Հոսանք (շարժում)

Հոսանք կամ Հայ-արիական ռասայական քաղաքական շարժում, հայ նացիոնալ սոցիալիստական քաղաքական շարժում։ Գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանում։

Հոսանք
Տեսակկուսակցություն
ԵրկիրՀայաստան
ԱռաջնորդՀայկ Նազարյան
ՀիմնադիրՀայկ Նազարյան
Հիմնադրված2021 թվականի դեկտեմբերի 18
ԳաղափարախոսությունԴեմ է ԼԳԲՏ իրավունքներին, ռասայական ամուսնություններին, ֆեմինիզմին, սիոնիզմին, մարքսիզմին, պանթուրքիզմին և անարխիզմին
Պաշտոնական գույն(եր)Սպիտակ և Ոսկեգույն

Պատմություն

Հոսանքը հիմնադրվել է 2021 թվականին ամերիկահայ Հայկ Նազարյանի կողմից[1]։ 2024 թվականի հունվարի 1-ին խմբի անդամները նացիստական ոճավորված դրոշներով և Գարեգին Նժդեհի հիշատակին նացիստական ողջույնով հանդես են եկել Երևանի կենտրոնում[2][3]։

Շարժումը Հայաստանում պաշտոնապես գրանցված քաղաքական կուսակցություն չէ։ Ազգային ժողովում քաղաքական ներկայացվածություն չունի։

Գաղափարախոսություն

Շարժումը կոչ է անում ստեղծել հզոր հայկական պետություն, որն ընդգրկում է Հայաստանի պատմական տարածքները, ինչպես նաև Արցախը։ Շարժումն աջակցում է սպիտակների գերակայությանը և թույլատրում է միայն այն անձանց, ովքեր ամբողջովին հայկական ծագում ունեն, քաղաքացիություն ստանալ երկրում, միաժամանակ խրախուսելով հայրենադարձությունը հայկական սփյուռքից։ Բացի այդ, շարժումն աջակցում է միայն Հայաստանում մշտապես բնակվող եվրոպացիներին, մինչդեռ ոչ եվրոպացիներին անվանելով «ժամանակավոր հյուրեր»։ Շարժումը կոչ է անում ստեղծել «գերագույն առաջնորդ», որը կկառավարի ազգը, որը կընտրվի քաղաքացիների փոքրամասնության կողմից, ովքեր արժանի են քվեարկելու։

Շարժումը կոչ է անում Հայաստանին հնարավորինս անկախ լինել այլ երկրների վրա կախվածությունից, մերժել օտարերկրյա ներդրումները և թույլ տալ միայն Հայաստանի քաղաքացիներին ունենալ սեփականություն։ Շարժումը ձգտում է արգելել բոլոր արտասահմանյան լրատվամիջոցները և աջակցում է նացիոնալ-սոցիալիստական քարոզչության տարածմանը։ Շարժումը կոչ է անում վերացնել բոլոր օտար ազդեցությունները հայկական մշակույթի վրա։ Շարժումը աջակցում է հայկական զինված ուժերի հզորացմանն ու ընդլայնմանը և կոչ է անում Հայաստանը դառնալ աշխարհի ամենառազմականացված երկիրը։ Կուսակցությունը նաև դեմ է ԼԳԲՏ իրավունքներին, ռասայական ամուսնություններին, ֆեմինիզմին, սիոնիզմին, մարքսիզմին, պանթուրքիզմին և անարխիզմին։ Շարժումը ձգտում է պաշտպանել արիական ռասան և աջակցում է այլ «արիական ազգերի» հետ դաշինքներ ստեղծելուն[4][5]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ