Հոնկոնգ
Հոնկոնգ[6] հատուկ վարչական շրջան[Ն 1] (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։
1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։
Աշխարհագրություն
Հոնկոնգը գտնվում է Չինաստանի հարավ-արևելքում Հարավ-Չինական ծովի ափին։ Կազմված է հիմնական Հոնկոնգ և Լանտաու կղզիներից, Կոլուն և Նոր տարածքներ թերակղզիներց։ Հոնկոնգը կազմված է 260 ավելի փոքր կղզիներց։ Հոնկոնգի տարածքի մեծ մասը զբաղեցնում են լեռները։ Տարածքի մի մասն էլ ծածկված է կանաչ հարթավայրերով։ Հոնկոգը գտնվում է 60 կմ հեռավորության վրա Մակաոից` Չժուցզյան գետի դելտայի ափին։ Հյուսիսում սահմանակցում է Շենժեն քաղաքին, որը գտնվում է Գուանդուն նահանգում։ Ամենաբարձր կետը Տայմոշան լեռն է (958 մ), որը գտնվում է Նոր տարածքներ թերակղզու վրա։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/41/Hong_Kong_Skyline_Panorama_-_Dec_2008.jpg/700px-Hong_Kong_Skyline_Panorama_-_Dec_2008.jpg)
Պատկերասրահ
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի (Paul Chater) անունով Հոն Կոնգի կենտրոնական այգում
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի (Paul Chater) անունով կոչվում է Հոն Կոնգի գլխավոր պողոտան
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի (Paul Chater) անունով կոչվում է Հոն Կոնգի մեկ այլ փողոցը
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի(Paul Chater) կարուցվաձ տաճարը Հոն Կոնգում
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի(Paul Chater) անունով հիմնադրության քարը տաճարում
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի անունով (Paul Chater) հիմնադրության քարը Կովլուն քաղաքամարզի խոլլի բակում
- Պողոս Խաչիկ Աստվածատրյանի (Paul Chater) կարուցվաձ Կովլուն քաղաքամարզի խոլլը
Նշումներ
Ծանոթագրություններ
Վիքիճամփորդն ունի Հոնկոնգին առնչվող զբոսաշրջային տեղեկատվություն։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոնկոնգ» հոդվածին։ |