան անունով է կոչվել Երևանի մանկական 1-ին կլինիկական հիվանդանոցը։

Երկեր

  • Գաբրիելյան Հ. Կարմրուկ, 1937

Ծանոթագրություններ

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովնան Գաբրիելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 635