Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)

Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարան (անգլ.՝ United States Holocaust Memorial Museum), ամերիկյան ազգային կազմակերպություն, որ զբաղվում է Հոլոքոստի փաստագրմամբ, ուսումնասիրությամբ ու մեկնաբանմամբ և ծառայում է որպես հուշարձան Հոլոքոստի ժամանակ զոհված միլիոնավոր մարդկանց համար; Գտնվում է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում (գրասենյակներ ունի Նյու Յորքում, Բոստոնում, Բոկա Ռատոնում, Չիկագոյում, Լոս Անջելեսում և Դալլասում

Հոլոքոստի թանգարան
Изображение логотипа
Տեսակհուշահամալիր, թանգարան և ոչ առևտրային կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1]
Ղեկավարության նստավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[2]
Հասցե100 Raoul Wallenberg Place, SW, Washington, DC 20024-2126[3]
Հիմնադրվել էապրիլի 22, 1993
ՀիմնադիրՋեք Թրեմիել
Այցելուներ1 626 674 մարդ[4]
ՏնօրենSara J. Bloomfield?
Կայքushmm.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի վերջին և մինչև 2018 թվականի հունվար ընդունել է 43 մլն այցելու[5]։

«Թանգարանի հիմնական խնդիրն այն է, որ հավաքի ու տարածի գիտելիքներ այդ աննախադեպ ողբերգության մասին, պահպանի նրանց հիշատակը, որոնք տառապել են, և խրախուսի այցելուներին մտորել այն բարոյական հարցերի մասին, որոնք տալիս են Հոլոքոստի դեպքերը, ինչպես նաև իրենց քաղաքացիական պարտականությունների մասին»։

Հոլոքոստի թանգարանն ամենաշատ այցելուներն ունեցող պատմական թանգարանն է աշխարհում[6]։

Թանգարանի ցուցասրահի գրանիտե պատին խոշոր տառերով փորագրված է Հիտլերի արտահայտությունը. «Ո՞վ է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։

Պատմություն

1979 թվականի սեպտեմբերի 27-ին Հոլոքոստի հարցերով նախագահական հանձնաժողովն Էլի Վիզելի գլխավորությամբ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերին է ներկայացրել հաշվետվություն, որում ներառվել է երաշխավորություն ԱՄՆ-ում Հոլոքոստի հիշատակի պահպանման համար։ 1988 թվականի հոկտեմբերի 5-ին տեղի է ունեցել թանգարանի հիմքը գցելու հանդիսավոր արարողությունն ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մասնակցությամբ։ Թանգարանը բացվել է 1993 թվականի ապրիլի 22-ին նախագահ Բիլ Քլինթոնի կողմից[7]։ Թանգարանի առաջին այցելուն եղել է 1989 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Տիբեթի XIV Դալայ լամա Նգագվանգ Լովզանգ Տենցզին Գյամցխոն[8]։

Ցուցադրություններ և ուսումնասիրություններ

Թանգարանի հավաքածուն ընդգրկում է 18 964 ցուցանմուշ[8]։ Ամեն շաբաթ հավաքածուն համալրվում է մոտավորապես 26 նոր նմուշներով[8]։ Վավերագրական արխիվում կա ավելի քան 95,5 մլն էջ[8]։ Լուսանկարների հավաքածուն ներառում է 86 000 լուսանկարներ այն բոլոր երկրներից, որոնց վերաբերել է Հոլոքոստը[6]։ Թանգարանում ուսումնասիրողները կազմել են 42 500 գետտոների ու համակենտրոնացման ճամբարների ցանկ, որ ստեղծվել են նացիստների կողմից Գերմանիայի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 1933-1945 թվականներին[9]։ Ուսումնասիրողների թվում են Ջարեդ Մաքբրայդն ու այլք։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հոլոքոստի թանգարան (ԱՄՆ)» հոդվածին։