Հոսանքների պատերազմ

Հոսանքների պատերազմ (անգլ.՝ The Current War), ամերիկյան պատմակենսագրական ֆիլմ՝ նկարահանված ռեժիսոր Ալֆոնսո Գոմես Ռեհոնի կողմից։

Հոսանքների պատերազմ
անգլ.՝ The Current War
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա և պատմական դրամա
ԹեմաՀոսանքների պատերազմ[1], մրցակցություն[1], գյուտ[1], ելեկտրականություն[1], Թոմաս Էդիսոն[1], Նիկոլա Տեսլա[1] և Ջորջ Ուեսթինգհաուզ[1]
Թվական2017, հոկտեմբերի 25, 2019, սեպտեմբերի 20, 2019, հուլիսի 26, 2019 և հուլիսի 23, 2020[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլֆոնսո Գոմես-Ռեխոն
ՊրոդյուսերՏիմուր Բեկմանբետով և Բեզիլ Իվանիկ
Սցենարի հեղինակՄայքլ Միթնիք
ԴերակատարներԲենեդիկտ Քամբերբեչ, Մայքլ Շենոն, Նիկոլաս Հոլթ, Քեթրին Ուոթերսթոն, Թոմ Հոլանդ[3], Թափենս Միդլթոն[3], Դևիդ Մեթյու ՄակՖադյեն[3], Դեմիեն Մոլոնի[3], Քոնոր ՄակՆիլ[3], Սելին Ջոնս[3], Սայմոն Մանյոնդա, Սթենլի Թաունսենդ, Ջոն Շվաբ, Լուիս Էշբորն Սերքիս և Քորի Ջոնսոն
ՕպերատորՉան Չան Հուն
ԵրաժշտությունՀաուշկա և Դասթին Օ'Հելորան
ՄոնտաժԴևիդ Տրախտենբերգ և Ջասթին Քրոն
Պատմվածքի վայրՄենլո Փարք[1], Նյու Յորք[1], Սպիտակ տուն[1], Փիթսբուրգ[1], Բուֆֆալո[1] և Չիկագո[1]
ԿինոընկերությունԲազելևս ընկերություն և Thunder Road Pictures
Տևողություն107 րոպե
 The Current War Վիքիպահեստում

Ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի կինոփառատոնում։ Համաշխարհային վարձույթում նախատեսվել է ֆիլմը թողարկել 2017 թվականի դեկտեմբերի 22-ին, սակայն հոկտեմբերին թողարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով։

Սյուժե

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի շուկաներում «էլեկտրականության հսկաներ» Թոմաս Էդիսոնի և Ջորջ Վիսթինհաուզի միջև ծավալված մրցակցության մասին։

Դերերում

Արտադրություն

2012 թվականի մայիսի 3-ին հայտնի է դարձել, որ Թիմուր Բեկմամբետովի ընկերությունը ձեռք է բերել Մայքլ Միտնիկի «Հոսանքների պատերազմը» սցենարի իրավունքները։ Ֆիլմի ռեժիսորը պետք է լիներ Բեկմամբետովը[4]։ 2014 թվականի մարտի 31-ին հայտնի է դարձել, որ դերասան Բեն Սթիլերը բանակցություններ է վարել ֆիլմում նկարահանվելու վերաբերյալ[5]։ 2015 թվականի սեպտեմբերի 24- ի դրությամբ՝ Բենետիք Քեմբերբետչը և Ջեյք Ջիլենհոնը բանակցություններ են վարել, որպեսզի կատարեն Թոմաս Էդիսոնի և Ջորջ Վեսթինհաուզի դերերը[6]։ 2015 թվականի սեպտեմբերի 29-ին Ֆեսթինհաուզի դերում ընտրվել է Մայքլ Շենոնը[7]։ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին դերասանական անձնակազմին միացել է Նիկոլաս Հոլդտը[8]։ 2016 թվականի նոյեմբերին Քեթրին Ուոթերսթոնն ու Թոմ Հոլանդն ընտրվել են կատարելու Մարգարետ Էրսկինի և Սեմյուել Ինսուլի դերերը[9][10]։ Նույն թվականի դեկտեմբերին դերասանական անձնակազմին են միացել Տապենս Միդլտոնն ու Մեթյու Մաքֆեդենը[11][12]։

Նկարահանումներ

Հիմնական նկարահանումները սկսվել են 2016 թվականի դեկտեմբերի 18-ին Լոնդոնում և շրջակա տարածքներում[13]։

Թողարկում

Սկզբում The Weinstein Company ընկերությունը ծրագրել է ֆիլմը թողարկել 2017 թվականի դեկտեմբերի 22-ին[14], այնուհետև տեղափոխել նոյեմբերի 24-ին[15]։ Ֆիլմի համաշխարհային պրեմերան տեղի է ունեցել 2017 թվականի սեպտեմբերի 9-ին Տորոնտոյի կինոփառատոնում[16]։ Այն բանից հետո, երբ 2017 թվականի հոկտեմբերին սկանդալ է բռնկվել The Weinstein Company ընկերության համասեփականատեր Հարվի Վայնշտեյնին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրելու պատճառով, ֆիլմը հանվել է վարձույթից[17], իսկ նրա թողարկումը հետաձգվել է անորոշ ժամանակով[18][19]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոսանքների պատերազմ» հոդվածին։